Հաշվետվություն Բարսելոնում DOTS տարածաշրջանային սեմինարին մասնակցելու մասին

Համառոտ նկարագրություն

Նախագիծը նպատակ ունի ստեղծել օնլայն տարածք հեռահար ուսուցում կազմակերպելու համար: Մանկավարժական մոտեցումը հիմնված է սոցիոմշակութային և կոնստրուկտիվիստական տեսությունների վրա: Moodle-ը ընտրված է որպես վիրտուալ ուսուցման տարածք: Միևնույն ժամանակ աջակցելով լեզուների ուսուցման նորարական, տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումներին ուշադրության կենտրոնում է պահվում լեզուների ուսուցման մոտեցումները իրական կյանքում: Ի տարբերություն ECML-ի նախորդ նախագծերի, DOTS-ը բավարարելու է նաև անկախ և ոչ լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներին:

Մանրամասն ...


DOTS-ը լեզուների ուսուցման մասնագետների մի խմբում է հրավիրելու: Մասնագետների մանկավարժական փորձը ապահովելու է նախագծի արդյունքի համապատասխանությունը ՏՀՏ կիրառման լավագույն փորձին այնպես, որ տեխնոլոգիաների կիրառումը աջակցի համագործակցային և ինտերմշակութային հմտությունների զարգացմանը:

Մասնակից հաստատությունների ցանցը ստեղծվում է հիմնվելով նրանց փորձի վրա հետևյալ ոլորտներում.

ա. Լեզուների ուսուցում
բ. Հեռուսուցման կազմակերպում
գ. Լեզուների օնլայն ուսուցմանը աջակցող
դ. Ուսուցիչների վերապատրաստում իրականացնող և վերապատրաստման նյութեր ստեղծող:

Նախագծի արդյունքը կպարունակի օնլայն վերապատրաստման գործիք`բայթ-չափսի անհատական օգտագործման նյութեր, որ կստեղծվեն լեզուների ուսուցման մասնագետների կողմից Moodle-ի տարածքում:

Իրավիճակի նկարագրություն

Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական Միությունը երաշխավորել են գիտելիքահենք հասարակության քաղաքացու ութ կարողություններ: Այդ կարողություններից են մայրենի լեզվով և օտար լեզուներով հաղորդակցվելու, թվային և տեխնոլոգիական, սովորել կարողանալու, ինտերմշակութային և սոցիալական կարողությունները: Ուսուցիչները ավելի քան մյուսները պետք է տիրապետեն այս կարողություններին և սովորեցնեն իրենց աշակերտներին: Այդ պատճառով կազմակերպվում են լեզուներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումներ: Ցավոք դեռևս չկա օնլայն ուսումնական նյութերի լավ շտեմարան: Նման շտեմարանի ստեղծումը առանց ուսուցիչներին դրանից օգտվել սովորեցնելը կլինի միջոցների վատնում: Այդ պատճառով կարևորվում է ուսուցիչների կողմից ՏՀՏ կիրառելու հմտությունների ձևավորումը:

Ի տարբերություն մյուս նախագծերի, որ ուղղված են միայն լեզուների ուսուցիչներին, DOTS-ը բոլորին հնարավորություն է տալիս ստանալ համայնքի ձևավորման հասարակական, լեզուների ուսուցման և օնլայն ուսուցման հմտություններ:

Նպատակը

· Տալ հնարավորություն լեզուների ուսուցիչներին զարգացնել իրենց ուսուցման հմտությունները ինքնուրույն օգտագործելով բայթի-չափ ունեցող ինքնակրթության նյութեր:

· Տալ օնլայն վերապատրաստման հավասար հնարավորություն ECML անդամ երկրներին:

· Տալ հնարավորություն լեզուների ուսուցիչներին տարածել նոր մեդիան և տեխնոլոգիաները իրենց աշակերտների շրջանում դասերի ընթացքում և արտադասարանական աշխատանքներում:

· Խրախուսել համագործակցել ՏՀՏ կիրառման տարբեր մակարդկի հմտություններ ունեցող լեզուների ուսուցիչներին:

Մասնավորապես

1. Գնահատել լեզուների ուսուցիչների օնլայն դասվանդման կարիքները,

2. Ստեղծել ուղեցույցներ վերապատրաստման նյութեր ստեղծելու համար,

3. Ստեղծել, փորձարկել և գնահատել մոտավորապես 20 հատ բայթ-չափսի վերապատրաստման օնլայն նյութեր լեզուների ուսուիչների համա,

4. Ստեղծել ուղեցույց վերլուծական աշխատանքների և անհատական համագործակցային աշխատանքների համար,

5. Տարածել նյութերը համացանցի միջոցով:

Արդյունք

· Վերապատրաստման նյութեր ստեղծելու ուղեցույց:

· DOTS նախագծի կայքի ստեղծում:

Բարսելոն: Մասնակիցների ցուցակ


Barcelona: Regional Workshop

Օրակարգ

DOTS տարածաշրջանային սեմինար

Բարսելոնա

2 – 4 Դեկտեմբեր 2009

Սեմինարի օր 1 ( 3.12. 2009):

9.00 -17.00

9.00 – 11.00 Պլենար նիստ:

Ողջույնի խոսք (15 րոպե)

ECML մասին (Վալդեմար Մարտինյուկ) (30 րոպե)
DOTS
նախագծի մասին (30 րոպե)
Աշխուժացնող վարժություն (45 րոպե)


11.00 -11.30 Սուրճի ընդմիջում

11.30 – 13.15

YouTube Ուսուցման ուղեցույց (30 րոպե)
Աշխատանք խմբերում. Wikis (75 րոպե)


13.15 – 14.30 Ճաշ

14.30 – 15.45:

Խմբային աշխատանքի ամփոփում. Wikis (30 րոպե)
Խմբերի զեկուցումներ (10 րոպե ամեն խմբին)

15-45 - 16.15
Սուրճի ընդմիջում

16.15 - 17.00

Քննարկում ուսուցման ուղեցույցների մասին:

Սեմիանրի օր 2 (4.12. 2009):


9.00 – 10.00 Խմբային քննարկում “Նույն տեխնոլոգիան, տարբեր մոտեցումներ”

10.00 - 10.45 Ուսումնական ուղեցույցներ գրելու ուղղորդում:

10.45 -11.15 Սուրճի ընդմիջում

11.15 - 13.15 Խմբային աշխատանք «Գրել ուսումնական ուղեցույցներ»

13.15 – 14.30 Ճաշ

14.30 - 15.00 Արդյունքների քննարկում

15.00-15.45 Ուսումնական ուղեցույցների նրդնում:

15.45 -16.00 Սուրճի ընդմիջում

16.00 - 16.30 ECML հարցաշարի լրացում:

16.30 Տեսլական:

Ուսումնական ուղեցույց:

1. YouTube

2. Wiki Տեսաուղեցույց

AuAudio-conferencing

3. Moodle Platform

4. Online Forum

5. Quizzes

6. Blogs

Comments

Popular posts from this blog

Ինչպես կազմել դասի պլան ԱԲ օգնությամբ

5.6. Ինչպե՞ս խուսափել «թղթային կատարողականից»

ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց

Առարկայական մեթոդական միավորման նիստի սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու ուղեցույց

PISA 2025: Ինչ գիտեն և ինչ կարող են անել աշակերտները մաթեմատիկայից