Ուսումնական աշխատանքի կատարման ալգորիթմ։ Մասնագիտական կողմնորոշում


  1. Փորձառու ուսուցիչները երբեմն դժվարանում են կատարել ուսումնական որոշակի գործողություններ։
  2. Երբ ուսուցիչը ունի այդ ուսումնական աշխատանքը կատարելու քայլ-առ-քայլ նկարագրութուն, նա կարողանում է կատարել այդ աշխատանքը։
  3. Մի քանի անգամ  քայլ-առ-քայլ նկարագրությամբ աշխատանքը կատարելուց հետո ուսուցիչը կարողանում է այդ աշխատանքը կատարել առանց ուղեցույցի։
  4. Մի քանի անգամ ուսումնական աշխատանքը առանց ուղեցույցի կատարելուց հետո ուսուցիչը կատարում է փոփոխություններ այդ աշխատանքը տվյալ լսարանի համար ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։
Մասնագիտական կողմնորոշում

Բժիշկ
  1. Դասարանը բաժանել 4-5 հոգանոց խմբերի։
  2. Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն առարկաների ցուցակը, որ պետք է իմանալ բժիշկ դառնալու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։
  3. Խմբերը ներկայացնում են իրենց կազմակծ ցուցակները։ Աշակերտների ցուցակները ուսուցիչը միավորում է և գրատախտակի վրա ստացվում է դասարանի ցուցակը։
  4. Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն հմտությունների ցուցակը, որ պետք է ունենալ բժիշկ դառնալու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։ 
  5. Խմբերը ներկայացնում են իրենց կազմակծ ցուցակները։ Աշակերտների ցուցակները ուսուցիչը միավորում է և գրատախտակի վրա ստացվում է դասարանի ցուցակը։
  6. Ուսուցիչը առաջարկում է աշակերտներին դիտել բժշկի մասնագիտույան մասին պատմող ֆիլմը։ 
  7. Ֆիլմի դիտումից հետո ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և առաջարկել փոփոխություններ կամ լրացումներ գիտելիքների և հմտությունների ցուցակում կատարելու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։
  8. Խմբերը ներկայացնում են իրենց լրացումները։ Աշակերտների լրացումները ուսուցիչը ավելացնում է և գրատախտակի վրայի ցուցակին։
  9. Ուսուցիչը առաջարկում է աշակերտներին ասել, թե ինչպե՞ս փոխվեց իրենց վերաբերմունքը բժշկի մասնագիտության վերաբերյալ և ի՞նչ տվեց իրենց այսօրվա վարժությունը։ 

Comments