P21-ը հետաքրքիր հետազոտություններ և ներդրումներ է կատարում կրթության մեջ: Այդ ներդրումներից մեկը վերաբերվում է կոմպետենցիաներին: Վերջերս P21-ը առաջարկություններ է ներկայացնում կրթության պատասխանատուներին և աշխատատերերին, որոնցից մեկը շատ հետաքրքրեց ինձ:
Դրանով P21-ը առաջարկում է.
Բարելավել ուսուցիչների վերապատրաստումը այնպես, որ ուսուցիչները
և դպրոցների ղեկավարները կարողանան զարգացնել աշակերտների գիտելիքներն ու հմտությունները:
Գիտելիքներն ու հմտությունները խորապես կապակցված են իրար հետ և երբ աշակերտների մոտ դրանք զարգանում են միաժամանակ, նարանք ավելի արդյունավետ են սովորում:
Ուսուցիչների պատրաստվածությունը և արդյունավետությունը բարելավելը պետք է լինի ազգային առաջնահերթություն, և այդ աշխատանքը պետք է նոր և գործող ուսուցիչներին տա կարողություն նախ արդյունավետ կերպով աշակերտներին տալ գիտելիքներ, իսկ այնուհետև նրանց սովորեցնել օգտագործել և կիրառել փաստերը:
Գիտելիքներն ու հմտությունները խորապես կապակցված են իրար հետ և երբ աշակերտների մոտ դրանք զարգանում են միաժամանակ, նարանք ավելի արդյունավետ են սովորում:
Ուսուցիչների պատրաստվածությունը և արդյունավետությունը բարելավելը պետք է լինի ազգային առաջնահերթություն, և այդ աշխատանքը պետք է նոր և գործող ուսուցիչներին տա կարողություն նախ արդյունավետ կերպով աշակերտներին տալ գիտելիքներ, իսկ այնուհետև նրանց սովորեցնել օգտագործել և կիրառել փաստերը:
Այս առաջարկությունը մեր կողմից լավ մոռացված հինն է: Հիշում եք, երբ մենք սովորում էինք մանկավարժություն գիտելիք, կարողություն և հմտություն եռյակը ամենուր միասին էին: Հիմա կարծես ամեն ինչ վերադառնում է: Բայց վերադառնում է նոր դար, որտեղ սովորում են արդեն նոր կարողություններ ստանալու համար: Եվ այդ կարողությունները հիմնվելով հին և զարգացող գիտելիքի վրա նոր հնարավորություններ են տալիս աշակերտներին:
Եթե դուք չգիտեք, որ P21-ը առաջարկում է 21-րդ դարի կարողությունների քարեզ յուրաքանչյուր առարկայի համար, ապա կասեք, որ նրանք այսօր մանկավարժության մեջ կիրառում են այն, ինչ մենք վաղուց գիտեինք:
Այդ քարտեզում առանձնացվում են հետևյակ կարողությունները.
- · Ստեղծագործություն և նորարարություն
- · Քննադատական մտածողություն և խնդիրների լուծում
- · Հաղորդակցություն և համագործակցություն
- · Տեղեկատվական գրագիտություն
- · Մեդիա գրագիտություն
- · ՏՀՏ գրագիտություն
- · Ճկունություն և հարմարվողականություն
- · Նախաձեռնություն և ինքնակառավարում
- · Սոցիալական և մշակությանի կարողություններ
- · Արտադրողականություն և հաշվետվողականություն
- · Առաջնորդություն և պատասխանատվություն
Ամեն ինչ պարզ է և հասկանալի: Բայց որպեսզի աշակերտների մոտ զարգացնենք Ստեղծագործություն և նորարարությունկարողությունները մաթեմատիկա առարկան
դասավանդելիս մենք պետք է լրացուցիչ տեղեկություններ ունենանք:
Մեր համար ավելի հեշտ կլինի զարգացնել աշակերտների մոտ այս կարողությունները, եթե դրանք
բացված լինեն, պարզ մեկնաբանված և մեթոդներով ամրապնդված:
Մաթեմատիկա առարկայի համար ըստ P21-ի այս կարողությունները ունեն հետևյալ
տեսքը Ստեղծագործություն և նորարարություն կարողության համար.
տեսքը Ստեղծագործություն և նորարարություն կարողության համար.
Աշակերտը համեմատելով մաթեմատիկական առաջադրանքի կատարման ավանդական եղանակները գտնում է նորարական լուծումներ և կիրառում է դրանք՝ ըստ անհրաժեշտության:
- Աշակերտը լսում և գնահատում է ուրիշների հիմնավորումները և առաջարկություններ է անում դրանք բարելավելու համար կամ ուղղումներ է կատարում ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորումներ:
- Լսում է ուրիշների կարծիքը և վերանայում է իր հիմնավորումները՝ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Նա սովորում է սխալների վրա և նմանատիպ առաջադրանքները բազմաթիվ անգամ լուծելու ընթացքում:
- Աշակերտը, առաջադրանքի մեջ, փնտրում է ստեղծագործաբար մոտեցման դեպքում աշխատանքը կրճատող հնարավորություններ և հաշվարկման համակարգեր: Անընդհատ կրկնվող հաշվարկների ժամանակ դիտարկումներից կատարում է ընդհանրացումներ:
Իսկ P21 նշանակում է Համագործակցություն 21-րդ դարում սովորելու համար: Ժամանակն է ստեղծենք մեր P21-ը՝ Հ21: Բայց ոչ թե թղթի վրա, այլ աշխատանքում:
Comments
Post a Comment