Ինչո՞ւ է ընտրվել կարողունակահեն կրթությունը
Նախաբան Դպրոցի զարգացման ռազմավարությունը, կրթական ծրագրի և ուսուցման կազմակերպման ձևերը հնարավոր չէ լիարժեք հասկանալ առանց գիտակցելու, թե դպրոցն ինչ տեղ և դեր ունի իր համայնքում։ Յուրաքանչյուր դպրոց պետք է կարողանա հստակ ձևակերպել, թե ինչ խնդիր է լուծում, ինչ արժեք է ստեղծում իր սովորողների և համայնքի համար, և բացատրի, թե ինչպես է դպրոցի ընտրած կրթության կազմակերպման այս կամ այն մոտեցումը նպաստում դրան։ Հատկապես կարևոր է, որ դպրոցները կարողանան հիմնավորել կարողունակությունների վրա հիմնված կրթության ընտրությունը՝ ցույց տալով, թե ինչպես է այդ մոտեցումը նպաստում սովորողների իրական կյանքի, համայնքային և մասնագիտական պահանջներին համապատասխան պատրաստմանը։ Այս առումով հետաքրքիր է ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում գործող Քրոսթաունի ավագ դպրոցի տնօրենի՝ Չանդրա Սլեջ Մաթիասի ներկայացրած նկարագրությունը։ Այն ոչ միայն բացահայտում է դպրոցի առաքելությունն ու տեղը համայնքում, այլև պարզ ու համոզիչ կերպով ներկայացնում է, թե ինչու է դպրոցն ընտրել նախագծահեն և կարողունակությունների վր...