Բարսելոնա 2009 դեկտեմբերի 2-5

 

2 դեկտեմբերի 2009թ.

Ճանապարհորդությունը սկսվեց մեկնելուց շատ ավելի վաղ: Համացանցի միջոցով ես արդեն ընտրել էի հյուրանոցը, որոշել էի այն ճանապարհը որով օդանավակայանից հասնելու եմ հյուրանոց և հետո գնալու եմ համալսարան: Ես համացանցում անցել էի այդ փողոցներով և տեսել էի ամեն ինչ:

Սակայն իրականությունը ինչպես միշտ այլ կերպ վարվեց: Ես Մոսկվա մեկնող օդանավում հանդիպեցի իմ անցած տարվա շրջանավարտի, ով իր ընտանիքով մեկնում էր ԱՄՆ: Ասատուրը ուրախացավ ինձ տեսնելով, ինչպես ուրախանում են օտարության մեջ անսպասելի մի ծանոթի հանդիպելով: Իսկ ես տխրեցի, քանի որ տեսա, որ իմ աշակերտը հենց առաջին րոպեից, լքելով հայրենիքը, ծանոթներ է փնտրում կարոտն առնելու համար: Իսկ ծնողները շատ ուրախ էին:

Աէրոֆլոտի օդանավում ես տեսա, որ Ռուսաստանը փոխվել է: Էականորեն փոխվել էր մատուցվող ծառայությունների որակը և օդանավում, և հետո Շերեմետևո օդանավակայանում: Բոլոր ծառայությունները մատուցվում էին առանց հաշվի առելու քո հարստության չափը: Ես ուրախացա, որ ռուսների համար մենք արդեն փոքր ու աղքատ եղբայր չենք, այլ ծառայություններ գնող, ում հարգել է պետք: Երևի մյուս հարաբերություններում էլ դառնանաք ծառայություն գնող:

Մոսկվայից Բարսելոն տանող ինքնաթիռում իմ կողքին նստած էր հայի նաման մի երիտասարդ: Հետո պարզվեց որ հայ է: Հասկացա, երբ տեղ տվեցի, որ դուս գա և նա ինձ «մերսի» ասեց: Մտածում եմ, որ իսպանացին իսպաներեն կխոսեր: Ես ազգայնամոլ չեմ, բայց մենք շատ ենք սիրում օտար բառեր օգտագործել: Պարզվում է, որ դա երբեմն օգտակար է` հայը հային բա իչպես ճանաչի:

Երիտասարդը արդեն երկար տարիներ ապրում է Բարսելոնում և եկել էր Երևան հարազատներին տեսնելու: ԵՎ չեր դիմացել, ետ էր դառնում, որովհետև մեր վարքը արդեն տանելի չէ, հանդուրժելի չէ: Մարդիկ տեսնում են, որ քաղաքավարի միջավայրում ապրելը հեշտ է և սովորում են դրան, իրենք էլ են սկսում աայդպես ապրել: Մի գուցե մի րոպեով բոլորովս հեռանանք Հայաստանից, սովորենք ապրել և վերադառնա՞նք:

Երբ հասանք Բարսելոն ես տեսա, որ մենք էլ այդպիսի օդանավակայան ունենք: Տեսա թե օդանավակայանում ինչպես էին իսպանացիները հայերի նման լավ աշխատում: Տես նաև, որ իսպանացինը օդանավակայից դուրս էլ են լավ աշխատում:

Սուրիկին դիմավորող հարազատները ինձ էլ իրենց հետ Բարսելոն բերեցին իրենց մեքենայով և ես իմ նախնական գիտելիքները չկարողացա օգտագործել: Ավտոմեքենայի պատուհանից երևում էր Բարսելոնի մեծությունը և փոքրությունը: Մեծ էր հսկայական շենքերով, լայն փողոցներով, շատ մեքենաներով և մարդկանցով և փոքր էր իր նմանությամբ եվրոպական այլ պետություններին: Կան իհարկե տարբերություններ, իսպանիային առանձնահատուկ տարբերություններ, բայց ես տեսա, որ եվրոպական երկրները նմանվում են իրար, ինչպես երկար տարիներ իրար հետ ապրած ամուսինները:

Աշխարհը իր զարգացման նոր փուլ է անցնում: Այդ անցումը նման է թրթուռի բոժոժ մտնելու և այնտեղից թիթեռ դարձած դուրս գալուն: Մենք իհարկե կարող ենք չհամաձայնել և մնալ «թրթուր», բայց մենք դարերի ընթացքում մեր տեսակը պահպանել ենք այս դինամիկային նեթարկվելով: Հիշու՞մ եք, որ մենք ստրկատիրությունը թռանք, ինչպես մեր ութերորդ դասարնցիները դարձան տասներկուամյա համակարգի տասերորդ դասարնցիներ:

Հասա Ռիալտո հյուրանոցը, որը ըստ համացանցում ունեցած կայքի էժան էր և ուներ անվճար համացանցից օգտվելու հնարավորություն, բայց իրականում մոտ քսան եվրո ավելի թանկ էր և համացանցի նկատմամբ նույնքան անտարբեր էր, որքան մեր դպրոցներից շատերը: Այստեղ էլ իմ գիտելիքները ոչ լիարժեք ստացվեցին:

Գնացի շրջելու Բարսելոնում և ստուգելու իմ վաղվա ճանապարհը: Այս անգամ ամեն ինչ ճիշտ էր:

P1010001 P1010002

Սա Բարսելոնի զբոսաշրջիկների փողոցն է շատ գեղեցիկ, բայց ոչ իսպանական, այլ զբոսաշրջիներին ծառայող փողոց էր: Այստեղ տեսա մի բան, որ համացանցում բաց էի թողել: Դա մի հրաշալի շուկա էր:

P1010003 P1010004

Սա արդեն ուրիշ բան: Մջերկրական ծովի բարիքները ծառայում են Բարսելոնի բնակիչներին: Միայն թե այստեղ ես տեսա վաճառողների հայացքներ, որ շատ եմ տեսել Երևանում, երբ օրն ավարտվում է, իսկ իրենք բավարար առևտու չեն արել:

3. դեկտեմբերի 2009թ.

Comments

Post a Comment