Այցելություն ԱՄՆ




Ծրագրի համառոտ շարադրանք

ԱՄՆ Պետական Քարտուղարությունը հովանավորում է Միջազգային Այցելողների Առաջնորդության ծրագիրը Ավագ Դպրոցի Կազմակերպումը և Կառավարումը ԱՄՆ-ում թեմայով: Ծրագիրը կիրականացվի Վորլդ Լրնինգ կազմակերպության Այցելողների Փոխանակման ծրագրի կողմից և տեղի կունենան 2010 թ-ի փետրվարի 1 – 19-ը:

Պետական Քարտուղարությունը ծրագրի համար հետևյալ նպատակներն է ուրվագծել.

Քննարկել ԱՄՆ-ում ավագ դպրոցների ուսումնական ծրագրերի մշակումը, ծրագրերի բովանդակությունը, հավատարմա•րումն ու վերջնական նպատակները, ինչպես նաև միութենական, նահանգային և տեղական աստիճաններում այդ ծրագրերը հաստատող հիմնական մարմինները/կազմակերպությունները:

Տեղեկություններ ստանալ ուսուցիչների հավաքագրման/աշխատանքի ընդունման վերաբերյալ (կանոններն ու ընթացակարգերը), նոր ուսուցիչների պատրաստման և ուսուցիչների ընթացիկ վերապատրաստման հնարավորություննրի վերաբերյալ:

Այցելել տեխնիկական և մասնագիտական/արտադրական պատրաստում առաջարկող ուսումնարաններ և ծանոթանալ դրանց խնդիրներին, ինչպես նաև տեղեկանալ տեղական համյնքների համար այդպիսի ուսումնարանների օգտավետության մասին:

Ուսումնասիրել մասնավոր և չարտերային ավագ դպրոցների աշակերտ ընդունելու կակոններն ու ընթացակարգերը:


Մասնակիցների ցուցակ

պն. Նորայր Ղուկասյան

Գլխավոր տնօրեն, Կրթության Ազգային Ինստիտւտ (փբը)

Կրթության և Գիտության նախարարություն

տկն. Կարինե Հովակիմյան

Տնօրեն, Երևանի No. 118 ավագ դպրոց

տկն. Նարինե Հովհաննիսյան

Ընդհանուր Կրթության վարչության պետ,

Կրթության և Գիտության նախարարություն

տկն. Սուսան Նազարյան

Տնօրեն, No. 2 ավագ դպրոց

պն. Արտաշես Թորոսյան

Տնօրեն, Երևանի No. 198 ավագ դպրոց


Այցելությունների ժամանակացույց և նկարներ


Վաշինգտոն, D.C. փետրվարի 1 – 6, 2010 թ.

Միջնակարգ կրթությունը ֆեդերալ աստիճանի կտրվածքով:

Նահանգների համար առկա ֆեդերալ դրամաշնորհներ:

Ուսուցիչների աշխատանքի ընդունումը:

Հավատարմագրման ազգային չափանիշներ:



Լուիվիլ, Կենտակի փետրվարի 10 – 14, 2010 թ.

Միջնակարգ կրթությունը գյուղական շրջաններում;

Դպրոցի խորհրդի դերը և ծնողների մասնակցությունը հանրային դպրոցի աշխատանքին;

Կրթական հեռուստատեսություն:



ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ ԼՈՒԻՎԻԼՈՒՄ

Բրլինգտով, Վերմոնտ փետրվարի 14 – 18, 2010 թ.

Նահանգային աստիճանում ուսումնական ծրագրերի մշակումը:

Հանրային դպրոցների համակարգում դասատուների վերապատրաստումը:

Համայնքային շահերից բխող մասնագիտական/տեշնիկական կրթություն:

Այցելեցինք

Քոլչեսթրի ավագ դպրոց: Հանդիպեցինք դպրոցի աշակերտների, քաղաքացիական կրթության ուսուցչի և դպրոցի տնօրենի հետ: Հանդիպումը անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Աշակերտները ծանոթացել էին Հայաստանի պատմությանը, ներկայիս կյանքին, ունեին բազմաթիվ հարցեր:

Դպրոցի տնօրենի հետ զրույցում պարզվեց, որ դպրոցում սոմատիվ գնահատումը ուսուցչի անհատական գրառումներն են, որոնք չորս շաբաթը մեկ գրանցվում են հատուկ ծրագրում և տնօրինությունը ցանցով ստանում է այն, արխիվացնում: Աշակերտների առաջադիմության թերթիկը հաշվետվության ձևով տալիս է ծրագիրը, որը և ուղարկվում է ծնողներին: Հաշվետվությունները տարեվերջին ձևավորում են այն կրեդիտը, որով աշակերտը փոխադրվում է հաջորդ դասարան: Դպրոցի ուսումնականպլանը ավագ դպրոցի 9-10-րդ դասարններում հիմնականում նույնն է բոլորի համար անկախ հոսքերից: Իսկ 11-12-րդ դասարաններում այն ընդգրկում է հիմնականում խորացված ուսուցման առարկաները և աշակերտի կողմից ընտրված լրացուցիչ դասընթացները:

Պայմանավորվեցինք վերադառնալով մշակել օնլայն դասընթաց դպրոցների միջև:





Բուրլինգտոնի մասնագիտական կողմնորոշմաբ կենտրոն



Կենտրոնում ավագ դպրոցների աշակերտներին օգնում են կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս, աշխատանքի տեղավորվելիս: Ունեն լավ պատկերացում նահանգում գործատուների պահանջի, հեռանկարում պահանջվող մասնագիտությունների և դպրոցների պոտենցիալի մասին: Իրենց աշխատանքի արդյունքների մասին տալիս են վերլուծական հաշվետվություն: Դպրոցները չեն պահանջում արտաքին գնահատում, քանի որ նրանց աշխատանքը տեսանելի է և տալիս է լավ արդյունք: ԱՄՆ-ում գնահատվում է արդյունքը և եթե կազմակերպությունը օրինական ճանապարհով կատարում է պատվերը պահանջվող որակով, ապա ստուգումների կամ գնահատումների կարիք չի զգացվում:

Քաղաք Մոնտպելյե: Հանդիպում Կրթության նախարար Արմանդո Վիլասեկայի հետ




Կրթության նախարարությունը չունի մեծ ազդեցություն նահանգի դպրոցների վրա: Դպրոցները ունեն իրենց կողմից մշակված կրթակարգեր և ուսումնական պլաններ, որոնք համապատասխանում են նահանգային չափորոշիչներին: Նախարարությունը հիմնականում բաշխում է ֆեդերալ բյոջեից ստացված միջոցները, կատարում է ուսուցիչների հավաստագրում և անհրաժեշտության դեպքում ստուգումներ դպրոցներում: Համարում է, որ կրթական համակարգի ապակենտրոնացումը մի կողմից դժվարացնում է համակարգի աշխատանքը, բայց մյուս կողմից նպաստում է նրա պաշտպանվածությանը կամայական որոշումներից:
Մեր համար դա նորություն է և մենք չենք քննարկում այն:
Խոսվեց դասգրքերի ընտրության մասին: Պարզվեց, որ նահանգում տպագրված դասգիրքը միայն չի համարվում դասագիրք: Նահանգում դասագիրք է համարվում նաև դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որ աշակերտները կարող են օգտագործել և համակարգչի և նոր էլեկտրոնային գրքերում: Նրանք դասագրքերին վերբերվում են որպես սովորելու գործընթացում օգտագործվող միջոցներից մեկը միայն: Դասագիրքը տեխնոլոգիապես զարգացող աշխարհում ավելի մուլտիմեդիահեն է դարձել: Նման որոշման համար ոչ պակաս պատճառ է նաև դասգրքի գնի նվազումը:

Հանդիպում դպրոցների տնօրենների ասոցիացիայի, դպրոցների խորհուրդների ասոցիացիայի ներկայացուցիչների և դպրոցների սուպերինտենդանտների [տեսուչների] ասոցիացիյի հետ:





Նյու Յորք, Նյու Յորք փետրվարի 18 – 20, 2010 թ.

Քաղաքի կողմից դասատուների պատրաստումը/վերապատրաստումը;

Մշակութային ծրագիր և տեսարժան վայրերի այցելում:




Մեր դիտարկումները

  1. Ավագ դպրոցներում աշակերտ թվով ֆինանսավորումը կազմում է տարեկան 8000 ԱՄՆ դոլար: Ծնողները կատարում են կամավոր ներդրում:
  2. Ավագ դպրոց ցանկացած այցելու մտնում է միայն հատուկ համաձայնությամբ:
  3. Ավագ դպրոցները բարեկարգ են:
  4. Ավագ դպրոցները ունեն մեծ ինքնուրույնություն:
  5. Ավագ դպրոցները ունեն ճկուն ուսումնական պլան:
  6. Ավագ դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպումը իրականացնում են փոխտնօրենները:
  7. Դաստիարակության խնդիրը լուծվում է քաղաքացիական կրթության դասընթացի շրջանակներում և հատուկ, առանձնացված ծրագրերի [մրցույթ, դրամաշնորհ, խաղեր և այլն] միջոցով:
  8. Ավագ դպրոցում բացի հոսքային, խորացված առարկաներից կան նաև ընտրովի առարկաներ, որոնց արդյունքները էապես ազդում են աշակերտի ակադեմիական գիտելիքների գնահատման վրա:
  9. Դպրոցների խումբը ունի տեսուչ: Տեսուչը կատարում է ուսումնասիրություն օժանդակություն ցուցաբերելու համար:
  10. Ավագ դպրոցների նկատմամբ կա ընդգծված հոգատարություն:
  11. Ավագ դպրոցների ուսուցիչները տարեկան քսան ժամ վերապատրաստվում են:
  12. Ավագ դպրոցներում դասերի տևողությունը իննսուն րոպե է:
  13. Ավագ դպրոցում ուսուցիչը ծանրաբեռնված է օրական չորս դասաժամով:
  14. Ավագ դպրոցի ծնողները համացանցում ունեն հնարևավորություն հետևելու իրենց երեխայի ուսումնական հաջողություններին:
  15. Ավագ դպրոցի աշակերտների համար կազմվում է անհատական ուսումնական պլան:
  16. Ավագ դպրոցում դասղեկներ չկան:
  17. Ավագ դպրոցում չկա դասարանային համակարգ: Ամեն աշակերտ ունի անհատական ուսումնական պլան և դասացուցակ: Բացի պարտադիր ութը առարկաներից ունի հնարավորություն ընտրելու երեք լրացուցիչ դասընթացներ:
  18. Սոմատիվ գնահատումը չի համարվում փաստաթուղթ: Ֆորմատիվ գնահատումը խիստ կարևորվում է: Այն իրականացվում է էլեկտրոնային ձևով:
  19. Դպրոցը գնահատվում է արտաքին գնահատման ժամանակ ցուցաբերած արդյունքի հիման վրա միայն: Կարևորվում է դպրոցի ակադեմիական հաջողությունը և ոչ թե փաստաթղթավարությունը:
  20. Ավագ դպրոցում ծնողական ժողով կարող են հրավիրել և ծնողները և մանկավարժները:
  21. Ավագ դպրոցի ուսուցիչը չորս տարին մեկ անգամ հավաստագրում է անցնում:
  22. Ավագ դպրոցի ուսուցչի հետ պայմանագիրը կնքվում է մեկ տարով: Չորրորդ անգամ նրա հետ կնքվում է անժամկետ պայմանագիր:



ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Comments