Posts

Showing posts with the label ՀՊՉ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎ ՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ​

Image
Հիմնական դպրոցի վերջնարդյունքները զարգացնում են տարրական դպրոցի վերջնարդյունքները: Այս նյութում ես ներկայացնում եմ այդ կապը: Եթե տարրական դպրոցում վերջնարդյունքները բավարար չափով չեն զարգանում, ապա հիմնական դպրոցում ուսուցիչները ստիպված են լինում զարգացնել տարրական և հիմնականի վերջնարդյունքները: Իսկ դա շատ դժվար է: Անհրաժեշտ է դպրոցում հաճախ կազմակերպել քննարկումներ, որտեղ տարրականի ուսուցիչները հիմնական դպրոցի ուսուցիչների հետ կքննարկեն այս կամ այն վերջնարդյունքի զարգացումը, կպլանավորեն ամեն աստիճանում ուսուցիչների աշխատանքը և դրա ամփոփումը: Կարիք չկա փնտրել մեղավորներ: Տնօրենի կողմից աշխատանքի ճիշտ կազմակերպումը այս խնդիրը ավելի շուտ և ավելի հեշտ կլուծի:

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ​ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Image
Վերջնարդյունքների վերաբերյալ երկրորդ հաշվետվության մեծ շատ հարցեր կային: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դեռ լիարժեք չենք կարողանում պատկերացնել ՀՊՉ նկարագրած վերջնարդյունքները: Այս նյութում ներկայացնում եմ վերջնարդյունքները այն տեսանկյունից, որ քիչ է քննարկվել և որոշ իմաստով տեսանելի չէ: Այդ պատճառով վերջնարդյունքների մասին խոսելիս մենք լսում ենք կարողությունների, կարողունակությունների մասին: Ծանոթացեք նյութին և գրեք ձեր հարցերը, դիտարկումները և կարծիքը: