Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվում են հետևյալ ուսումնական բնագավառները`
1) հայոց լեզու, գրականություն.
2) օտար լեզուներ.
3) մաթեմատիկա.
4) տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ), համակարգչային գիտություններ.
5) բնություն, բնական գիտություններ.
6) հասարակություն, հասարակական գիտություններ.
7) արվեստ.
8) տեխնոլոգիա.
9) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններում ներկայացվում է մեկ կամ մի քանի առարկաներով: Միջնակարգ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրում ուսումնական բնագավառները ներկայացվում են հետևյալ առարկաներով՝

- «Հայոց լեզու»
- «Հայ գրականություն»
- «Ռուսերեն»
- «Անգլերեն կամ ...»
- «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր»
- «Երկրաչափություն»
- «Ինֆորմատիկա»
- «Ֆիզիկա»
- «Քիմիա»
- «Կենսաբանություն»
- «Աշխարհագրություն»
- «Հայոց պատմություն»
- «Համաշխարհային պատմություն»
- «Հասարակագիտություն»
- «Ֆիզկուլտուրա»
- «Նախնական զինվորական պատրաստություն»
Միայն «Բնություն, բնական գիտություններ» բնագավառի համար կա բացառություն, որ հոսքային ուսուցման 11-12-րդ
դասարաններում հումանիտար հոսքում սովորողը կարող է ընտրել նշված առարկաներից երկուսը, բնագիտամաթեմատիկական հոսքում` երեքը:
Նշանակում է, որ Հումանիտար հոսքի 11-12-րդ դասարաններում պետք է ուսումնասիրվի առնվազն 14 առարկա, իսկ բնագիտամաթեմատիկական հոսքում՝ 15 առարկա:
Առարկայական ծրագրերի մասին չափորոշչում կա երկու կետ.
5. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է առարկայական ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։ Հանրակրթական ծրագրերի առարկայացանկը ձևավորվում է սույն չափորոշչով սահմանված սկզբունքներին համապատասխան:
9. Հանրակրթական ծրագրի ուսումնական բովանդակությունն արտացոլվում է առարկայական ծրագրերում: Ծրագրի առարկայացանկն ամրագրվում է ուսումնական պլանում:
Ոչ մի տեղ չի գրված, որ առարկայական ծրագիրը պետք է կոնկրետ ժամ ունենա: Ծրագիրը ուղեցույց է, որը ուսուցչին տալիս է այն բովանդակությունը, որ նա պարտավոր է աշակերտներին սովորեցնել և այն բովանդակությունը, որը կարող է սովորեցնել դրանից հետո: Այդ ձևով կազմված ծրագրերը ուսուցչին հնարավորություն կտա թեմատիկ պլանավորում կատարել օգտվելով աձարկայի ծրագրից և ուսումնական պլանից: Նա այսպիսով իրականաում կմասնակցի ուսումնական պլանի ձևավորամանը ներկայացնելով իր առաջարկությունները այս կամ այն քանակությամբ ժամ տրամադրելու մասին: Նա չի սահմանափակվի կոնկրետ սահմանված ժամաքանակով, որը երբեմն շատ է, երբեմն էլ՝ քիչ:

Ուսումնական բնագավառները և դրանք ներկայացնող առարկաները հենքային ուսումնական պալանում թվով այսքան շատ և կոնկրետ սահմանելու դեպքում հնարավորություն չի տրվում ավագ դպրոցում կրթությունը պլանավորել և կազմակերպել արագ փոփոխվող աշխարհում: Ամեն օր առաջացող մասնագիտությունները ենթադրում են տարբեր առարկաների համադրում, իսկ երբեմն նաև տարբեր բնագավառների վերադրում: Նման դեպքերում ուսումնական պլանը սահմանափակում է աշակերտի ընտրությունը և խոչընդոտում երեխայի կրթություն ստանալու իրավունքը: Հնարավոր չի սովորելով դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում ստանալ այնպիսի գիտելիքներ, որը հնարավորություն կտա կրթությունը շարունակել տնտեսագիտական մասնագիտությունների գծով, քանի որ ուսումնական պլանը թույլ չի տալիս խորացված ուսումնասիրել Հայոց լեզու և Հայ գրականություն առարկան: Նման իրավիճակ է առաջանում այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ընդունվել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ՝ Բիոինֆորմատիկա մասնագիտությունը ստանալու համար: Այս դեպքում աշակերտը պետք է խորացված ուսումնասիրի ոչ միայն կենսաբանությունը և մաթեմատիկան, այլև ինֆորմատիկան, որը չի կարելի ուսումնասիրել խորացված ծրագրով: Ուսումնական պլանը այդպիսի հնարավորություն չի նախատեսում: Կառաջանան նոր մասնագիտություններ և գործող ուսումնական պալանը դրանց համար չի ապահովի կրթության շարունակականությունը, ինչպես չի ապահովել նշված դեպքերում:
Հենքային ուսումնական պլանը ներկայացնում է օրինակելի ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչների ձևավորման կարգը:
6. Հենքային ուսումնական պլանով նախատեսված պահուստային ժամաքանակը բաշխվում է հանրակրթական ծրագրի ուսումնական պլանով (պետական հանրակրթական ծրագրերի դեպքում` օրինակելի ուսումնական պլանով) սահմանված առարկաների միջև կամ թողնվում է ուսումնական հաստատության տնօրինմանը` սահմանելով դրա տնօրինման կարգը:
Այս դրույթը հնարավորություն է տալիս օրինակելի ուսումնական պլանի հոսքային բաղադրիչում առարկաների և դրանց հատկացվող ժամաքանակների բաշխումը վերապահել դպրոցին և ուսումնական պալանի հոսքային բաղադրիչը թողնել առանց առարկաների և ժամերի: Դպրոցական բաղադրիչի ժամերը կձևավորվեն 34 ժամից հանելով ընդհանուր հանրակրթական բաղադրիչի ժամերը:
Դպրոցական բաղադրիչ տնօրինման կարգը կարող է սահմանել, որ ենթահոսքերում խորացված առարկաները ընտրում է դպրոցը: Եթե առարկան ներկայացված է ընդհանուր հանրակրթական բաղադրիչում, ապա այն դուրս է բերվում ընդհանուր հանրակրթական բաղադրիչից, իսկ դրան հատկացված ժամերը տեղափոխվում են դպրոցական բաղադրիչ: Դպրոցը ինքն է ձևավորում հոսքային բաղադրիչի առարկայացանկը ըստ ենթահոսքի՝ հաշվի առնելով աշակերտների դիմումները: Հոսքային առարկաներին հատկացված ժամաքանակները որոշում է մանկավարժական խուրհուրդը առարկայական մեթոդական միավորումների առաջարկություններով: Հոսքային բաղադրիչում առարկայաին հատկացված ժամերը չեն կարող պակաս լինել այն ժամերից, որ առարկան ուներ ընդհանուր հանրակրթական բաղադրիչում:
Կարիք չկա անհանգստանալ, որ դպրոցը կընտրի անօրինական կամ անտրամաբանական և սխալ տարբերակ: Դպրոցները կընտրեն այնպիսի տարբերակ, որը առավելագույնս կհամապատասխանի իրենց դպրոցի և համայնքի կարիքներին: Այլ բան է, որ նախարարությունը կանհանգստանա, երբ դպրոցը ընտրի պարզունակ, առաջընթաց չապահովող ուսումնական պլան: Այդ դեպքում կպարզվի նման ընտրության պատճառը և դպրոցին կցուցաբերվի այնպիսի օգնություն, որը կփոխի գոյություն ոնեցող իրավիճակը: Սա կարևոր է, որովհետև անհաջողությունների պատճառը նաև մասնագիտական թույլ աշխատակազմի հետ է կապված, որը կարիք կա հզորացնել: Այստեղ է մեր խնդիրը և ոչ թե խիստ կամ ապահովագրված ուսումնական պլանում:

Անհրաժեշտ է ուսումնական պլանը համապատասխանեցնել ավագ դպրոցի կարիքներին և ոչ թե հակառակը: դրա համար լուրջ խոչընդոտներ կան: Հանրակրթության մասին օրենքի որոշ բաժիններ կարծես գրված լինեն ըստ ուսումնական պլանի, մինչդեռ պետք է, որ հակառակը լիներ: Օրենքում կան դրույթներ, որ պետք է նկարագրվեին կարգերում և թույլ տային նախարարությանը արագ արձագանքել առաջացող մարտահրավերներին:
Սրանք երկարատև լուծման կարիք ունեցող խնդիրներ են: Ուսումնական պլանը կարող է փոփոխվել այդ փոփոխությունները կատարելուն զուգահեռ:

Comments
Post a Comment