ԱՍՈՒԼԻՍ՝ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՐՏԱՇԵՍ ԹՈՐՈՍՅԱՆ


Հոկտեմբերի 1-ին «Հայելի» ակումբի հյուրերն էին Կրթության ու գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն ու Երևանի համար 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը:


Վարող.-Բարև՛ ձեզ, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրերն են Կրթության ու գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն ու Երևանի համար 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Արդեն մեկ ամիս անցել է, ինչ սկսվել են դասերը, բայց բարեփոխումների շրջանն ընթացքի մեջ է: Ի՞նչ պատկեր ունենք, տիկին Հովհաննիսյան, խնդրեմ:

Ն. Հովհաննիսյան.-Նախ նշեմ, որ անցած ուսումնական տարին՝ սեպտեմբերի մեկը, մենք սկսեցինք հանրակրթության օրենքով, հանրակրթությունն օրենք ունեցավ, որը, իհարկե, չսահմանափակվեց միայն օրենքի ընդունմամ, իր հետ բերում էր նոր նորմատիվ ակտերի, նոր կարգերի փոփոխություններ, նաևնոր կարգերի ստեղծում: Այսօր փոփոխություն ունենք բազում կարգերում, ինչպես նաև ունենք ուսուցիչների ատեստացիա, պատրաստ է արդեն տնօրենի հավաստագրման կարգը, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգն է փոփոխվել, և այլ կարգերում կատարվել են ու շարունակվում են կատարվել փոփոխություններ: Ասեմ, որ անցել է արդեն մեկ ամիս, այս ուսումնական տարի սկսեցինք կրթական կարևոր, գերակա խնդրով, դա առանձին ավագ դպրոցների ստեղծումն է,և այսօր ունենք 91 ավագ դպրոց: 2008 թ. սկսեցինք առանձին ավագ դպրոցների ծրագրի գործընթացը, ձևավորվեցին 10 փորձնական ավագ դպրոցներ, այնուհետև 2009 թ. ավելացան 38 ավագ դպրոցներ, այսօր ՀՀ-ում ավագ դպրոցների թիվը 91 է: Ավագ դպրոցներն ուսումնանյութական բազայով հարստացվել են և շարունակում են հարստացվել համակարգչային սենյակներով, գրադարաններով, ինչպես նաև ընթանում են բարենորոգման աշխատանքներ ավագ դպրոցում: 2008 թ. սկսել էինք, շարունակում ենք, ինչպես նաև այս տարի 8 ավագ դպրոցներում նույնպես կսկսվեն 2011 թ.-ից բարենորոգման աշխատանքներ: Իհարկե, անելիքները շատ են, բայց մի շատ կարևոր ցուցանիշ պետք է ասեմ, որ այս տարին տարբերվեց մյուս տարիներից, քանի որ հիմնական դպրոցների աշակերտները պետք է գային ավագ դպրոց, և առաջին տարին՝ 2008 թ., բավականին դժվար էր այդ գործընթացը կատարել, այստեղ է 198 ավագ դպրոցի տնօրենը Արտաշես Թորոսյանը, որի դպրոցը 2008 թ. փորձնական 10 դպրոցներից մեկն էր, և այդ տարի անչափ դժվար էր կազմակերպել երեխաների տեղափոխությունը: Ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները, և ո՛չ աշակերտները պարզապես չէին պատկերացնում՝ ինչպես պետք է թողնեն իրենց դպրոցը և գնան ազատ դպրոց, ինչու՞ են գնում, ինչի՞ համար է այս ծրագիրը, նպատակն անհասկանալի էր… Այս ուսումնական տարում այդ գործընթացը բավականին սահուն կազմակերպվեց, երեխաներն ավարտեցին հիմնական դպրոցը, և յուրաքանչյուրը կարծես ավելի ճիշտ իր տեղը գտավ կա՛մ ավագ դպրոցում, կա՛մ միջին մասնագիտական կրթություն ընտրեց՝ տեղավորվելով քոլեջներում, ուսումնարաններում: Կարծես թե ավագ դպրոցի նպատակը և առաքելությունը սկսում են իրականացվել, այսինքն՝ առաջին հերթին աշակերտը գտնում էիր իսկական տեղը, ա՛յն տեղը, որը համընկնում է իր նախասիրությանը, իր ցանկությանը: Իհարկե, կան պրոբլեմներ, ես գիտեմ, որ դուք այդ պրոբլեմների մասին պիտի խոսեք, փորձեմ ես խոսել: Առաջինը երևի պիտի խոսենք կադրերից, բայց պետք է ասեմ, որ հուրախություն մեզ՝ այս հարցում նույնպես կարծես թե կարգավորվեց խնդիրը: Ուսուցիչները, որոնք իրենց այդ պատասխանատվությունը փորձեցին չկրել՝ ավագ դպրոցի, հատկապես վերապատրաստումների շրջանում ունեցանէ դեպքեր, երբ ուսուցիչներն իրենք հրաժարվեցին ևառաջարկեցին դպրոցի տնօրեններին մնալ հիմնական դպրոցում աշխատելու: Ե՛վ 10-րդ դասարանում, և՛ ավագ դպրոցում ընգրկվել են հիմնականում այն ուսուցիչները, որոնք կարող են կրել այդ պատասխանատվությունը: Ուսուցիչների վերապատրաստում կազմակերպվեց ամառվա ընթացքում, այնուհետև այն շարունակվեց սեպտեմբեր ամսին: Պետք է խոսել նաև դասագրքերից, գիտեմ, որ այդ ուղղությամբ նույնպես հարցեր կլինեն, այո՛, առաջին 10-րդ դասարանում, այսինքն՝ 9-ից տեղափոխված 10-րդ դասարանում, սեպտեմբերի առաջին օրերին պրոբլեմներ ունեինք, քանի որ 9-րդ դասարանի դպրոցներից հայտերը ներկայացվել էին տնօրենների կողմից, ևայդ թվաքանակը չէր համապատասխանում նոր ավագ դպրոցներին: Եվ այդ առումով դասագրքերի տեղափոխության ևնոր դասագրքերի համար հայտեր տալու խնդիրներ եղան, բայց, այնուամենայնիվ, այսօր արդեն դեռ շարունակվում է, և կարծում եմ, որ առաջիկա օրերին այդ խնդիրը նույնպես կլուծվի: Այսօր մեզ շատ են ասում, թե կարծես պետության ուշադրությունն ավագ դպրոցներինն է, և հիմնական դպրոցները կարծես թե մնում են ստվերում: Քանի որ մենք այսօր կրթության որակ ենք դնում, և այս ամբողջ բարեփոխման նպատակը կրթության բարեփոխման բարձրացումն է, ապա ավագ դպրոցում կրթության որակը բարձրացնելն անմիջապես ազդեցություն է ունենալու հիմնական դպրոցի վրա: Այդպես էլ կա, այսօր հիմանակն դպրոցի աշակերտը, ծնողը և ուսուցիչը գիտեն, որ այն իրավիճակը, որը ստեղծվել էր տարիներ շարունակ, երբ երեխան 9-րդ դասարանն ավարտելուց հետո մնում էր դպրոցում, եթե նույնիսկ չէր կարողանում սոբորել, վ նրա համար նկարում էին այդ գնահատականները երկու տարի, այժմ եթե մնար, դա պիտի լիներ երեք տարի, և երեխան չէր գտնում իր իսկական տեղը, այսօր ես տեսնում եմ, ևուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշակերտները հասկանում են, որ ճիշտ էր 9-րդ դասարանից տեղափոխվելը ևավագ դպրոց գալը: Եվ 9-րդ դասարանում այսօր որակի խնդիրը բավականին լրջանում է, որովհետև աշակերտը հասկանում է, որ հիմնական դպրոցում էլ պետք է շատ լավ սովորի, որպեսզի ավագ դպրոցի դռները բացվեն իր առջև: Ինձ թվում է, որ նաևտնօրեններն այդ մասին կխոսեն, թե ինչպիսին է այսօր հիմնական դպրոցը և ինչ պարտավորություններ է զգում, վ նույնը նաև ավագ դպրոցում:

Աննա Սաթյան, «Новое время».-Ես երկու հարց ունեմ, նախ՝ առաջին դասարանցիների ծնողներից շատ բողոքներ եմ լսում, որ առաջին դասարանում երեխաները կոտորակ են անցնում, բարդ վարժություններ են անում: Դա առաջին հարցն էր, երկրորդը՝ արդյոք տեղյա՞կ եք, լուծվե՞ց լավագույն ուսուցչի ևլավագույն տնօրենի ավտոմեքենայի հարցը:

Ն. Հովհաննիսյան.-Երկրորդ հարցից սկսեմ, այն ավելի հաճելի է, ասեմ, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 19.00 Օպերայի դահլիճում… Նախ ասեմ, որ հոկտեմբերի 5-ը հաստատվել է արդեն որպես Ուսուցչի օր, կառավարությունը հաստատել է այդ օրը, և ամսի հինգին տոնում ենք, անմիջապես նախարարի ուշադրության կենտրոնում է այդ տոնակատարությունը, այն առաջին անգամ կատարվելու է Օպերայի մեծ դահլիճում, վ այնտեղ մասնակից են լինելու շուրջ հազար ուսուցիչներ, ինչպպես նաև կրթության համակարգի աշխատողներ: Այդ օրն ամփոփելու ենք նաև լավագույն ուսուցիչ, տնօրեն ևդաստիարակ մրցույթը: Մրցույթի հաղթողներն արդեն կան, քանի որ հանրապետական փուլն անցել է, իհարկե, անունները գաղտնի են, թե ովքեր են լինելու, դաստիարակը և ուսուցիչը պարգևատրվելու են ավտոմեքենայով՝ կառավարության կողմից, վարչապետն է հանձնելու ավտոմեքենան:

Գոհար Ստեփանյան, «Aysor.am».-Կարծեմ «Ժիգուլի»:

Ն. Հովհաննիսյան.-Ոչ, ավելի լավը, անունները լավ չգիտեմ...

Հասմիկ Հակոբյան.-«Panorama.am».-Նախարարն ուզում էր, ու «Հոնդա» լինի:

Ն. Հովհաննիսյան.-Նախարարի ուզածն է եղել, լավ մեքենաներ են լինելու և՛ դաստիարակի, և՛ ուսուցչի անունը կհրապարակվի հենց դահլիճում վարչապետի կողմից, և լավագույն տնօրենը նույնպես համակարգիչ նվեր կստանա, նրա անունը նույնպես դահլիճում կհապարակվի: Այդ օրը կլինեն նաևխրախուսանքներ վարչապետի կողմից, պատվոգրերի ևմեդալների կարժանանան կրթության համակարգի աշխատողները և ուսուցիչները, և նշեմ նաև, որ նույն օրը՝ ամսի հինգին, առավոտյան ժամը 10.30 նախարարն է ընդունում համակարգի աշխատողներին, և նախարարի կողմից նույնպես լավագույն դաստիարակի, ուսուցչի և տնօրենի մրցույթի նոմինացիաներն են ամփոփվում, ինչպպես նաև համակարգի աշխատակիցներին, ուսուցիչներին պարգևատրում է նախարարը պատվոգրով և հուշամեդալով: Այսինքն՝ նախարարի մոտ ժամը 10.30 շատ շքեղ, գեղեցիկ ծաղիկներով ևլավ հյուրընկալությամբ կնշվի այդ տոնը, և երեկոյան՝ Օպերայի դահլիճում:

Վարող.-Իսկ երկրորդ հարցի շուրջ ի՞նչ կասեք:

Հասմիկ Հակոբյան, «Panorama.am».-Եվ ընդհանրապես կրթական ծրագրերի մասին…

Ն. Հովհաննիսյան.-Ընդհանրապես կա առարկայական ծրագիր, կա տվյալ առարկայի չափորոշիչը: Ե՛վ ծրագիրը, և՛ չափորոշիչը համապատասխանում են երեխայի տարիքային առանձնահատկություններին, և այսօր մենք չունենք դեպքեր, որ առաջին դասարանում երեխան ծանրաբեռնվածության պատճառով կորցնում է իր առողջությունը և այլն, ունենք հակառակը՝ այսինքն՝ մենք դպրոց ենք ընդունում 6 տարեկաններին. այսօր ծնողները մեծ ցանկություն են հայտնում, որպեսզի իրենց երեխաները դպրոց գնան հինգ տարեկանից: Եվ բավականին մեծ ընդվզում կա, մեր առջև դնում են 5 տարեկան երեխաների արդեն լուծած խնդիրներն ու գրած թելադրությունները, վ պահանջում են, որ երեխաները հինգ տարեկանում սովորեն, քանի որ պատրաստ են: Քանի որ տարիքը սահմանված է օրենքով, և միայն տվյալ օրացուցային տարում 6 տարին լրացած երեխաները պետք է գնան դպրոց, ապա օրենքի խախտում չի թույլ տրվել, բայց ցանկությունը հասարակության կողմից բավականին մեծ է՝ հինգ տարեկաններին բերել դպրոց: Եվ ասել, որ այսօր առառին դասարանում ծրագրերն այնպիսին են, որ երեխան չի հասցնում, այդպես չէ, պարզապես դասվարն անելիք ունի, քանի որ երեխաների ունակություններն են տարբեր: Հնարավոր է, որ երեխաներ լինեն, որոնց համար իսկապես ծանրաբեռնվածություն կա, բայց մենք այդպես չենք նայում, այստեղ դասվարը պետք է անհատական մոտեցում ունենա յուրաքանչյուր երեխային, և այն երեխաները, որոն ընդունակություններով ավելի ցածր են, նրանց հետ պարզապես պետք է և՛ ծնողը, և՛ դասվարն ավելի շատ աշխատեն;

Վարող.-Թռիչքայինի հետ կապված որ ստուգումներ եղան, բացահայտումները շա՞տ էին, տիկին Հովհաննիսյան, և այդ երեխաներն ի՞նչ արեցին:

Ն. Հովհաննիսյան.-Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, ավարտված չեն, և եթե կան դեպքեր, երեխաները հետ են գնումն, չեն մնում առաջին դասարանում:

Գոհար Ստեփանյան, «Aysor.am».-Տիկին Հովհաննիսյան, տարիներ առաջ հատկապես մարզերի դպրոցներում 8-ամյա կրթություն էր, 10-ամյա կրթություն ստանալու համար կիլոմետրերով կարող է կողքի գյուղ գնային և այլն: Հիմա ավագ դպրոց հասկացությունը չի՞ կրկնում տասնյակ տարիներ առաջ մեր անցած փուլը: Ինչպե՞ս եք այդ հարցը կարգավորելու, երբ երեխան այսօր ավագ դպրոց գնալու համար կարող է տեղափոխվել գյուղից գյուղ:

Ն. Հովհաննիսյան.-Այսօր ռազմավարական ծրագիրն առայժմ գյուղի դպրոցներին թողել է, որպեսզի նրանք իրականացնեն 1-12-ամյա կրթություն: Այն գյուղերում, որտեղ դպրոցը միակն է, այդ դպրոցը հիմնական չենք դարձրել, չնայած ծրագիրը տրանսպորտի խնդիր է լուծում, և մենք առաջարկում էինք ծնողներն և երեխաներին տրանսպորտով տեղափոխել ավագ դպրոցներ, բայց քանի որ գյուղ առ գյուղ շրջել ենք, և այդ գյուղերում եղավ նաև Լևոն Մկրտչյանը 2008 թ., պարզապես, ելնելով իրավիճակից և ծնողների պահանջից, որ իրենք չեն համաձայնվում երեխաներին ուղարկել կողքի ավագ դպրոցը, առայժմ այդ գյուղերում թողել ենք 1-12-ամյա համակարգը, բայց ես համոզված եմ, որ այդ երեխաները նույնպես սովորելու են ավագ դպրոցում: Այդ գյուղերի թիվը բավականին քիչ է, և այդ աշակերտներ թիվը, որոնք պետք է գնան ավագ դպրոց, նույնպես նվազագույն է, բայց մենք կարող ենք այդ դպրոցներում, այդ գյուղերում նույնպես ավագ դպրոցի ծրագիր իրականացնել, և այսօր այդ 1-12 –ամյա դպրոցում… Պարզապես այնտեղ երեխաները կարող են լինել 10-ը, 4-ը, 5-ը, և հոսքային ուսուցում… Եթե այդ չորս երեխաներն էլ ցանկանան բնագիտական թեքումով ուսուցանվել, մենք կարող ենք, կա այդ ուսումնական պլանը, և այդ գյուղը կարող է հոսքային ուսուցումով իր երեխաներին ուսուցանել: Այսինքն՝ այսօր ունենք դեպքեր, որ գյուղում լուծվել է հարցը, ասենք թե՝ զուգադիպել է այնպես, որ այդ երեխաները, որոնք սովորում են 10-րդ դասարանում, և նրանց թիվը հինգն է կամ վեցը, բոլորն ընտրել են հումանիտար հոսքը և կարող են հումանիտար հոսքով անցնել նույն այն ծրագրով, ինչով անցնում են ավագ դպրոցում:

Գոհար Ստեփանյան, «Aysor.am».-Այդ 91 դպրոցները որտե՞ղ են:

Ն. Հովհաննիսյան.-91 դպրոցները ՀՀ տարբեր մարզերում են, բոլոր այն բնակավայրերում, որտեղ կան մեկից ավելի դպրոցներ, քաղաքներում և տարբեր շրջկենտրոններում, միայն այն գյուղերում, որտեղ մեկ դպրոց է, այդտեղ 1-12-ամյա կրթություն է իրականացվում:

Հասմիկ Հակոբյան, «Panorama.am».-Դուք ասում եք, որ ավագ դպրոցներն արդարացնում են իրենց, բայց ունենք փաստեր, որ դպրոցից 95 երեխա դուրս է եկել, ընդամենը հինգն է գնացել ազատ դպրոց, մնացածը գնացել է միջին մասնագիտական կրթության, քոլեջներ: Ինչպե՞ս է, որ արդարացնում են, ծնողները ցանկություն չունեն…

Ն. Հովհաննիսյան.-Շատ լավ բան եք ասում, եթե երեխան այսօր դուրս է եկել դպրոցից և գնացել է միջին մասնագիտական կրթության և քոլեջ, դա նշանակում է՝ նորմալ է, այսինքն՝ այդ երեխան իրեն չի տեսնում ավագ դպրոցում, երեխան չի ուզում սովորել բնագիտական կամ հումանիտար հոսքում և բուհ ընդունվել, բայց քանի որ այս ծրագիրը նոր է, երեխաներ կան, որ չեն կողմնորոշվել: Մենք ունենք դեպքեր, որ այսօր քոլեջից հետ են գալիս, երեխաներ կան, որոնց թվացել է, որ քոլեջն ընդամենը երկու տարով է, և եռամյա ավագ դպրոցում չսովորելու համար գնացել են քոլեջ, կամ նրանց թվացել է, որ ավագ դպրոցում ավելի դժվար կլինի սովորելը, և ընտրել են քոլեջ գնալը:

Լիանա Առաքելյան, «Մարդիկ».-Կամ ծրագրերի որակը չի բավարարել:

Ն. Հովհաննիսյան.-Կամ քոլեջում ծրագրի որակը չի բավարարել…

Լիանա Ներսիսյան, «Մարդիկ».-Քոլեջում չէ, ավագ դպրոցում:

Ն. Հովհաննիսյան.-Երեխան այսօր ավագ դպրոցի ծրագրին ծանոթ չէ, և նա չէր կարող այսօր խոսել չբավարարվելու մասին, նա պետք է գար, որ տեսներ՝ բավարարու՞մ է, թե՞ ոչ, բայց այստեղ մի բան նաև ասեմ՝ չունենք 91 դպրոցից որևէ դպրոց, որը, իհարկե, սպասում էինք, կարող էին լինել դպրոցներ, որտեղ ուղղակի երեխա չկոմպլեկտավորվեր, երեխաները չգային այդ ավագ դպրոցը, բայց այսօր 91 դպրոցից չունենք որևէ դպրոց, որը նվազագույնը երկու դասարան չկոմպլեկտավորեր: Բայց ունենք դրա կողքին դպրոցներ, որոնք ընդունել են ընդհուպ 400 երեխա:

Հասմիկ Հակոբյան, «Panorama.am».-Ամեն դեպքում ծնողները չեն ուզում տանել ավագ դպրոց:

Ն. Հովհաննիսյան.-Ես կտրուկ չեմ ուզում դրա մասին խոսել, ծնողները չէին ցանկանում գուցե օգոստոս ամսին, այսօր պատկերն այլ է:

Հասմիկ Հակոբյան, «Panorama.am».-Այդ վիճակը մեր տանն էլ կա, և մենք չենք տարել ավագ դպրոց, ես դա եմ ասում, տարել ենք Պոլիտեխնիկի վարժարան:

Ն. Հովհաննիսյան.-պոլիտեխնիկի վարժարա՞ն եք գնացել, դա նույնպես ավագ դպրոցի ծրագրորվ է:

Հասմիկ Հակոբյան, «Panorama.am».-Ավելի գերադասում ենք դա, քան ավագ դպրոցը:

Ն. Հովհաննիսյան.-Ինչու՞:

Հասմիկ Հակոբյան, «Panorama.am».-Որովհետև ավագ դպրոցը կոնկրետ մեզ մոտ շատ հեռու է, և ամենավատ դպրոցն է ընտրված:

Ն. Հովհաննիսյան.-Գիտե՞ք ինչ, վատ դպրոց ընտրվելու խնդիրն էլ արդեն… Դուք շե՞նքը նկատի ունեք:

Հասմիկ Հակոբյան, «Panorama.am».-Ոչ, կրթական որակը:

Ն. Հովհաննիսյան.-Ուսուցման կրթական որակը Ձեր ընտրած ավագ դպրոցում, ես չգիտեմ… Այնտեղ չի կարող շարունակվել հինը, այսինքն՝ եթե մինչև հիմա այդ դպրոցի վարկանիշը ցածր է եղել, այսօր ավագ դպրոցում վարկանիշը պիտի բարձրանա, որովեհետև եթե ցածր է եղել վատ ուսուցիչների կամ այլ պատճառներով, ապա մենք այսօր թույլ չրենք տալու, որ այդ դպրոցը շարունակի իր վատ վարկանիշը…

Վարող.-Լավ, լսենք տնօրեններին, ի՞նչ հիմնախնդիրներ կան:

Ն. Հովհաննիսյան.-Եվ կոնկրետ հարցի պատասխանը շարունակեք՝ ինչու՞ իրենց երեխան… Ուղղակի չեք ացել ավագ դպրոցին, դրա համար չեք եկել…

Ա. Թորոսյան.-Ձեր այդ իրավունքը սահմանել է նաև կրթության մասին օրենքը՝ յուրաքանչյուր ծնող և երեխա իրավունք ունի ընտրելու այն դպրոցը, որտեղ ցանկանում է սովորել, Դուք ընտրել եք ավագ դպրոցի մեկ ուրիշ տարբերակ՝ հենակետային վարժարան՝ համարելով, որ դա ավելի արդյունավետ է, և դա Ձեր իրավունքն է: Մեր ավագ դպրոցներում իրականացվող ծրագիրը միանշանակ հասարակության մեջ ձևավորվող պատվերին արձագանք է, որովհետև ժամանակին, երբ դպրոցները դեռևս հին կարգով էին աշխատում, մարդիկ ձգտում էին իրենց երեխաներին տանել մասնավոր դասուսույցների մոտ կամ հենակետային տարբեր քոլեջներ ու վարժարաններ, որտեղ երեխաները սովորելու են հիմնականում խորացված այն առարկաները, որոնց ուսումնասիրությունը հետագայումշարունակելու էին բուհում, ես չեմ ասում, որ պատրաստվեին բուհ ընդունվելու, չնայած դա էլ է ակտուալ, բայց հիմնականում նրանք ուզում էին, որ երեխան տվյալ առարկան այնքանվ իմանա, որ հետագայում բուհում կարողանա ավելի խորացնելիր կրթությունը: Հիմա ավագ դպրոցն այդ ծառայությունը մատուցում է և մատուցում է բավականին լավ, որովհետև եթե դուք նայեք առաջին տասը դպրոցների առաջին շրջանավարտների ընդունելության արդյունքներին, ապա դրանք հանրապետակն միջին գնահատականից բարձր են բոլոր առարկաների գծով: Այսինքն՝ երեխաները բավականին լուրջ են վերաբերվել իրենց աշխատանքին, ուսմանը, ուսուցիչներն էլ բավականին պատասխանատու են: Մեր աշխատանքի փորձից ասեմ, որ դասերի ընթացքում երեխաները շատ պահաջկոտ են: Այն ուսուցիչները, ովքեր փորձում էին հին տարբերակով աշխատել աշակերտների հետ, հիմա փոխել են իրենց աշխատանքի ոճը, որովհետըև աշակերտն ավագ դպրոցում պահանջում է արդյունք, պահանջում է, որ իրեն մեկ անգամ ևս, տասն անգամևս բացատրեն, որպեսզի ինը նյութը լավ հասկանա, դրանից էլ բխում են, և ԳԹԿ-ի կողմից և՛ ընթացիկ ստուգումների արդյունքները, և՛ միասնական քննությունների արդյունքները: Ուրիշ բան է, որ մենք ունենք մասնագիտական կողմնորոշման շատ լուրջ խնդիր, ավագ դպրոց գալով՝ 9-րդ դասարանցի աշակերտը դեռևս չի կողմնորշվում, թե ինչ հոսքում է ինքն ուզում սովորել և ինչ մասնագիտություն է ուզում ընտրել: Շատ դեպքերում ընտանեկան տրադիցիա կա, և երեխաները շատ լավ կողմնորոշված գալիս են, բայց կան նաև աշակերտներ, ովքեր ուզում են մնալ իրենց հին դասարանում, այսինքն՝ եթե իր դասարանցիները բոլորն ընտրել են պայմանական ասած՝ տնտեսագիտական հոսքը, դա մաթեմատիկայի, օտար լեզվի ևհայոց լեզվի խորացված ուսուցման հոսքն է, ապա ինքն իր դասարանցիների հետ գալիս է այդ հոսքը, բայց հետագայում, պարզելով, որ ինքը, օրինակ, խորացված մաթեմատիկա կդժվարանա սովորել, ընթացքում փոխում է իր ենթահոսքը ևարդեն կատարում է ավելի ճիշտ, ավելի իրեն հարազատ ընտրություն:

Սղագրությունը պարբերաբար թարմացվում է

Comments