Posts

Showing posts with the label Դասի պլանավորում չափորոշիների հիման վրա

Ինչպես կազմել դասի պլան ԱԲ օգնությամբ

Image
  Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Երկար ժամանակ չէինք հանդիպել։ Այսօր ես ձեզ ներկայացնելու եմ պաշարների շտեմարանում տեղադրված մի շարք նյութեր, որոնք պետք է ձեր ուշադրությունը գրավեն։ my.emis.am հարթակում դուք արդեն ստացել եք կամ շուտով կստանաք, իսկ ով դեռևս չի տեսել, ապա տեղեկացնեմ, որ OpenAI կազմակերպության կողմից տրամադրված արհեստական բանականության հրաշալի գործիքը հասանելի է ձեր my.emis.am հարթակում։ Վերևի ձախ անկյունում կարող եք տեսնել ChatGPT-ն և սեղմելով համապատասխան կոճակը՝ անմիջապես մուտք գործել ու աշխատել այդ հարթակում։ Իհարկե, ուսուցիչները այդ հարթակից արդյունավետ օգտվելու համար պետք է ունենան որոշակի հմտություններ, որպեսզի լավ արդյունքներ ստանան։ Քանի դեռ այդ հմտությունները զարգանում են, մենք որոշել ենք ստեղծել արհեստական բանականության որոշ գործիքներ, որոնք կարող եք տեսնել պաշարների շտեմարանում։ Պաշարների շտեմարանում արդեն ունենք նոր բաժին, որը կոչվում է «Արհեստական բանականություն»։ Այն ներառում է երկու այլ բաժին։ «Գործիքներ» բաժնում կտեսնեք արհեստական բանականության հետ ա...

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԴԵՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ․․․

Image
Ֆեյսբուքում կազմակերպեցի հարցում, որտեղ խնդրեցի պատասխանել < ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԴԵՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ․․․>  հարցին ընտրելով պատասխաններից մեկը, կամ մի քանիսը, կամ գրելով սեփական պատասխանը։ Ամենից շատ ձայներ են տրվել (15 և 13) <շատ է, ժամանակը չի բավարարում> և <Երեխաների համար ազատ ժամանակ չի մնում> պատասխանները։ Կարծում եմ, որ երկու պատասխանն էլ խոսում է այն մասին, որ տրված տնային աշխատանքը ծավալով մեծ է և բարդ, որի պատճառով աշակերտները շատ ժամանակ են ծախսում դրանք կատարելու վրա և ոչ միշտ են կարողանում բոլոր առաջադրանքները կատարել։ Մյուս պատճառը, որ աշակերտները չեն ցանկանում կատարել տնային աշխատանքը այն է, որ տնային աշխատանքի նպատակ անհասկանալի է նրանց համար։ 1․ Ինչու՞ է տնային աշխատանքը շատ։  ա․ Ուսպլանով նախատեսված գրեթե բոլոր առարկաները հանձնարարում են տնային աշխատանք՝ սովորել պատմել և/կամ լուծել խնդիրներ, վարժություններ, գրել շարադրություն և այլն։  բ․ Դասացուցակը կազմված է սխալ և նույն օրը կան <դժվար> 2-3 առարկա, որոնց տնայինները բարդ են։...