Համագործակցություն 21-րդ դարում սովորելու համար

 

P21-ը հետաքրքիր հետազոտություններ և ներդրումներ է կատարում կրթության մեջ: Այդ ներդրումներից մեկը վերաբերվում է կոմպետենցիաներին: Վերջերս P21-ը առաջարկություններ է ներկայացնում կրթության պատասխանատուներին և աշխատատերերին, որոնցից մեկը շատ հետաքրքրեց ինձ
Դրանով P21-ը առաջարկում է.
Բարելավել ուսուցիչների վերապատրաստումը այնպես, որ ուսուցիչները և դպրոցների ղեկավարները կարողանան զարգացնել աշակերտների գիտելիքներն ու հմտությունները:
Գիտելիքներն ու հմտությունները խորապես կապակցված են իրար հետ և երբ աշակերտների մոտ դրանք զարգանում են միաժամանակ, նարանք ավելի արդյունավետ են սովորում:
Ուսուցիչների պատրաստվածությունը և արդյունավետությունը բարելավելը պետք է լինի ազգային առաջնահերթություն, և այդ աշխատանքը պետք է նոր և գործող ուսուցիչներին տա կարողություն նախ արդյունավետ կերպով աշակերտներին տալ գիտելիքներ, իսկ այնուհետև նրանց սովորեցնել օգտագործել և կիրառել փաստերը:
Այս առաջարկությունը մեր կողմից լավ մոռացված հինն է: Հիշում եք, երբ մենք սովորում էինք մանկավարժություն գիտելիք, կարողություն և հմտություն եռյակը ամենուր միասին էին: Հիմա կարծես ամեն ինչ վերադառնում է: Բայց վերադառնում է նոր դար, որտեղ սովորում են արդեն նոր կարողություններ ստանալու համար: Եվ այդ կարողությունները հիմնվելով հին և զարգացող գիտելիքի վրա նոր հնարավորություններ են տալիս աշակերտներին
Եթե դուք չգիտեք, որ P21-ը առաջարկում է 21-րդ դարի կարողությունների քարեզ յուրաքանչյուր առարկայի համար, ապա կասեք, որ նրանք այսօր մանկավարժության մեջ կիրառում են այն, ինչ մենք վաղուց գիտեինք:
Այդ քարտեզում առանձնացվում են հետևյակ կարողությունները.
  • ·         Ստեղծագործություն և նորարարություն
  • ·         Քննադատական մտածողություն և խնդիրների լուծում
  • ·         Հաղորդակցություն և համագործակցություն
  • ·         Տեղեկատվական գրագիտություն   
  • ·         Մեդիա գրագիտություն 
  • ·         ՏՀՏ գրագիտություն  
  • ·         Ճկունություն և հարմարվողականություն 
  • ·         Նախաձեռնություն և ինքնակառավարում 
  • ·         Սոցիալական և մշակությանի կարողություններ 
  • ·         Արտադրողականություն և հաշվետվողականություն 
  • ·         Առաջնորդություն և պատասխանատվություն

Ամեն ինչ պարզ է և հասկանալի: Բայց որպեսզի աշակերտների մոտ զարգացնենք Ստեղծագործություն և նորարարությունկարողությունները մաթեմատիկա առարկան դասավանդելիս մենք պետք է լրացուցիչ տեղեկություններ ունենանք:  Մեր համար ավելի հեշտ կլինի զարգացնել աշակերտների մոտ այս կարողությունները, եթե դրանք բացված լինեն, պարզ մեկնաբանված և մեթոդներով ամրապնդված:

Մաթեմատիկա առարկայի համար ըստ P21-ի այս կարողությունները ունեն հետևյալ
տեսքը Ստեղծագործություն և նորարարություն կարողության համար.
         Աշակերտը համեմատելով մաթեմատիկական առաջադրանքի կատարման ավանդական եղանակները գտնում է նորարական լուծումներ և կիրառում է դրանք՝ ըստ անհրաժեշտության:
  • Աշակերտը լսում և գնահատում է ուրիշների հիմնավորումները և առաջարկություններ է անում դրանք բարելավելու համար կամ ուղղումներ է կատարում  ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորումներ
  • Լսում է ուրիշների կարծիքը և վերանայում է իր հիմնավորումները՝ այնտեղորտեղ անհրաժեշտ էՆա սովորում է սխալների վրա և նմանատիպ առաջադրանքները  բազմաթիվ անգամ լուծելու ընթացքում:  
  •  Աշակերտըառաջադրանքի մեջփնտրում է ստեղծագործաբար մոտեցման   դեպքում աշխատանքը կրճատող հնարավորություններ և հաշվարկման   համակարգերԱնընդհատ կրկնվող հաշվարկների ժամանակ դիտարկումներից   կատարում է ընդհանրացումներ



Իսկ P21 նշանակում է Համագործակցություն 21-րդ դարում սովորելու համար: Ժամանակն է ստեղծենք մեր P21-ը՝ Հ21: Բայց ոչ թե թղթի վրա, այլ աշխատանքում:

Comments