Հիմնական խնդիրը

Ի՞նչ է կատարվում աշխարհում։
  1. Աշխարհը փոխվում է։ 
  2. Փոխվում է ինֆորմացիան պահելու, հաղորդելու և մատուցելու եղանակը։
  3. Փոխվել են գործատուների կողմից աշխատողներին ներկայացվող պահանջը, որը հիմնված է գիտելիքի և ոչ թե ունեցած փաստաթղթի առկայության վրա։
  4. Փոխվել է մասնագիտություն սովորելու եղանակը, որի պատճառով ֆորմալ կրթությունը շատ դեպքերում փոխարինվում է ոչ ֆորմալ կրթությամբ։
  5. Փոխվել է դպրոցում դասի կազմակերպման ձևը և արդեն դասասենյակը չէ սովորելու միակ տեղը։ Այժմ դասարանը կարող է սովորել դասասենյակում և դասասենյակից դուրս։
  6. Փոխվել է սովորելու մատչելիությունը և հեռավորության վրա սովորելը դարձել է անվճար։    


Ի՞նչ կտա այս ամենը Հայաստանին։
  1. Աշխարհը փոխվում է։ Տնտեսությունը դառնում է ցանցային։ Արդեն կարելի է սովորել, աշխատել, ստեղծագործել այլ երկրում՝ ապրելով Հայաստանում։ Արդեն հնարավոր է բիզնեսը տեղափոխել Հայաստան, բայց ապրել այլ երկրում։ 
  2. Փոխվում է ինֆորմացիան պահելու, հաղորդելու և մատուցելու եղանակը։ Հայստանում ծնված հանճարը այլևս չի մնա անհայտ աշխարհի համար և ցանկացած մարդու  հաջողությունը կարող են տեսնել բոլորը հոդվածը միջազգային ամսագրին ուղարկելով կամ պարզապես ֆեյսբուքում այն ներկայացնելով։ Կարելի է կարդալ ցանկացած գիրք, կարելի է դիտել ցանկացած ֆիլմ, կարելի է հարցնել, խոսել, քննարկել ում հետ ցանկանաք՝ անկախ նրա գտնվելու վայրից։ 
  3. Փոխվել են գործատուների կողմից աշխատողներին ներկայացվող պահանջը, որը հիմնված է գիտելիքի և ոչ թե ունեցած փաստաթղթի առկայության վրա։ Գործատուն հարցնում է դու գիտե՞ս դա անել, ստուգում է և եթե պարզվում է, որ կարող ես և գիտես իր լեզուն, ապա դու արդեն աշխատանք ունես։ Աշխատանք ունես աշխարհի ցանկացած երկրում։ դիպլոմ ունենալը լավ է։ Բայց կարևորը գիտենալն է և կարողանալը։ Իմացող և կարողացող մարդը գտնում է աշխատանք, եթե նույնիսկ դիպլոմ չունի։  
  4. Փոխվել է մասնագիտություն սովորելու եղանակը, որի պատճառով ֆորմալ կրթությունը շատ դեպքերում փոխարինվում է ոչ ֆորմալ կրթությամբ։ Դու կարող ես մասնագիտություն սովորել աշխարհի առաջատար համալսարաններում առցանց։ Կվճարես միայն այն դեպքում, երբ կցանկանաս ստանալ կրթույունը հավաստող փաստաթուղթ։ Չվճարելով կսովորես նույն որակով և գործատուին կապացուցես, որ գիտես։ Հայաստանում ապրող մարդը կսովորի Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում առանց Հայաստանը լքելու։ 
  5. Փոխվել է դպրոցում դասի կազմակերպման ձևը և արդեն դասասենյակը չէ սովորելու միակ տեղը։ Այժմ դասարանը կարող է սովորել դասասենյակում և դասասենյակից դուրս։ Դպրոցը արդեն մեծացել է իր տարածքով։ Արդեն միայն դասասենյակում չէ, որ ուսուցիչը կարող է լինել սովորողի կողքին։ Ուսուցիչը, սովորելու նյութը և սովորելու գործիքները արդեն անընդհատ աշակերտի կողքին են։ Աշակերտը կարող է ցանկացած պահի լսել ուսուցչի բացատրությունը, վերլուծությունը, մեկնաբանությունը, ստանալ լրացուցիչ բացատրություն ոչ միայն իր ուսուցչից, այլ նաև ուրիշ մասնագետներից։ Դասի ընթացքում ուսուցչի բացատրությունը այլևս սահմանափակված չէ ժամանակով՝ դասի տևողությամբ, որովհետև դասը այլևս կարող է անվերջ լինել՝ ընդհատվել և հետո ընդհատված տեղից շարունակվել։ Դպրոցում աշակերտը կարող է ավելի երկար սովորել օգտագործել իր գիտելիքը սովորելու և աշխատելու համար։
  6. Փոխվել է սովորելու մատչելիությունը և հեռավորության վրա սովորելը դարձել է անվճար։ Հայաստանի ցանկացած բնակավայրում ապրող երեխան կարող է սովորել Հայաստանի ցանկացած դպրոցում առանց իր բնակավայրից հեռանալու։ Այլևս սահմանամերձ, դժվար մատչելի բնակավայրերի դպրոցները չեն ունենա ուսուցչի պակաս։ Բոլոր աշակերտները կարող են սովորել Հայաստանի լավագույն ուսուցիչների մոտ առցանց։
Ինչու՞ մենք չեինք օգտվում այդ հնարավորթյուններից։ 
  1. Չգիտենք, որ կարող ենք։
  2. Չենք հավատում, որ կարող ենք։
  3. Չեն հավատում, որ կարող ենք։
  4. Չեն տեսնում, որ կարող ենք։
  5. Չեն հավատում, որ մենք ենք կարողացել։
  6. Չգիտենք, որ հետո նորից կկարողանանք անել։
Ասում են, որ մարդու գլխի մեջ կա տաղանդի ապահովիչ։ ԵՎ երբ մի տաղանդավոր բան ես հղանում, որը դեռ չի կարելի, ապահովիչը անջատում է միտքդ և դու ինքդ էլ չես հավատում, որ կարող ես։ Ես ձեզ հաստատ ասում եմ, որ Հայի ապահովիչը Հայաստանում համարյա ամեն ինչ անջատում է և դա է պատճառը, որ Հայերը արտասահմանում հաջողույուն են ունենում։ Իմ ապահովիչն էլ միացավ։ Գուցե այս գրածս ջնջե՞մ։

Comments