Posts

Showing posts with the label Մասնագիտական կողմնորոշում

Ուսումնական աշխատանքի կատարման ալգորիթմ։ Մասնագիտական կողմնորոշում

Փորձառու ուսուցիչները երբեմն դժվարանում են կատարել ուսումնական որոշակի գործողություններ։ Երբ ուսուցիչը ունի այդ ուսումնական աշխատանքը կատարելու քայլ-առ-քայլ նկարագրութուն, նա կարողանում է կատարել այդ աշխատանքը։ Մի քանի անգամ  քայլ-առ-քայլ նկարագրությամբ աշխատանքը կատարելուց հետո ուսուցիչը կարողանում է այդ աշխատանքը կատարել առանց ուղեցույցի։ Մի քանի անգամ ուսումնական աշխատանքը առանց ուղեցույցի կատարելուց հետո ուսուցիչը կատարում է փոփոխություններ այդ աշխատանքը տվյալ լսարանի համար ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Մասնագիտական կողմնորոշում Բժիշկ Դասարանը բաժանել 4-5 հոգանոց խմբերի։ Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն առարկաների ցուցակը, որ պետք է իմանալ բժիշկ դառնալու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։ Խմբերը ներկայացնում են իրենց կազմակծ ցուցակները։ Աշակերտների ցուցակները ուսուցիչը միավորում է և գրատախտակի վրա ստացվում է դասարանի ցուցակը։ Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն հմտությունների ցու...