STEM: Բնագիտություն, ՏՀՏ, Ինժեներություն և Մաթեմատիկա


Մեր հիմնական նպատակն է դաստիարակել սովորող։ Սովորել կարողանալը 21-րդ դարի կոմպետենցիաների և ժողովրդավարական մշակույթի ձևավորման կոմպետենցիաների բաղադրիչներից մեկն է։ Սովորողը սովորելով սովորել փնտրում է սովորելու իրեն հարմար միջավայր։
Կրթության զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել սովորելու միջավայրեր։ Այդպիսի միջավայր է STEM-ը՝ Բնագիտություն, ՏՀՏ, Ինժեներություն և Մաթեմատիկա բառերի անգլերեն հապավումը։
STEM- ը կրթություն է, որը հիմնված է բնագիտական, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիա, ինժեներական և մաթեմատիկայի չորս հատուկ առարկաներով սովորողներին կրթելու գաղափարի վրա `ապահովելով միջառարկայական և կիրառական մոտեցում: Չորս առարկաները առանձին առանձին դասավանդելու փոխարեն, STEM-ը դրանք ինտեգրում է մի համասեռ ուսուցման պարադիգմի մեջ, որը հիմնված է իրական աշխարհի ծրագրերի վրա: Պարադիգմ, այսինքն տվյալ պատմական ժամանակահատվածի խնդիրների, գաղափարների, պրակտիկայի ամբողջության հետ, որոնք էլ սահմանում են գիտական առարկաները:
STEM-ի տարբերությունը ավանդական բնագիտամաթեմատիկական կրթությունից ուսուցման միջավայրն է, որն անվանում են խառնված ուսուցում, և գիտական մեթոդը առօրյա կյանքում կիրառելու ուսուցումը:
Խառնված ուսումը կրթական ծրագիր է (ֆորմալ կամ ոչ ֆորմալ), որը համակցում է ուսուցումը առցանց թվային մեդիա դասարանում և ավանդական դասարանում: Այն պահանջում է ուսուցչի և սովորողի ֆիզիկական ներկայությունը, ինչպես նաև սովորելու ժամանակի, տեղի, սովորելու հետագծի կամ տեմպի վրա սովորողի վերահսկողության որոշ տարրեր: STEM-ի պարագայում առանց նոր տեխնոլոգիաների ուսուցում կազմակերպելը քիչ արդյունավետ կլինի։ Նախ STEM-ի բաղադրիչներից մեկը հենց նոր տեխնոլոգիաներն են։ Մյուս կողմից ամբողջ տնտեսությունը այսօր հիմնված է տեխնոլոգիաների վրա, որոնք ամեն օր զարգանում են։ Սովորելու մեջ նոր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության գործող ձևերի տված հնարավորությունը նույնպես անգնահատելի է։ Ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում կա բարձրակարգ կրթության մասնագետների պակաս։ Հայաստանում կան դպրոցներ, որ չունեն բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներ։ Ահա այս խնդիրն էլ են կարողանում լուծել նոր տեխնոլոգիաները։ Խառնված ուսուցման մեթոդներով ստեղծված առցանց դասերը, աշակերտների գիտելիքների և կարողությունների ստուգումը այսօր հնարավոր է իրականացնել հեռավար եղանակով։ Իսկ իրական դասարանում աշակերտները բարձրակարգ մասնագետների բացատրած դասը առցանց սովորելուց, յուրացնելուց հետո զարգացնում են իրենց կոմպետենցիաները ուսումնական նախագծերի իրականացման ընթացքում։ Այս աշխատանքի ընթացքում աշակերտները սովորում են այպիսի կարողություններ ինչպիսիք են որոնումը համացանցում, աշխատանքային տարածքի դիզայն, ամպային հնարավորությունների օգտագործում, ցանցի ստեղծում և ցանցում աշխատել։ Այս կարողությունները նրանց անհրաժեշտ են լինելու և սովորելիս և աշխատելիս։ Դրանք աշակերտին դպրոցը ավարտելուց հետո հնարավորություն են տալու հեշտությամբ գտնել աշխատանք։
STEM կրթությունը սովորողներին սովորեցնում է վերլուծական մտածողություն և կենտրոնանում է իրական աշխարհի խնդրի լուծման վրա: STEM-ի ուսումը սկսվում է, երբ սովորողները շատ փոքր են։

Տարրական դպրոց

STEM-ի ուսուցումը տարրական դպրոցում կազմված է ներածական մակարդակի դասընթացներից, որոնք ներկայացնում են STEM-ի ոլորտները և մասնագիտությունները: Այս նախնական քայլը ապահովում է STEM-ի բոլոր չորս առարկաների տարրերը կապող և իրական աշխարհաի հիմնախնդիրների վրա հիմնված ուսուցում: Ուսուցման նպատակն է աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել և ներգրավել ցանկացողներին ուսուցման գործընթացի մեջ և ոչ թե պարտադրել նրանց սովորել, որովհետև առարկան նախատեսված է ծրագրով: Շեշտը նաև դնրվում է դպրոցում և դպրոցից դուրս STEM-ի ուսուցման հնարավորության վրա:

Միջին դպրոց 

Այս փուլում դասընթացները դառնում են ավելի մանրամասն և խթանող: Սովորողների STEM-ի ոլորտների և մասնագիտությունների մասին տեղեկությունների հաղորդումը դեռևս շարունակվում են (սկսվել են տարրական դպրոցում), ինչպես նաև մեծանում են առարկաների ակադեմիական պահանջները: STEM-ի հետ կապված աշխատատեղերի ուսումնասիրությունը սկսվում է այս մակարդակից, որը շատ կարևոր է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար, երբ աշակերտը դպրոցը ավարտելուց հետո շատպում է աշխատել, օգնել իր ընտանիքին:

Ավագ դպրոց 

Ուսումնական ծրագիրը կենտրոնանում է առարկաների կիրառման վրա` խթանող և մանրամասն ձևով: Դասընթացները ներակայացնում են ինչպես STEM-ի մասնագիտությունները, այնպես էլ նախապատրաստում են բուհական կրթությանը և աշխատանք գտնելուն: Ավելի շեշտադրվում են դպրոցում և դպրոցից դուրս STEM-ի հնարավորությունները:

STEM-ը ունի նաև մի կարևոր առանձնահատկություն, որը աշխատաշուկայի նոր պահանջներից է բխում։ Աշխատատուները այժմ վճարում են ոչ թե աշխատողի ունեցած գիտելիքի համար, այլ իմացածը կիրառել կարողանալու համար։ Կան որոշակի աշխատանքային կարողություններ, որ աշակերտները սովորում են դպրոցում և կարող են դրանք օգտագործել անմիջապես դպրոցը ավարտելուց հետո աշխատանք գտնելու, աշխատանքի անցնելու համար՝ ճկունություն, նախաձեռնություն, սոցիալական կարողություններ, արտադրողականություն, առաջնորդություն, հաղորդակցվելու և համագործակցելու կարողություն, քննադատական մտածողություն, սովորել սովորելու կարողություն։ 
STEM- ի ոչ բոլոր աշխատատեղերն են պահանջում բարձրագույն կամ նույնիսկ քոլեջի կրթություն: STEM աշխատատեղերի կեսից պակասն են պահանջում բակալավրի աստիճան կամ ավելի բարձր: Մյուս կողմից բակալավրի աստիճանը նպաստում է աշխատավարձի բարձրացմանը: ԵՎ աշխատատուները խրախուսում են աշխատակիցների կրթություն ստանալը ֆորմալ և ոչ ֆորմալ եղանակներով։ Այս մոտեցումը մասնագիտություն տվող դասընթացներին առաջարկում է ստեղծել սովորելու համար հարմար միջավայր (առկա, հեռավար, խառնված ), ունենալ սովորողի ընդունակություններին համապատասխան ընթացք և տևողություն, ապահովել դասընթացների ճկունությունը, նպատակաուղղվածությունը և արդյունքի հիմնավորվածությունը։ 
STEM կրթության յոթ առաջատար մասնագետներ ասելել են, թե ինչ պետք է ուսուցիչները սովորեցնեն աշակերտներին աշխատանքի անցնելու համար նախապատրաստելիս, որ նախկինում հնարավորև չէր պատկերացնել։ 

  1. Վիճակագրություն
  2. Խնդիրների լուծում
  3. Ստեղծագործ մտածողություն
  4. Հիմնավորում
  5. Հետաքրքրասիրություն
  6. Տվյալների հիման վրա որոշումների կայացում
  7. Ճկունություն
Ահա թե ինչ են ցանկանում ծնողները, գործատուները, համալսարանական դասախոսները, հասարակությունը, հետո նաև հենց իրենք՝ աշակերտները, որ սովորեն դպրոցում, բացի գիտությունից, որը նույնպես շատ կարևոր է։ Նույնիսկ գիտությունը սովորելուց առաջ։


Գրականություն

  1. https://www.livescience.com/43296-what-is-stem-education.html
  2. https://www.stemconnector.com/sites/default/files/store/STEM-Students-STEM-Jobs-Executive-Summary.pdf
  3. http://www.chiefscientist.gov.au/2016/03/report-australias-stem-workforce/
  4. https://www.diygenius.com/the-21st-century-skills-you-need-for-todays-job-market/
  5. http://www.teachhub.com/teaching-skills-employers-are-hiring-today
  6. https://www.weareteachers.com/important-stem-skills-teaching-kids/





Comments