Նախագծերի մեթոդ

Հունիսի 6-ից սովորում եմ
Introducing Project-Based Learning in your Classroom դասընթացում: 
Դասընթացը տևում է առնվազն 5 շաբաթ: Սկսվել է հունիսի 6-ին և ավարտվում է հուլիսի 10-ին: Դասընթացը ավարտելու համար պահանջվում է ուսուցմանը տրամադրել շաբաթական 3-4 ժամ:

Մոդուլ 1 Ի՞նչ է Նախագծերի Մեթոդը և ինչու՞ է անհրաժեշտ այն օգտագործել:


Ասեք ինձ և ես կմոռանամ
սովորեցրեք ինձ և ես կհիշեմ,
մասնակից դարձեք ինձ և ես կսովորեմ:

Բենջամին Ֆրանկլին
Այս մոդուլում սովորելու նպատակն է.
  1. Հասկանալ, թե ի՞նչ է և ի՞նչ չէ նախագծերի մեթոդը:
  2. Անդրադառնալ ուսուցման սեփական փորձին և հասկանալ, թե ինպե՞ս է այն կապված ՆՄ հետ:
  3. Ճանաչել ՆՄ արդյունավետ բաղադրիչները և դրանցից առանձնացնել ձեր համար առավել բարդերը:
  4. Մշակել ՆՄ իրականացնելու առաջին գաղափարը դասընթացի համատեքստում և ձևակերպել խթանող հարցը:


Այս ընթացքում կատարելու եք 2 հիմնական գործունեություն.

  • Ավելացնելու եք անդրադարձ Ձեր կատարածի մասին Սովորելու օրագրում և կիսվելու եք մի հաղորդագրությամբ Ձեր զույգի հետ:
  • Սևագրելու եք ձեր խթանող հարցը/խնդիրը և տալու եք հետադարձ կապ Ձեր զույգի հարցին/ խնդրին:
Padlet ծրագիրը այստեղ օգտագործվում է ներկայանալու համար:




1 Ի՞նչ է Նախագծերի Մեթոդը:






1 Ինչու՞ է անհրաժեշտ այն օգտագործել ՆՄ:
Ցանկացած ռազմավարություն, մեթոդ օգտագործելուց առաջ որոշում ենք, թե ի՞նչ է այն տալու մեզ և աշակերտներին: Այս դեպքում էլ մենք ցանկանում ենք իմանալ թե ինչ՞ կարողություններ կձևավորվեն աշակերտների մոտ ՆՄ կիրառման արդյունքում: Ստորև ներկայացվող տեսանյութը մի փոքր երկար է, բայց տալիս է այս հարցի պատասխանը:




Ինչու՞ օգտագործել ՆՄ: Ինչու՞ մեր կրթական համակարգում այն չի օգտագործվում կամ քիչ է օգտագործվում: Ինչը մեզ թույլ չի տալիս հասնել այն արդյունքներին, որ նկարագրվում են ֆիլմում: Որո՞նք են այն հիմնական դժվարությունները, որ մեզ թույլ չեն տալիս իրականացնել ՆՄ:

Այս հարցերին առաջարկբում է պատասխանել dotstorming ծրագրի միջոցով: Այստեղ հնարավորություն ունեք գրել ձեր կարծիքը և մեկնաբանել ուրիշների կարծիքները:




Կարևոր է ժամանակ առ ժամանակ կանգ առնել և մտածել այն մասին ինչ արեցինք կամ չարեցինք, մտածեցինք և որոշեցինք անել: Այդ նպատակով տարածքում ստեղծվել է միջավայր, որտեղ ինչպես օրագրում պետք է պարբերաբար ավելացնել նկարագրություններ, մտքեր, կարծիքներ: Այդ գրառումները կփոխանցվեն երկու այլ մասնակցի, ովքեր կատան իրենց արձագանքները: Մյուս կողմից դուք էլ կստանաք ուրիշի մտքերը, որոնց պետք է արձագանքեք: Սա ստուգողական առաջադրանք է և դասընթացում մասնակցի գնահատման միջոց:

Օրագրում պետք է նշել, թե ուսուցման ի՞նչ ռազմավարություններ եք օգտագործում,ամենից շատ ի՞նչ եք անում դասի ընթացքում, հիմնականում ի՞նչ են անում աշակերտները դասի ընթացքում, ձեր մոտեցումները համապատասխանու՞մ են ՆՄ գաղափարներին, ձեր աշակերտները մոռանու՞մ են վաղը այն, ինչ սովորել են այսօր, ինչպե՞ս եք դա բացատրում, երբևէ օգտագործել եք տեսանյութում ներկայացված եղանակներից որևէ մեկը, ի՞նչն աշխատեց և ի՞նչը՝ ոչ, ինչու՞, ինչպե՞ս եք իմանում ի՞նչ կարիքներ ունի ձեր աշակերտը և իմանալով դա ինչպե՞ս եք կազմաերպում ուսուցումը: 

Իմ օրագիրը
Ես դասավանդում եմ ֆիզիկա առարկա 10-12-րդ դասարաններում: Դասավանդման ընթացքում հաճախ եմ օգտագործում խմբային աշխատանք, քննադատական մտածողության ռազմավարություններ և մեթոդներ: Աշխատում եմ աշակերտներին սովորեցնել սովորել, ճիշտ ներկայացնել իրենց մտքերը, լսել մյուսներին և հասկանալ նրանց միտքը, բանավիճել, օգտվել գրականությունից և այլ տեղեություններից, որոշումներ կայացնել, լսել և հասկանալ ուրիշների կարծիքը և կայացրած որոշումները: Ֆիզիկա առարկան ունի փորձարարական բաղադրիչ և ես մեծ ուշադրություն եմ դարձնում աշակերտների կողմից իրենց ստացած տեսական գիտելիքները փորձարարական և հետազոտական աշխատանքներում կիրառելու վրա:
Դասի ընթացքում հնարավորություն եմ տալիս աշակերտներին ինքնուրույն աշխատել և այնընդհատ հետևում եմ նրանց կողմից այդ աշխատանքի կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում օգնում եմ, բացատրություններ տալիս: Աշակերտներին այդպիսի աշխատանքը դուր է գալիս և նրանք ակտիվ ընդգրկվում են խմբային աշխատանքի ժամանակ և նպատակասլաց աշխատում են ինքնուրույն աշխատանքի ժամանակ: Կան նաև աշակերտներ, որ ընդհանուր պատկերից դուրս են մնում: Մյուս աշակերտների օրինակը, իմ աջակցությունը ժամանակի ընթացքում այս աշակերտներին դարձնում են ակտիվ սովորողներ: Նման աշխծատանքի կազմակերպման ժամանակ աշակերտները երկար ժամանակ են հիշում այն, ինչ սովորեցին անելով: Իսկ նախկինում նրանք մոռանում էին իրենց սովորածը, երբ դա պարզապես մտապահում էր: Ես ունեմ գործընկերներ, ովքեր աշխատելով օրվա նյութի վրա և հիմնականում հենվելով աշակերտների մտապահած գիտելիքի վրա դժգոհում են, որ աշակերտները չեն հիշում իրենց սովորածը: Նրանք չեն փնտրում լուծումներ և հիմնականում մնում են այն կարծիքի, որ ժամանակաից երեխաները ունեն շատ վատ հիշողություն: Մինչդեռ աշակերտները ունեն որոշակի կարիքներ և այդ կարիքները չիմանալով մենք սխալ կարծիք ենք ձևավորում և սխալ ռազմավարություն ենք ընտրում: Ես աշակերտներից յուրաքանչյուրի կարողությունը նկարագրում եմ իմ աշխատանքային տետրում և դասը պլանավորելիս փորձում եմ նրանց հնարավորությունները հաշվի առնել նոր նյութի բացատրության ձևը ընտրելիս ինչպես նաև որոշում եմ, թե ինչպե՞ս զարգացնել նրանց կարողությունները:

2016.06.09

Ես ստացա երկու մասնակցի օրագրի գրառում, որի մասին կարծիք պետք է հայտնեմ: Դրանք տեղադրում եմ անգլերեն տարբերակով: Իմ պատասխանը տեղադրում եմ հայերեն:

Some of what my memory can say about the teaching strategies I use in the classroom Having in mind my students’ interest in learning and not learning, I always think first on them when planning a content or a topic. Sometimes it works, others don’t. All over the 33 years of teaching, I attended a great variety of training courses to give me clues to innovate and create a good learning environment. These are some of the principles/strategies I use and consider relevant to the classroom: bring diversity in the activities I choose; give them a 5 minutes break during the classroom; try as much as it is possible to understand their interests; make learning active and enjoyable; promote critical thinking through debates, images, videos and opinion texts; promote creativity by doing; connect the curriculum topics, when possible, to the real world by giving examples; implement projects according to PBL. In my classroom, there is a lot of interaction, speculation exercises, brainstorming, etc. Sometimes I use provocative/strange vocabulary sentences/images/videos to wake them up and to instil curiosity and further interest in learning. It is a pity that the architecture of the classroom remains the same. Unfortunately not always things go like that and I have to give traditional classes because parents only understand the traditional way of teaching and think their children are not learning. A relaxing and provocative way of teaching is often misunderstood. This year with my students from the secondary courses, I decided to have a PBL approach with one topic. At first, they found strange but in the end, the works presented to the class and later to other classes, was surprising in terms of creativity, communication and innovative products. Time and assessment were hard to manage. As I am, a certificate cool hunter and a trend analyst (post-graduation in Trends Studies from the Faculty of Letters, University of Lisbon and not yet finished a master in Culture and Communication) my work is to make cool hunt in the area of education and learning styles to find out about my and other student’s needs. Then I analyse the insights given by the cool hunt, make my trend report in order to determine which will be the best approach for them to learn effectively in the classroom and out of the classroom. Tereza Cordeiro

Հարգելի Թերեզա Կորդեիրո
Շատ հետաքրքիր էր կարդալ ձեր ուսուցման պրակտիկայի մասին: Շատ լավ է, որ դուք հնարավորություն եք ունեցել մասնակցելու մեծ թվով վերապատրաստման դասընթացների: Որի արդյունքում դուք կարող եք օգտագործել տարբեր ռազմավարություններ ձեր դասերի ընթացքում:
Դուք խոսում եք ծնողների այն կարծիքի մասին, որ միայն ավանդական ձևով դասավանդելու դեպքում իրենց երեխաները կսովորեն: Տարբեր դպրոցներում և տարբեր երկրներում դա նույնն է: Ես կարծում եմ, որ դա տեղի է ունենում երկու պատճառով: Առաջին հերթին, դա տեղի է ունենում, երբ ծնողները ստիպված են սպասել երկար ժամանակ տեսնել նոր մեթոդի արդյունքը տեսնելու համար: Հաճախ նրանք հոգնում են սպասելով: Նրանք ցանկանում են անմիջապես տեսնել արդյունք: ԵՎ լավ արդյունք: ԵՎ երկրորդը: Երբեմն ուսուցիչը օգտագործում է ռազմավարությունը սխալ, թերի կամ ռազմավարությունը չի համապատասխանում իր, դպրոցի, համայնքի դասավանդման ոճին, փիլիսոփայությունը:
Ես կարծում եմ, որ ՆՄ լուծում է առաջին խնդիրը: Ծրագիրը կարող է լինել կարճ, բոլորը կարող են տեսնել ապագան հենց սկզբից, այդ թվում ծնողները: ԵՎ ես կարդում եմ այդ մասին ձեր օրագրում. <Սկզբում նրանք դժվարանում էին, բայց, ի վերջո, այդ աշխատանքները ներկայացվեցին դասի ժամանակ, իսկ ավելի ուշ այլ դասերին, ստեղծագործական էին, հաղորդակցվող և  նորարարական:>
Շնորհակալություն ձեր կրթության մասին մտքերի համար: Հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել լուծումներ այս դասընթացի ընթացքում:


My name is Nancy Tampaki and I'm a teacher of English Language at a Senior High School in Mesologhi. My students are teenagers aged from 13 to 15 and most of them are already familiar with the language. So, I try to keep them motivated by letting them become more involved in the learning process through tasks and peer evaluation. They get bored very easily and some of them have limited attention span.

Հարգելի Նենսի Տապակի
Հետաքրքրությամբ կարդացի ձեր պրակտիկայի մասին: Շատ լավ մասնագիտություն է լեզու սովորեցնելը: Դուք գնահատել եք ձեր աշակերտների կարիքները և գիտեք, որ նրանք ունեն նախնական գիտելիքներ անգլերեն լեզվից: Գիտեք նաև, որ նրանց մի մասը լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Հետքարքիր կլիներ իմանալ, թե ինչով է պայամանավորված նրանց այդպիսի վերաբերմունքը ուսման նկատմամբ և դուք նարանց ներգարավելու համար ինչպիսի մեթոդներ եք կիառաել: Միևնույն ժամանակ դուք չեք ներկայացրել ձեր կարծիքը ՆՄ վերաբերյալ և ես չտեսա, թե ՆՄ ինչպես է համապատասխանում ձեր դասավանդման ոճին և սկզբունքներին:
Հուսով եմ, որ նախագծի ընթացքում մենք շատ բան կսովորենք:

Իմ աշխատանքը գնահատել է Կարոլինա Կարլսեն Լոպեզը:

Assessment made By KAROLINA KARLSEN LOPEZ date 09-06-2016 12:56


Dear Artashes,
I agree totally with you. We have to focus on the students's needs and teach taking into acount it. Your subject can be very practical and, as I have read, you get your students involved to the contents. 
I hope my children have an active teacher as you, because your students are learning in a meaningful way. 
Congratulations :)



1 Նախագծի մեթոդի բաղադրիչները:

Եթե մենք հասկացանք, թե ի՞նչ է ՆՄ և ինչպե՞ս է այն համապատասխանում մեր մանկավարժական սկզբունքներին և փորձին, ժամանակն է որոշել թե՞ ինչպես ՆՄ կիրառել մեր դասարանում: Տեսաֆիլմում ներկայացվում են այն հինգ կարևոր բաղադրիչները, որ պետք է իմանալ ՆՄ արդյունավետ կազմակերպելու համար: Դրանցից երեքը՝ համագործակցությանը, աշակերտների հաջողություններին և գնահատմանը ավելի մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ: Ֆիլմը դիտելուց հետո Padlet-ում գրեք, թե ո՞ր բաղադրիչներն են ձեր կարծիքով առավել մեծ դժվարություններ առաջացնելու կիրառման ժամանակ: Դա համագործակցությու՞նն է, որովհետև ձեր դասասենյակի չափերը թույլ չեն տալիս կազմակերպել խմբային աշխատանք: Թե՞ դա գնահատումն է, որը չի համապատասխանում ձեր դպրոցում, կարգով պահանջվող, մեծ թվով թվանշանային գնահատումների պահանջին: Կամ դուք անհանգստանում եք ձեր աշակերտների պասսիվությունից և վախենում եք, որ նրանք նախաձեռնություն չեն ցուցաբերի: Կիսվեք ձեր մտքերով Padlet-ում և մի մոռացեք այդ նույն բանը գրել ձեր օրագրում: (ԻՄ ՕՐԱԳԻՐԸ ԱՅՍ ԲԼՈԳՆ Է:)


Այդ 5 բաղադրիչճներն են.


  1. Կապը իրական կյանքի հետ:
  2. Սովորելու ձևը:
  3. Կանոնակարգված համագործակցություն: Խմբերը չեն ձևավորվում պատահական աշակերտներից: Խմբերում աշակերտները ընդգրկվում են մտածված ձևով:
  4. Աշակերտները իրենք են որոշում իրենց անելիքը:
  5. Բազմաթիվ տեղեկություններ պարունակող գնահատում:
Իմ կարծիքով ամենից դժվարը 4 և 5-րդ կետերն են: Ցավոք աշակերտները ինքնուրույն որոշում կայացնելիս ընտրում են առավել հեշտ, քիչ ծանրաբեռնված ուղիներ: Նրանք չեն տեսնում դրա հետևանքը իրենց գիտելիքի և կարողությունների վրա: Ուսուցիչը շատ լավ պետք է պատրաստվի նման աշխատանք կատարելու համար: Գնահատումը նման սկզբունքով իրականացնելու համար ուսուցիչը պետք է սովորորի, ունենա անհրաժեշտ պատրաստվածություն: Պետք է հաշվի առնել, որ նման գնահատումը ենթադրում է նաև ուսուցչի լրացուցիչ ծանրաբեռնվածություն: 



Եթե կարդաք այս պատասխանները, ապա կհասկանաք, որ մեր ցավերը այլ երկրներն էլ ունեն: Օրինակ Լուցիլլան գրում է, որ ամենից մեծ դժվարությունը իտալիայում գիտելիքը իրական կյանքի հետ կապելն է, որովհետև այնտեղ էլ են հիմնական ուշադրությունը կենտրոնացնում միայն գիտելիքի վրա: Սևին գրում է, որ ամենից դժվարը համագործակցությունն է, որովհետև իրենց երկրում աշակերտները նախաձեռնող չեն: Անտոնելլան գրում է, որ իր առարկայի համար (Անգլերեն գրականություն) դժվար է գտնել խթանող հարց: Կարծես բոլորը Հայաստանից լինեն:

1 Խթանող հարց:

ՆՄ ուսուցում իրականացնելու համար նախ անհրաժեշտ է որոշել նախագծի նպատակը և խթանող հարցը: Արդյունավետ լինելու համար այս հարցը պետք է այնպիսին լինի, որ աշակերտներին ուղեկցի ամբողջ նախագծի ընթացքում: Հարցը պետք է բաց լինի, աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնի, ոգևորի նրանց լինել նախաձեռնող և միևնույն ժամանակ նրանց ուղղորդի ձգտել այն նպատակին, որի համար ուսուցիչը նախաձեռնել է այս նախագիծը: Այս ամենը նկարագրված է ստորև բերված ֆիլմում:





Նախագծի հիմնական հարցը կարող է լինել տարբեր տեսակի՝ կախված նախագծի նպատակից:


  • Որևէ հանձնարարություն կատարելու կամ խնդիր լուծելու համար:
  • Որևէ արտադրանք ստեղծելու համար:
  • Ուրիշներին սովորեցնելու համար:
  • Ուրիշներին համոզելու համար:
  • Լայն թեմա ներկայացնելու համար:
  • Կարծիք ձևավորելու համար:
  • Փիլիսոփայական խնդիր քննարկելու համար:
  • Բազմազան մտածողություն խթանելու համար:
  • Իրական կամ երևակայական կյանքի սցենարներ ներկայացնելու համար:
Կարիք չկա հարցի մեջ ինտեգրել նախագծի նպատակը կամ նախագծում օգտագործվող նոր բառերը և տերմինները: Անհրաժեշտ է վստահ լինել, որ աշակերտները ունեն այնքան նախնական գիտելիք, որ կհասկանան հարցը և կկարողանան գտնել այդ հարցի պատասխանը:
Հարցը ձևակերպելուց հետո վերանայեք այն: Օգտագործեք ռուբրիկ ձեր կազմած հարցը գնահատելու համար: Ներգրավեք ձեր գործընկերոջը, որպեսզի ստանաք կառուցողական քննադատություն: Դիմեք ձեր կրթական ցանցիերի և գրականության օգնությանը:

Օրինակ

1. Ինչպե՞ս փոխեց արտադրության ավտոմատացումը և ռոբոտացումը մեր հասարակությունը անցած դարի ընթացում:

Առաջին հարցի փոխարեն տվեք տվեք երկրորդը: 


2. Ինչպե՞ս կփոխի արտադրության ավտոմատացումը և ռոբոտացումը մեր հասարակությունը 21-րդ դարիում: 


1 Ձևակերպենք խթանող հարցը:

Այս նախագծի ընթացում մենք ստեղծելու ենք մեր նախագծի պլանը օգտագործելով Learning Design ծրագիրը: 

Իմ նախագծի 
վերնագիրն է Բարի գալուստ Երկիր մոլորակ:
առարկան է Աստղագիտությունը:
աշակերտները սովորում են 10-րդ դասարանում։
Նախագծի խթանող հարցն է Օրվա ընթացքում քանի՞ ժամ կվառվեն Երևան                                                              քաղաքի փողոցները լուսավորող լամպերը, եթե                                                            Երկիր մոլորակը բնական արբանյակ չունենա:
Նախագծի նպատակն է         Աշակերտներին սովորեցնել Լուսնի դերը մեր                                                                  կյանքում:

Իմ հարցի մասին կարծիք են հայտնել երկու այլ մասնակիցներ: Տեղադրում եմ նրանց արձագանքը անգլերեն լեզվով:


Hi Artashes,
This is a very interesting project that will have your students to enquire a lot.
I am looking forward to having news about how they managed it.
All my best,
Michaël
​Dear Artashes,
I wish you would have given me a bit of context to your teaching or at least the link to your learning diary. I'm L1 teacher so bear with me and my ignorance in astrology.
OK, Let's get the facts I concluded: You are in Yerevan, your students are probably 16 years old. I have no idea which subject you are teaching (or is it Astrology) and why you find this question important. My guess is you teach science (or similar subjects) in a gymnasium or techical/science high school. So based on the information and my assumptions, here's my review:
  • Is the question open-ended? It will allow students to develop more than one reasonable answer.
I don't know. It might be calculated with proper equations and data, I guess, but I'm not sure if there would be more answers if the equation was right. (Is there a right equation for calculating this?)
  • Do you feel the question will spark curiosity and engage the students? (remember this might be dependent on the local contexts of the students)
Guessing that it's a technical/science subject in high school, my guess is it will spark curriosity and probably be challenging for your students to some extent, but not sure if they'll all embrace it. Again, I have too little information about the context of your teaching.
  • Is it aligned to the learning goals identified? To answer it students will need to gain the intended knowledge, understanding, and skills.
Since the aim of the project is to figure out the role of the Moon in our lifes, this question is perfectly aligned with the aim of the project.
  • Is it difficult to answer by using Google?
I believe it is unanswerable by Google because it is specific.

I hope my review helps.
Valentina Petrova
Երկու արձագանքն էլ խարախուսող էր: Վալենտինան մտածում է, որ իմ հարցը բաց հարց չէ, որովհետև այն կոնկրետ հաշվարկների դեպքում կունենա ճիշտ պատասխան:
Մի կողմից համաձայն եմ իր հետ, բայց մյուս կողմից խնդիրը ժամը հաշվելը չէ միայն: Երեխաները ժամը հաշվելով հասկանալու են, որ փոխվում է օրվա տևողությունը: Բաց հարցը դրա ազդեցության որոշումն է: Ամեն մարդ կարող է դա իր ձևով մեկնաբանել:
Ստացել եմ նաև երկու մարդու աշխատանք, որոնց մասին ես եմ գրելու կարծիք:
Exercise of Ivana Ľuptáčiková
I would like to create PBL in chemistry when I teach about reaction and their conditions. Students will know what is reaction, which conditions influence on rate of reaction, how they can use this knowledge at home. I would  like to develop, except knowledge, communication, collaboration, creativity, ICT literacy and self-assessment.
Topic: Chemical reaction.
Big idea: What and how influence on preparing potatoes?
Question:
- What influence on it?
– How influence on it?
- What is happens during preparing potatoes?
– How you can observe an influence? – Which influence is the strongest and why?
Students will segmented into group by four or five and we´ll have brainstorming for other driving questions which interested students. Each group will make their work plan, set tasks and will suggest some experiments.
  • Արդյոք այս հարցը բա՞ց է: / Is the question open-ended? It will allow students to develop more than one reasonable answer.
Հարցը բաց է: Այն աշակերտներից պահանջում է տեսական նյութի իմացություն: Տեսական նյութը իմանալու դեպքում նրանք ունեն միայն մեկ ճիշտ պատասխան: Նրանց կարծիքը, եզրզկացությունը կախված է նյութը իմանալուց: Եթե նյութը գիտեն, ապա միակ ճիշտ պատասխան կտան:
  • Կարծու՞մ եք, որ այս հարցը հետաքրքրություն կառաջացնի աշակերտների մոտ: /Do you feel the question will spark curiosity and engage the students? (remember this might be dependent on the local contexts of the students)
Հարցը երեխաների մոտ հետաքրքրություն կառաջացնի, մանավանդ գործնական աշխատանք կազմակերպելու դեպքում:
  • Արդյոք հարցը կապ ունի՞ սովորելու նպատակի հետ: /Is it aligned to the learning goals identified? To answer it students will need to gain the intended knowledge, understanding, and skills.
Հարցը ուղղակիորեն կապված է դասի նպատակին:
  • Այս հարցի պատասխանը կարելի՞ է գտնել Գուգլում: /Is it difficult to answer by using Google?
Այս հարցի որոնումը Գուգլում տվեց այսպիսի արդյունք:

Nutritional Effects of Food Processing – NutritionData.com

nutritiondata.self.com/topics/processing

Թարգմանել այս էջը
This page is an overview of some of the effects that cooking and other food processing ... For example, boiling a potato can cause much of the potato's B and C ...

A review of the impact of preparation and cooking on the nutritional ...

www.sciencedirect.com/science/article/pii/S1878450X15000207

Թարգմանել այս էջը
(2007) studied how cooking could influence in vitro bile acid binding by various .... Potatoes also have the highest consumption percentile within the Starchy ...

Exercise of Ljubica Ruzhinska

Students grade/age: 4th grade (9-10 years old)
Subject: English as a foreign language
Topic: Food
Learning goals:
Lexical elements - to be able to recognize and name the vocabulary connected to food and use it in appropriate language situations;
Grammatical structures - to be able to: use the Present Simple tense and imperative, recognize and use countable and uncountable nouns, use some/any correctly;
Language functions - to be able to: ask and answer questions, express quantity, give opinion (likes/dislikes), give and follow instructions;
Listening - to be able to understand short video/audio materials;
Speaking - to be able to: pronounce the vocabulary connected to food; use the vocabulary, grammatical structures and language functions in appropriate language situations;
Reading - to be able to understand short texts or dialogues;
Writing - to be able to write short sentences in aspect of spelling,structure and punctuation.

Driving question: What are some recipes that children can make for themselves?


  • Արդյոք այս հարցը բա՞ց է: / Is the question open-ended? It will allow students to develop more than one reasonable answer.
Հարցը բաց է: Սակայն ու՞մ է այն ուղղված: Եթե աշակերտներին, ապա այն պետք է վերաշարադրել: Իսկ ընդհանուր առմամբ հարցը ստիպելու է աշակերտներին գրել որևէ ճաշի բաղադրատոմս:
  • Կարծու՞մ եք, որ այս հարցը հետաքրքրություն կառաջացնի աշակերտների մոտ: /Do you feel the question will spark curiosity and engage the students? (remember this might be dependent on the local contexts of the students)
Հարցը երեխաների մոտ շատ մեծ հետաքրքրություն կարող է չաջացնել, եթե խոսքը գնում է միայն օտար լեզվով գրելու մասին: Եթե նրանք պետք է եփեն այն ինչի բաղադրատոմսը ներկայացնելու են, ապա երեխաների համար հետաքրքիր կլինի:
  • Արդյոք հարցը կապ ունի՞ սովորելու նպատակի հետ: /Is it aligned to the learning goals identified? To answer it students will need to gain the intended knowledge, understanding, and skills.
Հարցի կապը դասի նպատակի հետ պարզել հնարավոր չեղավ, որովհետև ներկայացված նյութում նպատակը չէր գրված:
  • Այս հարցի պատասխանը կարելի՞ է գտնել Գուգլում: /Is it difficult to answer by using Google?
Այս հարցի որոնումը Գուգլում տվեց այսպիսի արդյունք:

12 fun and healthy snacks that kids can make themselves - Kidspot

www.kidspot.com.au/.../kid...recipe.../12-fun-and-healthy-snack...

Թարգմանել այս էջը
12 fun and healthy snacks that kids can make themselves ... 12 easy snack ideas go from beginner (no stove top or oven work required) to advanced (some supervised stove top and oven work required.) ... Top 10 baby and toddler recipes.

Recipes Older Kids Can Make Themselves - SchoolFamily.com

www.schoolfamily.com › SchoolFamily Recipes › More Recipes

Թարգմանել այս էջը
Lots of easy and fun recipes for kids to make by themselves. These simple recipes will help your budding chef get creative in the kitchen.

9 Simple Foods Kids Can Make Themselves - PopSugar

www.popsugar.com › Moms › Food and Fun

Թարգմանել այս էջը
17 մյս, 2013թ. - We've rounded up nine of what moms say are their kids' favorite foods to cook. Theserecipes are easy, fun, and tasty! From a simple avocado ...
Այսքանով ավարտեցի առաջին շաբաթվա հանձնարարությունները:

Այժմ սկսենք երկրորդ շաբաթվա աշխատանքները:

Ստեղծում ենք արդյունավետ համագործակցություն ՆՄ համար

Միասին հավաքվելը սկիզբն է,
Համախմբված մնալը զարգացում է,
Միասին աշխատելը հաջողություն է:

Հենրի ֆորդ

Արդյունավետ համագործակցությունը հեշտ բան չէ: Այն տեղի է ունենում միայն լավ նախապատրաստվելու արդյունքում: ՆՄ հիմքում համագործակցությունն է: Աշակերտները համագործակցում են ձեր կողմից սահմանած առաջադրանքը կամ խթանող հարցի լուծումը գտնելու համար, առաջադրանքը կատարելիս և գնահողների հետ համագործակցելիս:
Այս (երկրորդ մոդուլ) շաբաթվա ընթացքում սովորելու նպատակն է.
  1. Հասկանալ, թե համագործակցության քանի՞ տեսակներ կարելի է օգտագործել ՆՄ ժամանակ:
  2. Մշակել տարբեր ռազմավարություններ և գործողություններ աշակերտների միջև համագործակցությունը խթանելու համար:
  3. Մշակել տարբեր ռազմավարություններ և գործողություններ դասարանից դուրս մասնակիցների հետ համագործակցությունը խթանելու համար:
Մասնակիցներին հանձնարարվել է բերել համագործակցության մի օրինակ, որ օգտագործել են դասերի ընթացքում:



Ո՞րն է արդյունավետ համագործակցությունը

Պետք է հիշել, որ ՆՄ կարևորագույն նպատակը ոչ թե նախագիծն է, այլ նախագծի ստեղծման (կատարման) ընթացքը: Սովորելը տեղի է ունենում նախագծի վրա աշխատելիս: ԵՎ այս ընթացքում ամենից կարևոր կարողություններից մեկը, որ սովորում է աշակերտը՝ արդյունավետ համագործակցությունն է: Այդ պատճառով կարևոր է իմանալ թե ի՞նչ է և ի՞նչ չէ համագործակցությունը:
Այս տեսանյութում Deirdre Butler-ը բարձրացնում է հարցեր, որոնց պատասխանները օգտակար կլինեն ուսուցիչներին՝ դասարանում: 



Այստեղ խոսվում է այն մասին, որ մենք հաճախ կազմակերպելով խմբային աշխատանք ենթադրում ենք, որ աշակերտները համագործակցում են: Բայց արդյո՞ք մենք վստահ ենք, որ մեր աշակերտները համագործակցում են: Մենք տեսնում ենք, որ նրանք աշխատում են միասին, վերլուծում են իրենց աշխատանքը, կատարում են աշխատանքի բաժանում, ընդունած որոշումների համար կիսում են պատասխանատվությունը, կայացնում են որոշում նախագծի ընթացքի վերաբերյալ, թե՞ նրանք աշխատում են առանձին-առանձին, բայց ամեն առանձին կատարված աշխատանք հիմնված է մյուսի կատարածի վրա: Ահա թե ինչ ենք ենթադրում համագործակցություն ասելով: Այժմ վերանայեք ձեր մոտեցումը և նորից ասեք, արդյո՞ք ձեր աշակերտները համագործակցում են:
Մենք մեր աշխատանքը գնահատելիս օգտվում ենք ռուբրիկներից: Առաջարկվող ռուբրիկը մեզ օգնում է հասկանալ մեր աշակերտները համագործակցում են իրար հետ, թե՞ ոչ: ՌՈՒԲՐԻԿ: Նյութը անգլերեն լեզվով է: Այս ՌՈՒԲՐԻԿԻ մասին ավելի ՄԱՆՐԱՄԱՍՆ կարող եք կարդալ այստեղ:
Այս ռուբրիկում տրված են չորս հարց այն մասին, թե ի՞նչ է տեղի ունենում ձեր դասարանում: 
Այս հարցաթերթիկին կարող եք պատասխանել վերնը նշված նյութերին ծանոթանալուց հետո:


  1. Պահանջու՞մ եք ձեր աշակերտներին աշխատել զույգերով կամ խմբով դասերի մեծ մասի ընթացքում: ԱՅՈ: ՈՉ:
  2. Պատասխանատու՞ են արդյոք աշակերտները իրենց աշխատանքը կատարելու համար: ԱՅՈ: ՈՉ:
  3. Կայացնու՞մ են արդյոք աշակերտները որոշումներ համատեղ աշխատելու վերաբերյալ: (Որոշումներ, որոնցից կախված է նրանց աշխատանքի արդյունքը): ԱՅՈ: ՈՉ:
  4. Արդյո՞ք աշակերտները նախագծի ընթացքում աշխատում են մեկը մյուսից անկախ այն դեպքում, երբ նրանց հաջողությունը կախված է համատեղ աշխատանքից: ԱՅՈ: ՈՉ:
Արդյունավետ համագործակցություն դասարանում:


Արդեն գիտենք, թե ինչ է արդյունավետ համագործակցությունը: Ժամանակն է առանձնացնել մի քանի միջոցառումներ, որոնք մեզ հնարավորություն կտակ ապահովել ակտիվ համագործակցություն դասարանում: Համագործակցությունը ինքն իրեն տեղի չի ունենում: Մենք մեր աշակերտներին պետք է ապահովենք անհրաժեշտ միջավայրով և ստեղծենք <ամուր հող> նրանց ոտքերի տակ, որպեսզի նրանք կարողանան դառնալ արդյունավետ համագործակցողներ: 




  • Ուսուցիչը պետք է սովորեցնի աշակերտներին համագործակցել:
  • Աշակերտները պետք է սովորեն ինչպես համագործակցել:
  • Աշակերտները պետք է իմանան ինչ լեզու պետք է օգտագործեն:
  • Աշակերտները պետք է իմանան ինչպիսի դերեր և պատասխանատվություններ ունեն:
  • Աշակերտները պետք է իմանան ինչ են անելու և կարողանան հարցեր տալ անելիքը հասկանալու ահամար:
  • Ուսուցիչը ոչ միշտ է կարող լինել բոլոր աշակերտների կողքին միանգամաից: Աշակերտները պետք է իմանան ինչպես օգտագործել մյուս աշակերտների հնարավորությունները:
  • Աշակերտները պետք է կարողանան խոսել իրար հետ, լսել իրար, հարցեր տալ իրար հասկանալու համար:
  • Աշակերտները սեղանի վրա պետք է ունենան աշխատանքի կատարման քարտեզ, որի վրա նշեն կատարածը և տեսնեն բաց թողվածը և հետագայում իրենց անելիքները:
  • Ուսուցիչը շրջում է խմբից խումբ և ուղղորդում է աշակերտներին:
Այստեղ կարող եք տեսնել հետաքրքիր բլոգ դասարանում համագործակցության կազմակերպման մասին,իսկ այստեղ կգտնեք հետաքրքիր օրինակներ:

Այժմ ներկայացնենք միջոցառումներ, որ իրականացրել ենք մեր դպրոցներում աշակերտներին դասարանում համագործակցել սովորեցնելու համար: Որպեսզի հասկանաք ինչ անել դիտեք այս ֆիլմը և հնարավոր է, որ ցանկանաք այս միջոցառումը իրականացնել ձեր դասարանում՝ ՆՄ սկսելիս:

Այնուհետև  the Dotstorm -ում ներկայացրեք ձեր փորձը և քվերակեք ուրիշների ձեզ հետաքրքրած փորձի օգտին: Հիշեք, որ ունեք միայն երեք անգամ քվեարկելու հնարավորություն: Եթե ցանկանաք գտնել Dotstorm կայքը, ապա սեղմեք այստեղ:




the Dotstorm -ում տեղադրեցի իմ փորձի նկարագրությունը: Պատմեցի, թե ինչպես եմ իմ աշակերտներին սովորեցրել, թե ո՞վ է աշակերտակենտրոն դասարանի աշակերտը և ինչ պարտականություններ, պատասխանատվություններ և կարողություններ նա պետք է ունենա: <Աշակերտակենտրոն դասարան> պրեզենտտացիան:


































































Փնտրում ենք համագործակցողներ դասարանից դուրս:

ՆՄ կարևոր բաղադրիչը, սկզբունքը կապն է իրական աշխարհի հետ: Այս սկզբունքը իրականացնելու տարբեր ուղիներ կան: Ուղիներից մեկը նախագծի ընթացքում համագործակցելն է դասարանից կամ ավելի լավ է դպրոցից դուրս գտնվողների հետ: Ուսումնասիրենք այդպիսի համագործակցության երկու դեպք:
Դրաննից մեկը նախագծի իրականացնում է այլ դասարանի հետ, որի ընթացքում աշակերտները համագործակցում են ոչ միայն իրենց դասընկեր՝ զույգի հետ այլ նաև այլ դասարանի, այդ թվում այլ դպրոցի դասրանի աշակերտների հետ: Սրա համար լավագույն հնարավորություններից է  eTwinning network-ը:




Երկրորդ դեպքում ներգրավում ենք համայնքի ներկայացուցիչներին նախագծի որոշակի փուլերում: Գտնում ենք մասնագետների իրական կյանքից, որպեսզի նրանք աշխատեն աշակերտների հետ և ներդնեն իրենց մասնագիտական գիտելիքները:



Ֆիլմը դիտելուց հետո անհրաժեշտ է գրել, թե ինչպիսի մասնագետներ ձեր համայնքից կարող եք ներգրավել ձեր աշակերտների հետ նախագծի վրա աշխատելու համար և այդ մասին գրառում կատարել Padle-ում:  Այստեղ և այստեղ կարող եք գտնել օրինակներ:



Այժմ պլանավորում ենք նախագիծը Learning Design-ում:

  1. Գրանցվեք  Learning Designer կայքում:
  2. Սեղմեք Designer կոճակը:

3. "Name" բաժնում գրեք խթանող հարցը:
4. "Topic"  բաժնում գրեք այն թեման, որին ուղղված է նախագիծը:
5. "Learning Time"  բաժնում գրեք այն ժամանակը, որ նախատեսում եք նախագծի համար:
6. Ոչինչ չգրեք "Designed Learning Time" բաժնում, որովհետև այն լրանում է աֆտոմատիկորեն:
7. "Description" բաժնում նորից գրեք խթանող հարցը և կարճ նկարագրեք այն, ինչ պետք է ուսումնասիրեն աշակերտները:
8. "Aims" բաժնում գրում եք նախագծի նպատակը:
9. "Outcomes" բաժնում գրում եք, թե ի՞նչ կսովորեն աշակերտները նախագծի ընթացքում:
10. Ստեղծեք ձեր առաջին TLA-ն: Այստեղ դուք նկարագրում եք այն միջոցառումը, որի ընթացքում աշակերտները կսովորեն համագործակցել:
11. Սեղմեք Share կոճակը: Հասցեն ուղարկեք ձեր աշխատանքը գնահատող զույգին:



Իմ նախագծի պլանը https://v.gd/3ju9MO.

Giovanni Capogna
Dear,
I appreciate very much the theme of your driving question.
I consider very interesting the topic of your Learning design. I consider important that students reflect on the world around them and build a business idea. For the collaboration aspect, missing the initial collaboration. I wish you a good progress on the course,
Giovanni

Review made By Giampaolo Squarcina date 21-06-2016 01:43


I suggest you develop more TLAs in order to get your learning design more understandable. Answering the two feedback questions suggest this:
  1. Are the description, aims and learning outcomes clear and aligned? Do they fit to each other? Can you identify further learning outcomes based on the description and aims?
The second question indeed is more clear to point out, but seems too generical to me.
  1. Are the description, aims and learning outcomes clear and aligned? Do they fit to each other? Can you identify further learning outcomes based on the description and aims?
Իմ պատասխանը 
Exercise of Silvana Rampone Number 1
Your assessment :

Hi Silvana
Very good idea of project. It is some kind of Noah Arc! It can be a good idea of eTwinning. If you start such a project in eTwinning, please call me to participate! I bookmarked your Learning Design and will folow you.
About the TLA. The event with balloons is great idea. 
Մարիյա Ֆլորես Ֆերնանդեսի նախագծի պլանը https://v.gd/YCEVgt
Իմ պատասխանը
Exercise of Rosa María Flórez Fernández Number 2
Your assessment :
Dear Rosa María Flórez Fernández
Student exchange is good cultural experience for them. We are using such visits in our school too. In the aims I saw that students will learn some 21-st century skills and one of it collaboration. I like very much the <reach agreements for the final product> skill.
About TLA
For the first part you give 5 minutes. Is it inaf? We cannot see how many students are in the group and what the role of the teacher.
Second  is for 45 minutes. There is only strategy of chopsticks. I used it too. But I cant find discussion what they learned in this part of work. I think the feedback is important for students to understand the connections between the chopsticks game and grօup work in PBL.
I bookmarked your Learning Design and when you finish will present it in our school.

ՍԿՍՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ:
3. Նախագծի ընթացքում աշակերտների կողմից իրականացվող միջոցառումների մշակում:

ՍԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԵՍ ՇԱՏ ԽԵԼԱՑԻ ԵՄ:
ՊԱՐԶԱՊԵՍ ԱՅՍ ԽՆԴՐՈՎ ԵՍ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՄ ԶԲԱՂՎԵԼ:

ԱԼԲԵՐՏ ԱՅՆՇԹԱՅՆ

Աշակերտների մոտ համագորածակցության կարողություններ ձևավորելուց հետո կարևոր է հասնել նրան, որ աշակերտները դառնան նախագծի տերը, պատասխանատվություն վերցնեն իրենց վրա նախագծի կատարման, խնդիրների լուծման համար այնպես, ինչպես իրենց սեփական նախագծի համար: Այլ խոսքերով ասած ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ աշակերտները վերցնում են նախաձեռնությունը իրենց ձեռքը և ոչ թե ուսուցիչն է թելադրում, թե ի՞նչ պետք է նրանք անեն:
Այնշթայնի խոսքերը շատ լավ են նկարագրում այն իրավիճակը, եր անընդհատ աշխատելով թեմայի վրա, որոնելով խնդրի պատասխանը, այդ պատասխանը գտնելու համար նոր գիտելիքներ ստանալով աշակերտը կդառնա այդ խնդրի լուծման ամենալավ մասնագետը: Նրանք կփորձեն նորից ու նորից գտնել ուղիներ, գտնել ավելի լավ ուղիներ հարցը լուծելու համար:

Այս մոդուլի նպատակն է
  1. Հասկանալ ՆՄ ընթացքում աշակերտների մոտ ընտրված աշխատանքի տերը լինելու և աշխատանքը ինքնուրույն, անկախ կատարելու կարողությունը զարգացնելու անհրաժեշտությունը:
  2. Հասկանալ նպաստավոր միջավայր և մտածողություն ձևավորելու անհրաժեշտությունը աշակերտների մոտ իրենց ուժերի վրա վստահություն և մտածողության ճկունություն ձևավորելու համար:
  3. Մշակել զարգացող մի շարք միջոցառումներ, ռազմավարություններ և գործիքներ, որոնք նպաստում է ձեռնարկատիրական մտածելակերպի և ձեռնարկատիրական հմտությունների ձևավորմանը:
Որպես խթանող վարժություն առաջարկվում է հիշել մասնագիտական որևէ խնդիր, որը սկզբում դժվարություններ էր առաջացնում, չեր լուծվում, բայց ի վերջո հաղթահարվեց: Առաջարկվում է այդ մասին անպայման գրել օրագրում:

Ես լուրջ խնդիր ունեի աշակերտների սովորելու ձևի հետ կապված: Քանի որ մեր դպրոցը ավագ է, մենք ընդունում ենք աշակերտներ այլ դպրոցներից: Ամեն դպրոց ունի իր սովորեցնելու մշակույթը, ավանդույթները, սովորեցնելու սկզբունքները: Ես դասավանդում եմ ֆիզիկա: Աշակերտները իմ դասերին ցանկանում են, որ ես լուծեմ խնդիրները գրատախտակին, իսկ իրենք արտագրեն, հիշեն և դա իրենք համարում են սովորել: Ես բացատրում էի, որ ես իրենց սովորեցնելու եմ ֆիզիկա, բացատրելու եմ խնդիրների լուծման եղանակները, իսկ խնդիրը իրենք պետք է լուծեն: Այս պայքարը տևեց է 2-3 ամիս: Ես մի մեթոդը փոխում էի մյուսով այս դժվարությունը հաղթահարելու համար: Սակայն լուծումը ավելի պարզ էր: Այդ ընթացքում աշակերտները սովորեցին ֆիզիկա և որպես արդյունք սովորեցին լուծել խնդիրները: Հիմա ամեն անգամ 10-րդ դասարան ընդունելիս ես հանդիպում եմ նույն պահանջին, բայց արդեն գիտեմ դրա լուծման ձևը, որովհետև շատ եմ զբաղվել դրանով:



Հիմք աշակերտներին սեփականատեր և անկախ դարձնելու համար


Որպեսզի աշակերտները իրենք վարեն ՆՄ սովորելու գործընթացը բավարար չէ նրանց ազատություն տալը միայն: Աշակերտների սեփականության զգացումը նախագծի նկատմամբ մենք պետք է ձևավորենք և դրա համար պետք է ստեղծենք բավարար հիմք: Ադիսի հիմքեր ստեղծելու մասին կարող ես կարդալ այստեղ: Իսկ այս ֆիլմում կարող ենք տեսնել այդպիսի հիմքի ստեղծման կոնկրետ օրինականեր:



  1. Անհրաժեշտ է պլանավորել բոլոր հնարավոր աշխատանքները և ապահովել անհրաժեշտ միջավայր, պարագաներ և միջոցներ դրանք կատարելու համար:
  2. Աշակերտները իրենց անելիքը կորոշեն ինքնուրույն, բայց ինչ ճանապարհ էլ ընտրեն նրանք ձեռքի տակ կունենան բոլոր անհրաժեշտ գործիքները, որոը ուսուցիչը նախապատրաստել էր նախապես:
  3. Այս դեպքում աշակերտները կսկսեն որոնել, կտան հարցեր, կընտրեն լուծման տարբերակներ, կսխալվեն, կասկեն նորից:
  4. Քննարկեք խմբի հետ իրենց փորձառությունը: Հարցրեք նրանց, թե իրենց խմբի համար ո՞ր աշխատանքն էր ավելի արդյունավետ: [1.27 րոպե]
  5. Հնարավորություն տվեք, որ աշակերտները զույգերով կամ փոքր խմբերով քննարկեն իրենց արած քայլերը: [2.05 րոպե]
  6. Աշակերտները պետք է հասկանան, թե որտեղ են գտնվում խնդրի լուծման ճանապարհին: [2.30 րոպե]
Այս ֆիլմը դիտելուց հետո գրեք ստորև բերված հարցի պատասխանը Dotstorm-ում:


Աշակերտները պետք է խորանան խնդրի մեջ մինչև վերջ և սովորեն իրենց սխալների վրա: Նրանց շատ մեծ աջակցություն ցուցաբերելով մենք նրանց դարձնում ենք կախյալ:
Քննարկեք այս հարցը:

Ակնհայտ է, որ չափազանց մեծ աջակցությունը խանգարում է: Նման աջակցություն իրենց երեխաներին ցուցաբերում են ծնողները հատկապես տարրական դասարաններում: Արդյունքում երեխան դառնում է կախված ծնողի կամքից, հայացքից, սովորելու ոճից և ընդունակություններից: Նմանատիպ կախվածություն ստանալով դպրոցում՝ ուսուցչից աշակերտը դադարում է լինել սովորող:
Մյուս կողմից բացարձակ անկախ աշակերտը, հատկապես օժտված աշակերտը, իր աշխատանքում կարող է սկսել մեծ խնդիրներից, ծախսել ամբողջ ժամանակը և արդյունում չլուծել ոչ մեծ խնդիրը և ոչ էլ փոքրը:  




Զարգացնել <Ետ ցատկող> աշակերտներ

Լատիներեն resilire բառը նշանակում է ետ ցատկել: Այս բառը թարգմանվում է կայունություն: Կայուն մարդիկ իրենց աշխատանքի մեջ դժվարությունների հանդիպելիս կարողանում են վերականգնվել և փնտրել խնդրի լուծման նոր ուղիներ: Այս հատկությունը կախված է մի քանի կարողություններից, որոնք օգնում են լուծել խնդիրը, հաղթահարել դժվարությունները, հարմարվել և եթե ինչ որ բան սխալ է գնում վերադառնալ և սկսել սկզբից: Կայուն մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, նրանք նայում են իրենց սխալներին և բացթողումներին որպես մի դասի, որը պետք է սովորեն: Եթե ցանկանում եք իմանալ կայուն մարդ եք, թե ոչ անցեք  այս թեստը: Այս թեստը կարող եք առաջարկել նաև ձեր աշակերտներին:
Նախագծի մեթոդով խմբերում աշխատելիս կարևոր է աշակերտների մոտ զարգացնել կայունություն:
Դիտեք այս ֆիլմը, որտեղ Kornélia Lohyňová-ը ծանոթացնում է կայունություն ձևավորող մի քանի ռազմավարությունների:



  1. Կատարեք այնպիսի վարժություններ, որոնք աշակերտները սիրում են: Դրանով նրանք կսովորեն կատարել այն առաջադրանքները, որ չեն սիրում:
  2. Այնպես կազմակերպեք աշխատանքը, որ ամեն աշակերտ ձեր դասարանում հաջողության հասնելու իր հնարավորությունը ստանա:
  3. Աշակերտներին հնարավորություն տվեք մտածված, իմաստալից ներդրում ունենալ նախագծի իրականացման մեջ: Նրանք պետք է սովորելիս և գործողություն կատարելիս իրենց հարմարավետ վիճակում զգան:
  4. Խրախուսեք նրանց ձգտել գիտելիքի և լինել ստեղծագործող:
  5. Աշակերտների գործողություններից մեծ ակընկալիքներ ունենալը կարևոր է, որովհետև դա օգնում է նրանց հասկանալ, որ իրենք կարող են դա անել:
  6. Ցույց տվեք աշակերտներին, որ դուք շահագրգռված եք և դրա համար ստեղծել եք նպաստավցոր միջավայր:
  7. Աշակերտներին օգնեք, որ ճանաչեն իրար և իրար հետ ունենան դրական սոցիալական հարաբերություններ:
  8. Տվեք համագործակցային առաջադրանքներ, որոնց լուծման մեջ բոլոր աշակերտները կունենա իրենց ներդրումը:
  9. Խուսափեք կենտրոնանալ սխալների և բացասական վարքագծի վրա:
  10. Ավելի շատ գովեք քան քննադատեք: Քննադատությունը պետք է լինի մյուսներից առանձին:
  11. Խրախուսեք համագործակցությունը, ուրիշներին սովորեցնելը՝ հարգանքով և զգուշությամբ:


Այս ֆիլմում նակարագրվում է, թե ինչպես կարելի է ստեղծել վստահություն:



Կատարենք մտավոր գրոհ: Մեր ուսուցման ձևին հակասող հարց տանք: 
Որպես ուսուցիչներ ինչպե՞ս ենք մենք վատացնում մեր աշակերտների վստահությունը և անկախությունը և մեր պատասխանը գրենք Padlet -ում:

Սովորաբար մենք մեր աշակերտների վստահությունը և անկախությունը վատացնում ենք նրանց փակ հարցեր տալով, քննարկումներ չկազմակերպելով, նախաձեռնությունները ճնշելով:


Ձեռներեցի մտածողություն

Որպեսզի աշակերտները նախագիծը համարեն իրենց սեփականը, համագործակցեն իրենց խմբի աշակերտների հետ նախագիծը ավարտին հասցնելու համար, անհրաժեշտ է, որ նրանք ունենան ձեռներեցի մտածողություն: 
Դիտեք Kornélia Lohyňová-ի պրեզենտացիան ձեռներեցի մտածողության մասին:



  • Ձեռներեցը միայն այն մարդը չէ, որ ձգտում է փող աշխատել:
  • Ձեռներեցները այն մարդիկ են, որ հասկանում են, որ աշխատրհը անսահման է և բոլորը ունեն մեծ հնարավորություններ բարելավելու, փոփոխելու և նորարարության:
  • Ձեռնարկատիրական մտածողությունը դա պատրաստակամությունն է լուծել խնդիրը, կատարել բարելավումներ, գնալ ռիսկի, սովորել կարողանալու համար:



  1. Եղիր նախաձեռնող:
  2. Եղիր ստեղծագործող և նորարար:
  3. Եղիր խիզախ:
  4. Եղիր սովորող ամբողջ կյանքի ընթացքում:
  5. Մի վախեցիր սխալվել:
  6. Եղիր ինքնակառավարվող և անկախ:
  7. Եղիր պատասխանատու:
  8. Ունեցիր դրական վերաբերմունք:
Այժմ տեսնենք, թե արդյո՞ք մենք ունենք ձեռներեցի մտածողություն: Գրենք համաշխարհային ամպի մեջ պլաստիկ շշերի օգտագործման մի ձև: Սեղմեք  այստեղ և գրեք ձեր տարբերակը:

Ես գրեցի ՄԻ ԳՆԵՔ:






Այս հարցաթերթիկը ստուգում է, թե որքանով ձեռներեցությունը դասավանդվում ձեր դպրոցում:

Do you support Entrepreneurial skills at your school?

Entrepreneurship education is about a range of skills and capabilities. Please score the ones below according to priority in your school. Please score on a scale from 1 to 10 which one you think is being supported in your school.


    Leadership


    Goal setting


    Problem – solving


    Decision – making


    Planning and organizing


    Team working


    Effective Communication


    Negotiating and influencing


    Taking responsibility


    Taking initiative


    Financial capability


    How to be successful in running a small project


    Learning is pupil/student centered and activity-based


    Cooperation and involvement from local community/business


    Has your school a vision and a plan for entrepreneurship education?


    Please, write your country and age-range of your pupils here
Ստեղծում ենք մեր նախագծի պլանը PBL Learning Design-ում: Նախագծի պլանը պետք է կազմվի այպես, որ դրա ընթացքում ապահովվեն հետևյալ դրույթները
  • աշակերտները կարողանում են կազմել նախագծի խթանող հարցը պարզաբանող և դրա լուծումը գտնելու համար հարցեր,
  • աշակերտները կարողանում են որոշել, թե նախագծի ընթացքում ինչ նյութեր են օգտագործելու, ինչ են ստեղծելու և այլն,
  • աշակերտները կարողանում են իրենց վրա վերցնել նախագծի կատարման պատասխանատվությունը և աշխատել ուսուցչից անկախ և անհրաժեշտության դեպքում նրա բացատրությունների օգնությամբ,
  • աշակերտներտները կարողանում են նախագծի ընթացքում անդրադառնալ և գնահատել իրենց աշխատանքը և սովորելը:
Իմ նախագծի պլանը https://v.gd/3ju9MO:
Իմ նախագծի պլանի մասին կարծիքներ
Review made By Maria Prior date 28-06-2016 09:56


Hi Artashes
An interesting project indeed ! I think the driving question needs refining or changing - ie the aims sound more of a useful question than a specific one about street lamps. But you have produced a creative, hands-on project with many opportunities for collaboration.
Review made By Annalì Fe date 28-06-2016 19:24


I saw your Learning design: it is very interesting, and I was amazed because you've been able to find a driving question very specific, particular, with which guide your students. I teach literature and history and therefore are not able to properly evaluate your LD of the subject content, but I would be curious to know how your students could answer your questions, or look for information or share.
I find that it would be nice if every Learning Design could be a guide for those who want to do the same activities, and so, if I had to do it myself, I would ask other details: where and how students seek information? There is a time when reflect on what they do and evaluate progress? They work alone or always with teacher’s guidance?
I particularly loved, in TLA called "Question", the part "Collaborate" because it seems to me that encourages the independence of the students. In the last three parts, however, I find it very effective role playing, inserted in the context of your city. In Italy there are the "communal councils of the boys", ie real city councils with guys elected by the city's students, who discuss and make proposals to the elected city council and your work reminded me of it.
I wish you good work!
Armando Pisani նախագծի պլանը: Սա իրականում նրա նախագծի պլանը չի: Աֆերիստության նման բան է: Ուղարկում ես իբր թե քո աշխատանքը, իսկ իրականում դա ինչ որ բան է և գրված է, որ իր պլանը չի ահսցրել ուղարկել:

4-րդ մոդուլ ԳՆԱՀԱՏՈՒՄ



 "ASSESSMENT"/ԳՆԱՀԱՏՈՒՄ բառի արմատը

Լատիներեն "ASSIDERE" բառն է

որը նշանակում է "նստիր կողքս"



Այս մոդուլի նպատակն է

  1. Հասկանալ ուսուցանող և թվանշանային գնահատման տարբերությունը:
  2. Հասկանալ, թե ինչպե՞ս է գնահատումը ներդրվում նախագծի մեջ:
  3. Հասկանալ, թե ինչպե՞ս է ռուբրիկը և ինչու՞ այն կարող է օգնել գնահատել նախագիծը:
  4. Մշակել ամբողջական և հստակ կատարված նախագծի պլան:

Սկսելու համար հանձնարարվում է նակարագրել ձեր գնահատման սկզբունքները, այն կանոնները որոնք պարտադրված են և այն կանոնները, որոնք դուք եք սահմանել:

Մեր կրթական համակարգում պարտադիր է թվանշանային գնահատում: Երաշխավորվում է նաև ուսուցանող գնահատում: Թվանշանային գնահատման սկզբունքները հստակ կանոնակարգված են և ուսուցիչը իր հայեցողությամբ չի կարող փոփոխել: Իսկ ուսուցանող գնահատման ձևերը կարող է ուսուցչը որոշել: Ուսուցանող գնահատումը դեռևս լայնորեն չի կիրառվում:



Ներդնել գնահատումը նախագծի մեջ


Գնահատումը նախագծի դեպքում կատարվում է ոչ թե վերջում, այլ նախագծի ամբողջ ընթացքում և սովորելու մաս է կազմում: Այն պետք է սկսվի նախագծի ցանկացած հիմնարար գործողության հետ: Սա ուսուցանող գնահատում է: 
Այս նկարում համեմատվում է թվանշանային և ուսուցողական գնահատումը:

Նախագծի գնահատման օրինակ կարող եք տեսնել այս ֆիլմում:


Աշակերտները գնահատում են, 
  • թե <որտեղ են գտնվում> հիմա,
  • իրենց առաջընթացը,
  • իրենց հաջողությունները,
  • ուսուցիչը իմանում է, թե աշակերտը ինչ գիտի և ինչ չգիտի,
  • խմբի աշխատանքը,
  • առանձին աշակերտի հաջողությունները,
  • և ցույց են տալիս ծնողներին իրենց հաջողությունները:

 Այստեղ կտեսնեք նման գնահատման այլ օրինակներ:

Իմ կարծիքը նման գնահատման մասին:
Գնահատման այս ձևը շատ կարևոր է: Այն լուրջ ներդրում է ուսուցանելու և սովորելու գործում: Ցավոք մեր համակարգում ուսուցիչները քիչ ժամանակ ունեն նյութը սովորեցնելու համար և նրանք վախենում են, որ նման գնահատման գործընթաց կազմակերպելով չեն հասցնի սովորեցնել նյութը: Նրանք անվստահությունից նախընտրում են ինֆորմացիան հիշելու գործընթացը:




Ուրիշի աշխատանքի գնահատում:

Այս դասընթացի ընթացքում անընդհատ կատարել ենք որոշակի աշխատանք, որը ներկայացրել ենք ծրագրի այլ երկու մասնակցի՝ գնահատմա: Իհարկե սա ուսուցանող գնահատում է, որովհետև մենք ծանոթանում ենք ուրիշների կարծիքին՝ մեր աշխատանքի մասին: Սա շատ լավ գերծիք է սեփական աշխատանքը արժևորելու, այն վերանայելու կամ նորից վերանայելու համար: 
Գնահատման այս ձևը հարմար է ոչ միայն մեծահասկների հետ աշխատելիս: Այսպիսի գնահատում կարելի է իրականացնել աշակերտների հետ նախագծի ամբողջ ընթացքում:
Ծանոթացեք Լոնդոնի Կրթության ինստիտուտի պրոֆեսոր  Dylan Williams-ի տեսագրությանը, որտեղ նա բացատրում է, թե որքան օգտակար է ուրիշի աշխատանքի կամ փոխադարձ կամ զայգերով գնահատումը:




  1. Երբ խոսում ենք սովորելու ժամանակ գնահատման մասին մենք նկատի ունենք կատարված աշխատանքի վերլուծությունը:
  2. Վերլուծությունը սերտորեն կապված է այն հիմնական հարցի հետ, որը ուսուցիչը նախապատրաստել է նյութը ուսուցանելու համար:
  3. Երբ աշխատում ենք ուսուցիչների հետ գնահատումը դասարանում հաջող իրականացնելու համար, մենք հասկանում ենք, որ մենք չենք կարող բարելավել ուսուցչի աշխատանքը առանց բարելավելու աշակերտի աշխատանքը:
  4. Այս իմաստով շատ կարևոր է աշակերտներին սովորեցնել գնահատել սեփական աշխատանքը որպես սովորելու գործընթացի բաղադրիչ:
  5. ԵՎ ուրիշի աշխատանքի գնահատումը, այս դեպքում, լավ ռազմավարություն է:
  6. Ուրիշի աշխատանքի գնահատումը չի նշանակում, որ աշակերտները իրար թվանշան են դնելու և ուսուցչի գործ չի ունենալու անելու:
  7. Ուրիշի աշխատանքի գնահատումը ոչ թե թվանշանային գնահատում է այլ ուսումնական գնահատում է: Այն օգնում է բարելավել կատարված աշխատանքը և ոչ թե գնահատում է այդ աշխատանքը թվանշանով:
  8. Այս դեպքում չի կարևորվում միայն այն աշակերտը ում աշխատանքն են գնահատում, այլ կարևորվում է նաև այն աշակերտը, որ գնահատել է: Գնահտողը նույնպես սովորում է, որովհետև նրանք միատեսակ աշխատանք են կատարում: Գնահատողը տեսնում է, թե ինչում է դժվարացել իր դասընկերը և ներկայացնում է իր լուծումը, ուրախանալով, որ ինքը հաջողության էր հասել: Մյուս կողմից նա տեսնում է իր դասընկերոջ ճիշտ լուծումը այն դեպքում, երբ ինքը նման աշխատանքում սխալվել էր: Հասկանում է իր սխալի պատճառը և ուրախանում է, որ իր ընկերոջ աշխատանքին ծանոթանալով կարողացավ գտնել իր առաջադրանքի լուծումը: Այսինքն գնահատողը սովորում է, գանահատում է իր իմացածը և սովորում է ուրիշից: Գնահատողը վստահություն է ձեռք բերում, որ կարող է սովորել:
Այս տեսագրությունը բերում է ուրիշի աշխատանքի գնահատման նոր օրինակներ:
Իսկ այստեղ դուք կարող եք գտնել այդպիսի գնահատման այլ ռազմավարություններ:

Ինչպես ենք մենք գնահատում ուրիշի աշխատանքը: [1:30]
Օգտագործեք գնահատման սանդուղքը: [1:37]
Սանդուղքի առաջին աստիճանը:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Հարց, որը նպատակ ունի պարզելու գնահատվող նյութի իմաստը: [1:55]
Սանդուղքի երկրորդ աստիճանը:
ԱՐԺԵՔ Մեկնաբանում է աշխատանքի ուժեղ կողմերը: [2:00]
Սանդուղքի երրորդ աստիճանը:
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Մեկնաբանում է աշխատանքի այն մասը, որ անհանգստացնում է իրեն, որովհետև կիսատ է, կամ սխալ է, կամ բարդ է և այլն: [2:03]
Սանդուղքի չորրորդ աստիճանը:
ԱՌԱՋԱՐԿ Առաջարկում է աշխատանքը բարելավելու ուղիներ: [2:09]

STUDENT-CENTERED ASSESSMENTAPRIL 2013PEER ASSESSMENTBy Georgia Brooke & Heidi Andrade

Ծանոթանալով այս նյութերին ձեր մեջ առաջանում է ցանկություն նախագծի պլանում կատարել փոփոխություններ: Գրեք այդ մասին:

Ինչ կավելացնեմ իմ նախագծի պլանում: 
Ուրիշի աշխատանքի գնահատումը շատ օգտակար է: Իմ նախագծի պլանում ես կավելացնեմ այս գնահատման երկու տեսակ: Խմբի ներսում աշակերտները կգնահատեն մեկը մյուսի աշխատանքը: Դասարանում մի խումբը կգնահատի մյուս խմբի աշխատանքը:


Ռուբրիկների ստեղծումը և օգտագործումը ՆՄ ընթացքում:


Ռուբրիկը գնահատման գործիք է, որը օգտագործվում է և թվանշանային և ուսուցողական գնահատման ժամանակ: Ռուբրիները հարմար են օգտագործել ինքնագնահատման և զույգով գնահատման ժամանակ: Ստորև ներկայացվող ֆիլմը բացատում է, թե ինչ նպատակով են օգտագործում ռուբրիկները:



  1. Ռուբիկը բաղկացած է 4 մասից:
  2. Առաջին մասը գնահատման նկարագրությունն է:
  3. Երկրորդ մասը գործողությունների նկարագրություններեն են:
  4. Երրորդ մասը հաջողությունների տեսակների սանդղակն է: Սանդղակը երեքաստիճան ունի, որովհետև որքան շատ ենաստիճանները այնքանդժվար է կատարել գնահատումը:
  5. Չորրորդ մասը յուրաքանչյունգործողության հաջողության նկարագրություններն են ըստ սանդղակի աստիճանների:
Ֆիլմը դիտելուց հետո առաջարկում ենք այցելել  the Rubistar website  կայքը, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ռուբրիկների նոր տարբերակների: Իսկ  այստեղ դուք կարող եք գտնել պատրաստի ռուբրիկներ ՆՄ համար: Այցելեք rubistar կայքը: Ստեղծեք ձեր ռուբրիկը և այն կիսվեք մեր հետ: 

Ավարտելով ձեր նախագծի ռուբրիկները դրանք տեղադրեք ձեր նախագծի պլանում: Հետո նախագծիպլանը ներկայացրեք սեմինարավարին, որպեսզի նա փոխանցի այլ մասնակիցների, իսկ ձեզ տա երկու ուրիշ մասնակցի աշխատանք: Փոխանցեք նաև ձերնախագծի օրագիրը:

Իմ օրագիրը այս բլոգն է:

Դասընթացի ինքնագնահատում:


I have visited each course section and I can see a check mark next to each section (except for peer review activities that I have not yet completed)

Strongly agree

Agree

Disagree

Strongly disagree
I have created a Learning Diary in which I have added my reflections and comments from each of the course sections as well as added relevant resources from the course and shared by other participants. 

Strongly agree

Agree

Disagree

Strongly disagree
I have created a Learning Design that provides a framework for me to implement PBL in my classroom in the next school year.

Strongly agree

Agree

Disagree

Strongly disagree
I have made constructive and supportive reviews of my peers' work in each of the peer review activities.

Strongly agree

Agree

Disagree

Strongly disagree
I have used the feedback provided by my reviewers to improve my Learning Design

Strongly agree

Agree

Disagree

Strongly disagree
I have contributed to the course discussions via social media or the forum for example by answering a Question of the Day or by responding to comments made by another participant

Strongly agree

Agree

Disagree

Strongly disagree
I have added my reflections or ideas in at least one of each Module's Padlets or Dotstorms.

Strongly agree

Agree

Disagree

Strongly disagree

Comments

Post a Comment