Posts

Showing posts with the label ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

Սովորել ապագայում, թե՞ անցյալում ապրելու համար

Image
Կազմակերպվում է  Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy ի կողմից Տեսաբացատրություն Մաս 1   Մաս 2 Մաս 3 Հանրային քաղաքականության ինստիտուտի «Education Hub» նախագծի շրջանակներում իրականացվող քննարկման թեման է. «Սովորել ապագայում, թե՞ անցյալում ապրելու համար»:  Փոփոխվող աշխարհում զարգացած երկրների դպրոցները, օգտվելով մանկավարժական և տեղեկատվական հաղորդակցության գիտությունների նվաճումներից, կրթությունը դարձնում են ավելի հասանելի ու մատչելի բոլորի համար և քիչ ծախսատար։ Դասարանում սովորեցնելու համար օգտագործվող մեթոդներից և ՏՀՏ հնարարավորություններից բացի, արդեն կարելի է դասավանդել հեռավորության վրա, վիրտուալ իրականության գործիքներով հայտնվել հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող դասարանում, դասավանդել գյուղական դպրոցում, որտեղ չկա, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչ կամ մասնակցել որևէ դպրոցի ուսուցչի դասին՝ իրական ժամանակում։ Այսպիսով, կրթությունը դառնում է մի կողմից՝ անհատական, բայց մյուս կողմից՝ նաև խմբային, սոցիալականացված։...

Հիմնական խնդիրը

Image
Ի՞նչ է կատարվում աշխարհում։ Աշխարհը փոխվում է։  Փոխվում է ինֆորմացիան պահելու, հաղորդելու և մատուցելու եղանակը։ Փոխվել են գործատուների կողմից աշխատողներին ներկայացվող պահանջը, որը հիմնված է գիտելիքի և ոչ թե ունեցած փաստաթղթի առկայության վրա։ Փոխվել է մասնագիտություն սովորելու եղանակը, որի պատճառով ֆորմալ կրթությունը շատ դեպքերում փոխարինվում է ոչ ֆորմալ կրթությամբ։ Փոխվել է դպրոցում դասի կազմակերպման ձևը և արդեն դասասենյակը չէ սովորելու միակ տեղը։ Այժմ դասարանը կարող է սովորել դասասենյակում և դասասենյակից դուրս։ Փոխվել է սովորելու մատչելիությունը և հեռավորության վրա սովորելը դարձել է անվճար։     Ի՞նչ կտա այս ամենը Հայաստանին։ Աշխարհը փոխվում է։ Տնտեսությունը դառնում է ցանցային։ Արդեն կարելի է սովորել, աշխատել, ստեղծագործել այլ երկրում՝ ապրելով Հայաստանում։ Արդեն հնարավոր է բիզնեսը տեղափոխել Հայաստան, բայց ապրել այլ երկրում։  Փոխվում է ինֆորմացիան պահելու, հաղորդելու և մատուցելու եղանակը։ Հայստանում ծնված հանճարը այլևս չի մնա անհայտ աշխարհի հա...

Պարտադիր, բայց ոչ անհրաժեշտ կոմպետենցիաներ

Image
21-րդ դարում պետությունները ավելի շատ են հենվում ինֆորմացիայի և գիտելիքների վրա: Իսկ դա պահանջում է կրթել և դաստիարակել արհեստավարժ մարդիկ, ովքեր կարող են օգտագործել ՏՀՏ տեղեկատվության հետ աշխատելու համար, կատարել վերլուծություն, լուծել խնդիրներ և ստեղծել նոր գիտելիք. օգնել յուրաքանչյուրին դառնալ ավելի գիտակ և հնարամիտ, արդյունավետ կառավարել սեփական կյանքի ընթացքը, վայելել իր լիարժեք և հագեցած կյանքը. խթանել բոլոր քաղաքացիներին մասնակցել հասարակության կյանքին, ազդել այնպիսի որոշումների վրա, որոնք ասզդեցություն ունեն իրենց կյանքի վրա. խթանե միջմշակութային փոխհամաձայնությունը և նպաստել կոնֆլիկտների խաղաղ լուծմանը: Այս խնդիրները թելադրված են սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներով և ժամանակակից աշխարհում կազմում են կրթական համակարգերի աշխատանքի հիմքը: Պետությունները հասկանում են նոր կոմպետենցիաների անհրաժեշտությունը և այս կամ այն չափով խթանում են իրենց քաղաքացիների մոտ այդ դրանց զարգացումը: Պետությունների մի մասը ձգտում է 21-րդ դարի կոմպետենցիաներով ապրելու մշակույթ ձևավորել: ...

eTwinning

21-րդ դարի կարողությունները: Զեկուցում ԴԿՄ դպրոցների տնօրենների համար կազմակերպվող սեմինարին:

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Image
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը ս/թ ապրիլի 30-ին կազմակերպեց հանդիպում-սեմինար տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների համար, որն ուղղված էր տարեվերջյան հաշվետվությունների կազմմանը և վերլուծությանը:  

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Ինչ է սահմանադրությունը ապագա քաղաքացու համար: Ինչպես է աշակերտը պատկերացնում սահմանադրությունը: Ինչպես է դպրոցական ծրագրում աշակերտին ներկայացվում սահմանադրությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը: Այս սահմանման առաջին մասն է, որ ամենամեծ տարածումն ունի: Մինչդեռ երկրորդ հատվածը ոչ պակաս կարևոր է: Հ ասարակության կազմակերպման հիմնական սկզբունքներն են հիմք հանդիսանում օրենքները հարգելու և դրանց պահանջները կատարելու համար: Այս սկզբունքները ճանաչող, ընդունող և դրանց հետևող մարդն է, որ կարող է իրեն համարել քաղքացի:  Սահմանդրությունը ապահովում է և պաշտպանում քաղաքացիների իրավունքները և ազատությ...

Ավագ դպրոցները ՀՀ-ԱՄՆ

ավագ դպրոց համեմատական նկարագրություն View more presentations from torosian

ԱՍՈՒԼԻՍ՝ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՐՏԱՇԵՍ ԹՈՐՈՍՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին «Հայելի» ակումբի հյուրերն էին Կրթության ու գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Եր և անի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն ու Եր և անի համար 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Վարող. -Բար և ՛ ձեզ, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրերն են Կրթության ու գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Եր և անի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանն ու Եր և անի համար 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Արդեն մեկ ամիս անցել է, ինչ սկսվել են դասերը, բայց բարեփոխումների շրջանն ընթացքի մեջ է: Ի՞նչ պատկեր ունենք, տիկին Հովհաննիսյան, խնդրեմ: Ն. Հովհաննիսյան .-Նախ նշեմ, որ անցած ուսումնական տարին՝ սեպտեմբերի մեկը, մենք սկսեցինք հանրակրթության օրենքով, հանրակրթությունն օրենք ունեցավ, որը, իհարկե, չսահմանափակվեց միայն օրենքի ընդունմամ, իր հետ բերում էր նոր նորմատիվ ակտերի, նոր կարգերի փոփոխություններ, նա և նոր կա...

Զեկուցում «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներ` «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով: Մարտի 9-ին, 2010թ.: Հարգելի գործընկերներ Ավագ դպրոցի հիմնախնդիրը վաղուց էր բարձրացվել մեր հասարակության կողմից: Ծնողները ցանկանում էին իրենց երեխաների համար ապահովել նախաբուհական կրթություն, որը սովետական կառուցվածքի դպրոցում հնարավոր չէր իրականացնել: Կար պատվեր և ստեղծվեցին այդ պատվերը կատարող ինստիտուտներ` դասուսույցներ, հետո մասնավոր դպրոցներ և հենակետային վարժարաններ: Այսօր կառավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել, և փոխելով դպրոցի կառուցվածքը «Հանրակրթության մասին օրենքով» ստեղծել է առանձնացված ավագ դպրոց: Այս դպրոցը կարող է և արդեն կատարում է հասարակության պատվերը` ապահովում է նախահամալսարանական կրթություն: Առաջին արդյունքներն են. ա. աշակերտները չեն բացակայում, չեն խուսափում դասերից, բ. փոխվել է և սովորելու և սովորեցնելու գործընթացը` կա ս...