Աշակենտակենտրոն դասարանի աշակերտը


Աշակենտակենտրոն դասարանը նկարագրված է և վերջին տարիների ընթացքում բազմաթիվ սեմինարների ժամանակ ներկայացվել է ուսուցիչներին։
Աշակենտակենտրոն դասարանը երկու գործող անձ ունի՝ ուսուցիչը և աշակերտը։ Երկուսն էլ ունեն որոշակի պարտականություններ աշակենտակենտրոն դասարան ստեղծելու համար։ Այդ պարտականությունները սերտորեն կապված են իրար և մեկը առանց մյուսի չի կարող ապահովել արդյունք։
Որոնք են այդ պարտականությունները։
Ուսուցիչը պետք է պետք իմանա և հարգի աշակերտների իրավունքները, լավ ճանաչի իր աշակերտներին, իմանա նրանց թույլ և ուժեղ կողմերը, դասավանդելիս հաշվի առնի դրանք և զարգացնի նրանց մոտ սովորելու, քննադատաբար մտածելու, հաղորդակցվելու, համագործակցելու, տեղեկատվությունից օգտվելու կարողություններ, նրանց հետ պլանավորի սովորելու գործընթացը, գնահատման մեթոդաբանությունը։
Աշակերտը պետք է լինի պարտաճանաչ, գնահատի սովորելու կարևորությունը, կարողանա կառավարել իր սովորելը, կարողանա քննադատաբար մտածել, հաղորդակցվել, համագործակցել, տեղեկատվությունից օգտվել, ուսուցչի հետ պլանավորել իր սովորելու գործընթացը, իմանա գնահատման մեթոդաբանությունը։
Թե ուսուցչի և թե աշակերտի համար այս պահանջները հին են և նոր։ Սրանք դասական մանկավարժության պահանջներն են և մանկավարժության ցանկացած դասագրքով սովորած ուսուցիչ դրանք գիտի։
Այս ուսումնական տարի նշված կոմպետենցիաները սկսեցինք զարգացնել 10-րդ դասարանում դասավանդող ուսուցիչների և 10-րդ դասարանում սովորող աշակերտների մոտ։ Աշակերտներին, քննարկման միջոցով, ներկայացվեց աշակերտականետրոն դասարանի աշակերտը։ Աշակերտները քննարկման ժամանակ ուսուցչի կողմից տրված առաջադրանքները կատարելով սկսեցին ձևավորել սովորող աշակերտի կերպարը։ Սկզբից գերակշռում էին ավանդական պատկերացումները սովորղ աշակերտի մասին, բայց հետո, ուսուցչի կողմից ներկայացվող հարցերի միջոցուվ աշակերտները հասկացան, որ սովորող աշակերտը պետք է կարողանա կառավարել իր սովորելու գործընթացը, պետք է լինի նպատակասլաց, պատասխանատու և պարտաճանաչ, իմանա սովորել և իմանա իր սովորածը գնահատել։ Այս նոր հատկություններից մի մասը նրանք իրենց մեջ տեսնում էին և վստահ էին, որ տիրապետում են այդ կարողություններին, բայց տեսան նաև, որ բավականին մեծ թվով կարողություններ իրենք կամ չունեն, կամ իրենց մոտ դրանք դեռ լավ զարգացած չեն։ Նրանք հասկացան նաև, որ այդ բոլոր կարողություններին տիրապետելու դեպքում միայն կարող են էական հաջողությունների հասնել։
Նման խնդիր ունեն նաև ուսուցիչները։ Իմանալով առարկան և առարկայի դասավանդման մեթոդները, ունենալով տարիների աշխատանքի փորձ, ուսուցիչները չունեն աշակերտին սովորել սովորեցնելու, նրան սովորող աշակերտ դարձնելու բավարար կարողություններ, չեն տիրապետում նման աշխատանք կազմակերպելու մեթոդների և ռազմավարությունների։ Ներկա լինելով աշակերտների հետ կազմակերպվող աշխատանքին ուսուցիչները սկսում են տեսնել այն մանրամասները, որոնք մնացել են իրենց ուշադրությունից դուրս։ Օրինակ երբ ուսուցիչը տեսնում է, որ եթե աշակերտը նոր նյութը դասարանում հաղորդելուց առաջ կարդացած լինի այն, ապա նա այդ նյութի մի մասը կկարողանա հասկանալ նույնիսկ առանց ուսուցչի բացատրության, որ աշակերի մոտ կառաջանան հարցեր նյութի դժվար մասը կարդալիս, որ այդ հարցերի մի մասը կապված կլինի նոր թեմայի հետ, իսկ մյուս մասը նա չի հասկանա նախորդ նյութը չիմանալու պատճառով։ Ուսուցիչը հասկանում է, որ իր դասը բացատրելու ժամանակ ինքը չի կարող գուշակել, թե աշակերտների որ մասը նյութը չի հասկանա նոր թեմայի բարդության պատճառով և որ աշակերտները նյութեն չեն հասկանա նախինում ինչ որ բան սովորած չլինելու կամ սովորածը մոռացած լինելու պատճառով։ Բայց ուսուցիչները կուրախանան, որ դասը բացատրելու ժամանակ, կամ բացատրության վերջում աշակերտները իրենց մոտ տանը առաջացած հարցերը անպայման կտան և ինքը կկարողանա դրանք բացատրել։ Մինչդեռ դասարանում նոր միայն նյութին ուսուցչի բացատրությամբ ծանոթացող աշակերտը չէր տա այդ հարցերը, որովհետև դրանք նրա մոտ կառաջանային տանը՝ դասագիրքը կարդալիս և նրանք չէին կարողանա լիարժեք սովորել այդ նյութը։ Սա միայն մի օրինակ էր։ Իսկ այդ մանրամասները շատ են։ Դրանց մի մասը հայտնի են, մյուսները ծնվում եք դասի ժամանակ և ուշադիր ուսուցիչը դրանք տեսնում է, հասկանում է և օգնում աշակերտին դառնալ սովորող։
Մենք արդեն երկու շաբաթ է, որ աշակերտների ուշադրությունը հրավիրում ենք իրենց սովորածի վրա։ Ամեն դասից հետո թերթիկներ ենք բաժանում աշակերտներին, որոնց վրա նրանք պետք է գրեն այս դասի ընթացքում սովորածի մասին։ Ամեն անգամ գրելով աշակերտները զգում են, որ թերթիկը փոքր է և ամեն բան գրել չի ստացվում։ Ուսուցիչը ուրախանում է տեսնելով, որ աշակերտները հասկանում են, թե ինչ օգուտ է իրենց տալիս իր դասը, թե ինչպես են իր աշակերտները սկսում կարևորել դասի ընթացքում կատարած աշխատանքը։ Ուսուցիչը սկսում է փնտրել ուղիներ այդ գործընթացը ավելի ուժեղացնելու համար։ Նա իր հաջորդ դասը պարապում է այնպես, որ աշակերտը նկատի այդ օրվա սովորածը, սովորածի ամենաարժեքավոր բաղադրիչները։ Կան իհարկե ուսուցիչներ, որ դանդաղում են, բայց ժամանակի ընթացքում նրանք կամ կձգվեն, կհասնեն մյուսներին, կամ դասարանը նրանց դուրս կմղի։
Նոր շաբաթը նվիրվելու է խմբային աշխատանքին։ Ուսուցիչներին առաջարկվելու է հնարավորինս հաճախ կազմակերպել խմբային աշխատանք, որի ժամանակ աշակերտները կսովորեն կառավարել իրենց սովորելը կենտրոնանալով կոնկրետ աշխատանքը տրված ժամանակի ընթացքում ավարտելու, արտադրանք տալու վրա։ (07/10/2018)
10ա դասարանում դասղեկը ամեն օր ճշտում է ուսուցինրեից, թե ինչ պետք է կարդան աշակերտները վաղվա դասերի ընթացքում ուսուցչի բացատրած նոր նյութը ավելի լավ յուրացնելու համար և դասարանի բլոգում տեղադրում է այդ նյութը։ Աշակերտները (դասարանի աշակերտների մեծ մասը) կարդում են նյութը։ Դա երևում է դասղեկի կատարած դասալսումների ժամանակ։ Շաբաթը մեկ անգամ դասղեկը հավաքում է աշակերտների կածիքը այս գործընթացի, այսպես սովորելու մասին։ Աշակերտներից մեկը գրել էր, որ իր կարծիքով այս մեթոդը ավել շատ օգտակար է ուսուցչի համար, որովհետև դասի ժամանակ ոչ թե ուսուցիչը բացատրեց նոր դասը, այլ աշակերտները։ Սա էլ մեր հիմնական նպատակն է։ Չէ որ դասագիրքը գրված է այնպես, որ սովորողը կարողանա կարդալ և հասկանալ նյութի առնվազն հիմնական մասը։ Հետո, դասի ընթաքում նա կկարողանա սովորել այն, ինչ չէր հասկացել և այդ ամենը կիրառել։ Կա նաև մեկ ուրիշ՝ աշխատանքային նպատակ։ Բանն այն է, որ աշակերտները և ուսուցիչները գնահատում են այսպես սովորելու օգտակարությունը, արդյունավետությունը։ Որոշ ժամանակ հետո աշակերտները տանը նյութը կարդալու փոխարեն կստանան դասի բացատրությունը օնլայն այնպես, կարծես իրենք դասարանում են, բայց ավելի մեծ հնարավորություններով։ Առաջ չընկնենք։ (13/10/2018)
Արդեն երկու շաբաթ է, որ դասարանը աշխատում է շրջված դասարան ռազմավարությամբ։ Այսօրվա խորհրդակցության ժամանակ (17/10/2018) ուսուցիչները առաջարկեցին նոր դասի նյութը ընթերցելը հանձնարարել որպես տնային աշխատանք, իսկ վարժությունների լուծումը կամ այն ինքնուրույն աշխատանքը, որ սովորաբար հանձնարարում էին որպես տնային աշխատանք կատարել դասարանում։ Սա հենց շրջված դասարանի ամենիս կարևոր սկզբունքն է։ Մենք այս ուրբաթ օրն էլ կհարցնենք աշակերտներին, թե ինչ են մտածում այս եղանակով սովորելու մասին և մինչև աշնանային արձակուրդների ավարտը նման հարցում չենք կատարի, որովհետև պատասխանները կկրկնվեն։ Արձակուրդների ընթացքում ուսուցիչներին կներկայացնեմ թվային դասեր պատարաստելու եղանակը։ Հույս ունեմ, որ առնվազն երեք առարկայի ուսուցիչ կհամաձայնեն տնային բացատրությունները ժամանակ առ ժամանակ տալ նաև թվային դասերի տեսքով։ (17/10/2018)

Ալգորիթմ (21/10/2018)


  1. Ուսուցիչը դասի վերջում աշակերտներին հանձնարաում է տանը կարդալ նոր նյութը, որ տրված է դասագրքում։
  2. Ուսուցիչը հաջորդ դասըն պլանավորում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշակերտների մի մասը ծանոթացել է նյութին նախապես։ Կարելի է կազմակերպել շերտավոր ուսուցում։ Պետք է հաշվր առնել, որ այս մեթոդը ենթադրում է, որ աշակերտը սովորում է անհատապես։
  3. Աշակերտները դասի ընթացքում լսելով ուսուցչի բացատրությունը և իրենց հարցերի պատասխանները սկսում են կատարել ինքնուրույն կամ խմբային աշխատան, որը նախկինում կատարում էր որպես տնային աշխատանք։
  4. Ուսուցիչը գնահատում է աշակերտների հաջողությունը ուսուցանող գնահատման եղանակով։
  5. Ուսուցիչը դասի վերջում աշակերտներին հանձնարում է տանը դիտել նոր նյութի իր բացատրությունը և կարդալ բացատչության մեջ տրված նյութը։ Ուսուցչի կողմից դասի բացատրության թվային տարբերակը ինտերակտիվ չէ։ Այն աշակերտին հնարավերություն է տալիս դասի բացատրությունը դիտել բազմափիվ անգամ, <թռնել> այն հատվածները, որ հասկացել է, կարդալ նյութը որ տրված է բացատրության մեջ՝ առանց այն գրականության մեջ որոնելու։ 
  6. Ուսուցիչը կարող է առաջարկել աշակերտներին առաջին մի քանի դասերի պատրաստվել դպրոցում, իր հսկողությամբ, դասերից հետո՝ համակարգչային կաբինետում։ Այս դեպքում նա վստահ կլինի, որ աշակերտները կատարել են տնային աշխատանքը։ Սա ուսուցչից կպահանջի լրացուցիչ, բայց ժամանակավոր աշխատանք։ Դասարանի որոշ աշակերտներ շուտով այդ աշխատանքը կկարողանան կատարել ինքնուրույն՝ տանը, իսկ որոշ աշակերտների կարիք կլինի դեռ երկար պահել դպրոցում դասերից հետո։ Այս դեպքում ուսուցչի ներկայությունը կարելի է բացառել, եթե դպրոցում կա ընթերցասրահի վարիչ, որը կհսկի աշակերտների ինքնուրույն աշխատանքը։
  7. Ուսուցիչը հաջորդ դասը պլանավորում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշակերտների մեծ մասը ծանոթացել է նյութին նախապես։ Կարելի է կազմակերպել շերտավոր ուսուցում։ Պետք է հաշվի առնել, որ այս մեթոդը ենթադրում է, որ աշակերտը սովորում է անհատապես։
  8. Աշակերտները դասի ընթացքում լսելով ուսուցչի բացատրությունը և իրենց հարցերի պատասխանները սկսում են կատարել ինքնուրույն կամ խմբային աշխատանք, որը նախկինում կատարում էր որպես տնային աշխատանք։ Այս աշխատանքի համար ուսուցչը կունենա ավելի շատ ժամանակ, քան նախկինում։ Կարևոր է, որ նա այդ ժամանակը օգտագործի ավելի շատ դասարանական աշխատանք կատարելու վրա և ժամանակից շուտ չանցնի նոր դասի բացատրությանը։ Անհրաժեշտ է ավելացած ժամանակը օգտագործել սովորած նյութը կիրառել սովորելու վրա հնարավոր առավելագույն արդյունք ստանալու համար։  
  9. Ուսուցիչը գնահատում է աշակերտների հաջողությունը ուսուցանող գնահատման եղանակով։
  10. Ուսուցիչը դասի վերջում աշակերտներին հանձնարում է տանը դիտել նոր նյութի իր բացատրությունը և կարդալ բացատչության մեջ տրված նյութը։ Ուսուցչի կողմից դասի բացատրության թվային տարբերակը ինտերակտիվ է։ Այն աշակերտին հնարավերություն է տալիս դասի բացատրությունը դիտել բազմափիվ անգամ, կատարել ուսուցչի կողմից տրված ինտերակտիվ առաջադրանքները, որոնք ունեն ուսուցանող գնահատման, թվային լաբորատորիայում լաբորատոր աշխատանք կատարելու նպատակ, <թռնել> այն հատվածները, որ հասկացել է, կարդալ և դիտել ուսումնական նյութը որ տրված է բացատրության մեջ՝ առանց այն գրականության մեջ որոնելու։ 
  11. Ինտերակտիվ առաջադրանքների կատարումը ուսուցիչը տեսնում է իրական ժամանակում և հասկանում է, թե նյութի ո՞ր մասը աշակերտները չեն հասմացել։ Ուսուցիչը հաջորդ դասը պլանավորում է հաշվի առնելով նաև այն, ինչ աշակերտները չեն հասկացել։ Դասի պլանավորումը կդառնա ավելի արդյունավետ։ Ուսուցիչը հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշակերտները արդեն կարողանում են օգտվել թվային գործիքներից սովորելու ընթացքում դասի ժամանակ էլ է սկսում կիրառել թվային գործիքներ ուսուցանող գնահատման համար։ Աշակերտները օգտագործում են համակարգիչները կամ իրենց հեռախոսները այս հանձնարարությունները կատարելու համար։ Անհրաժեշտ է, որ դասարանում լինի վայֆայ ինտեռնետ։
  12. Աշակերտները դասի ընթացքում լսելով ուսուցչի բացատրությունը և իրենց հարցերի պատասխանները հասկանում են, որ ուսուցիչը տեսնում է իրենց պատասխանները և հետագայում ավել լուրջ են վերաբերվում տնային աշխատանքին։ Աշակերտները դասարանում նոր նյութի բացատրությունից/քննարկումից հոտո սկսում են կատարել ինքնուրույն կամ խմբային աշխատանք, որը նախկինում կատարում էր որպես տնային աշխատանք։ Այս աշխատանքի համար ուսուցչը կունենա ավելի շատ ժամանակ, քան նախկինում։ Նա կարողանում է դասի ընթացքում օգտագործել թվային գործիքներ ուսուցանող գնահատման ժամանակ, լաբորատոր աշխատանքներ կատարելիս, համացանցում անհրաժեշտ նյութ որոնելիս և այլն։ Կարևոր է, որ նա այդ ժամանակը օգտագործի ավելի շատ դասարանական աշխատանք կատարելու վրա և ժամանակից շուտ չանցնի նոր դասի բացատրությանը։ Անհրաժեշտ է ավելացած ժամանակը օգտագործել սովորած նյութը կիրառել սովորելու վրա հնարավոր առավելագույն արդյունք ստանալու համար։
  13. Աշակերտները կարող են մասնակցել դասին, երբ բացակայում են դասարանից։ Բոլոր ինտեռակտիվ հանձնարարությունները հասանելի են աշակերտին ցանկացած վայրում, որտեղ կա մուտք դեպի համացանց։ Բացակայության պատճառով աշակերտը այլևս ետ չի մնա։ Միևնույն ժամանակ դասին կարող են մասնակցել աշակերտներ նաև այլ դդպրոցներից, այլ երկրկներից։ 
  14. Ուսուցիչը գնահատում է աշակերտների հաջողությունը ուսուցանող գնահատման եղանակով, որի համար օգտագործում է թվային գործիքներ։ Այս գործիքները նրան և աշակերտներին հնարավորություն են տալիս իրական ժամանակում, առանց ավելորդ ժամանակ ստուգման վրա օգտագործելու, տեսնել առաջադրանքի կատարման արդյունքները և աշակերտների հաջողությունները։




Comments