Գնահատել թե չգնահատել, այս է խնդիրը

Ֆիզկայում աշխատանքը զրո է, եթե տեղափոխություն չի կատարվել։
Կրթության մեջ նույնպես աշխատանքը պետք է զարգացում ապահովի։

Աշակերտը սովորում է, երբ՝
  • ձեռք է բերում գիտելիք,
  • զարգացնում է իր սովորելու, սովորածը կիրառելու կարողությունները,
  • ձևավորում է իր արժեքային համակարգը։
Սովորելու գործընթացը անընդհատ կրկնվող գործընթաց է։ Եթե այս գործընթացը կանգ է առնում, ապա կրթական մեքենան այլևս աշխատանք չի կատարում։

Որպեսզի հասկանանք, որ կրթական մեքենան աշխատում է, անհրաժեշտ է գնահատել
  • աշակերտի գիտելիքը,
  • աշակերտի կարողությունները։
Պարզվում է այլ եղանակ էլ կա։

Որպեսզի հասկանանք, որ կրթական մեքենան աշխատում է, կարելի է նաև հարցնել դպրոցին
  • կարելի՞ է արդյոք գնահատել ձեր աշակերտների գիտելիքը,
  • կարելի՞ է արդյոք գնահատել ձեր աշակերտների կարողությունները։


Այս եղանակը ավելի հեշտ և քիչ ծախսատար է։

Comments