ՆԴՎ և դասալսում: Ինչպես դիտարկել օտար լեզվի դասավանդման որակը
ՆԴՎ և դասալսում Ինչպես դիտարկել օտար լեզվի դասավանդման որակը Օտար լեզվի դասավանդման որակը գնահատելն անհնար է միայն փաստաթղթերով կամ հաշվետվություններով։ Այդ որակը երևում է դասարանում՝ սովորողի խոսքում, ակտիվության մեջ, լեզվական միջավայրում։ Այդ պատճառով ներդպրոցական վերահսկողության (ՆԴՎ) առանցքային գործիքը դասալսումն է ։ Ստորև ներկայացնում եմ դասալսման ուղեցույց, որը նախատեսված է ՆԴՎ շրջանակում օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլն) դասավանդման որակը ուսումնասիրելու համար։ Ինչի՞ համար է դասալսումը ՆԴՎ-ում Դասալսման նպատակը ուսուցչին գնահատել չէ ։ Դասալսման նպատակը հասկանալն է՝ ինչպես է կազմակերպվում լեզվական ուսուցումը, որքան է սովորողը իրականում ներգրավված, ինչ չափով են ձևավորվում լեզվական կարողունակությունները, ինչն է աշխատում, իսկ ինչն է խանգարում որակին։ Այլ կերպ ասած՝ դասալսումը ՆԴՎ-ում զարգացման գործիք է , ոչ վերահսկողության պատրվակ։ Դասալսման հիմնական սկզբունքները Որպեսզի դասալսումը լինի արդյունավետ, կարևոր է պահպանել մի քանի սկ...