Պարտադիր, բայց ոչ անհրաժեշտ կոմպետենցիաներ

21-րդ դարում պետությունները ավելի շատ են հենվում ինֆորմացիայի և գիտելիքների վրա: Իսկ դա պահանջում է
  • կրթել և դաստիարակել արհեստավարժ մարդիկ, ովքեր կարող են օգտագործել ՏՀՏ տեղեկատվության հետ աշխատելու համար, կատարել վերլուծություն, լուծել խնդիրներ և ստեղծել նոր գիտելիք.
  • օգնել յուրաքանչյուրին դառնալ ավելի գիտակ և հնարամիտ, արդյունավետ կառավարել սեփական կյանքի ընթացքը, վայելել իր լիարժեք և հագեցած կյանքը.
  • խթանել բոլոր քաղաքացիներին մասնակցել հասարակության կյանքին, ազդել այնպիսի որոշումների վրա, որոնք ասզդեցություն ունեն իրենց կյանքի վրա.
  • խթանե միջմշակութային փոխհամաձայնությունը և նպաստել կոնֆլիկտների խաղաղ լուծմանը:
Այս խնդիրները թելադրված են սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներով և ժամանակակից աշխարհում կազմում են կրթական համակարգերի աշխատանքի հիմքը:
Պետությունները հասկանում են նոր կոմպետենցիաների անհրաժեշտությունը և այս կամ այն չափով խթանում են իրենց քաղաքացիների մոտ այդ դրանց զարգացումը: Պետությունների մի մասը ձգտում է 21-րդ դարի կոմպետենցիաներով ապրելու մշակույթ ձևավորել:

«Մշակույթ» տերմինը բարդ է սահմանելու համար հիմնականում այն պատճառով, որ մշակութային խմբերը միշտ տարասեռ են, ունեն տարբեր ավանդույթներ և նորմեր, որոնք հաճախ վիճելի են, փոփոխվում են ժամանակի ընթացքում: Ցանկացած մշակույթ կարող է դիտարկվել երեք հիմնական տեսանկյուններից՝ նյութական ռեսուրսներ, որոնք օգտագործվում են հասարակության անդամների կողմից (օրինակ գործիքներ, սնունդ, հագուստ), հասարակության սոցիալապես ընդհանուր ռեսուրսներ (օրինակ, լեզուն, կրոնը, սոցիալական վարքագծի կանոնները) և սուբյեկտիվ ռեսուրսներ, որոնք օգտագործվում են հասարակության առանձին անդամները (օրինակ արժեքները, վերաբերմունքը, համոզմունքները և ավանդույթները): Ռեսուրսները բաշխվում են ամբողջ հասարակության շրջանում, սակայն հասարակության յուրաքանչյուր անհատ անդամ յուրացնում և օգտագործում է իրեն հասանելի ընդհանուր ռեսուրսների միայն մի մասը:
Մշակույթի այս սահմանումից կարող ենք ենթադրել, որ 21-րդ դարի կոմպետենցիաներով ապրելու մշակույթը նույնպես տարբեր է տարբեր հասարակությունների և միևնույն հասարկության տարբեր խմբերի համար:
21-րդ դարի կարողությունները անհրաժեշտ են ապրելու, սովորելու և աշխատելու համար:
Այս կոմպետենցիաները սկսում են ձևավորվել դպրոցում, որտեղ աշակերտներին նախապատրաստում են դառնալ կոմպետենտ ժողովրդավար քաղաքացիներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է ՏՀՏ կոմպետենցիաների շրջանակը ուսուցիչների համար
  • Հասկանալ ՏՀՏ դերը կրթության մեջ
    Ուսուցիչը պետք է իմանա ՏՀՏ ուսուցման գործընթացում կիրառելու մասին գործող կարգերը և կարողանա իր դասարանական աշխատանքները կազմակերպել այդ կարգերին համապատասխան:
  • Իմանա Կրթակարգը և գնահատման ձևերը
    Ուսուցիչը պետք է շատ լավ իմանա Կրթակարգը, չափորոշիչը և գնահատման համակարգը և կարողանա ՏՀՏ-ն օգտագործել այդ պահանջները բավարարելու համար:
  • Մանկավարժություն
    Ուսուցիչը պետք է իմանա որտեղ, ում հետ, երբ և ինչպես օգտագործել ՏՀՏ-ն դասարանում:
Այս կոմպետենցիաները շատ կարևոր են և առաջին հայացքից պարտադիր բոլոր ուսուցիչների համար: Բայց արդյոք բոլոր ուսուցիչները տիրապետում են այս կոմպետենցիաներին և ունեն համապատասխան կարողություններ: Արդյոք բոլոր ուսուցիչները տիրապետելով այս կոմպետենցիաներին ստանում են նոր հնարավորություններ: Արդյոք կարող ենք պահանջել տիրապետել կոմպետենցիաների որոնք այսօր հնարավոր չէ կիրառել:

Պարտադիր, բայց ոչ անհրաժեշտ կոմպետենցիաներ

21-րդ դարում պետությունը աշխատանք է տանում իր քաղաքացիների մոտ կոմպետենցիաները զարգացնելու համար, բայց ոչ միշտ է հասցնում ստեղծել քաղաքական, վարչական և աշխատանքային այնպիսի կառույցներ, որոնց միջոցով քաղաքացիները կկարողանան օգտագործել իրենց յուրացրած կոմպետենցիաները:
Արդյունքում առանձնանում են կոմպետենցիաներ, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարում ապրելու և աշխատելու համար, սակայն տվյալ հասարակության մեջ, տվյալ աշխատանքը կատարելիս չեն կարող օգտագործվել:
Դպրոցում աշխատող ուսուցչից պահանջվում է իմանալ չափորոշիչը և գնահատման համակարգը և կարողանալ ՏՀՏ-ն օգտագործել այդ պահանջները բավարարելու համար: Ձեռք բերելով այդ կարողությունները ուսուցիչը կարող է աշակերտների գիտելիքները գնահատել էլեկտրոնային եղանակով, բայց գնահատման գործող կարգով պահանջվում է դա անել թղթի վրա և նա իր կարողությունները կիրացնի միայն կարգի փոփոխության դեպքում կամ մասնավոր դպրոցում աշխատանքի անցնելով:
Ուսուցիչը գիտի որտեղ, ում հետ, երբ և ինչպես օգտագործել ՏՀՏ-ն դասարանում: Բայց դպրոցը ունի միայն մեկ պրոեկտոր և ուսուցիչը չի կարող ՏՀՏ-ն օգտագործել դասարանում:

Այսպիսով ինստիտուցիոնալ կառույցներում ներգրավվելու, կարգերից և իրավունքներից օգտվելու հնարավորությունը կարող են կապ չունենանալ յուրացրած կոմպետենցիաների հետ և առաջացնել աշխատաողների մոտ վերաբերմունք նոր կոմպետենցիաները յուրացնելու նկատմամաբ:
Իրենց ձեռ բերած կոմպետենցիաները ուսուցիչները չեն կարողանում իրացնել նաև հասարակության շերտավորման պատճառով, երբ քաղաքացիների մի մասը օբյեկտիվ կամ սուբյեկտից պատճառով չեն կարողանալու մասնակցել և օգտվել ինստիտուցիոնալ և աշխատանքային հարաբերություններին, որովհետև մասնակցելու համար չունեն բավարար տեղեկություններ կամ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորություն: Դպրոցում այդպիսի օրինակ է, երբ քաղաքային դպրոցը ունի ավելի լավ ֆինանսավորում և դպրոցի վարչական կազմը, ուսուցիչները, աշակերտները և ծնողները ավելի լավ են տեղեկացված: Նրանք ունեն ՏՀՏ օժանդակող սարքավորումներ (համակարգիչ, սկաներ, տպիչ, պրոյեկտոր և այլն), կապի բազմազան միջոցներ և մատակարարաներ (համացանց, անլար կապի տեսակներ) և անձնական կիրառման համար այդպիսի սարքավորումներ ունենալու հնարավորություն, մոտիվացիա: Այս դպրոցներում ՏՀՏ օգտագործվում է և վարչական աշխատանքը կազմակերպելիս, և դասավանդման մեջ և աշակերտների և նրանց ծնողների հետ հաղորդակցվելիս: Մյուս դպրոցներում ՏՀՏ-ն նշված աշխատանքներում կիրառելը համարվում է անարդյունավետ համակարգիչներ, կապ և դրանց օգտագործման մեթոդներ չունենալու պատճառով:
Արդյոք ՏՀՏ կիրառելու կոմպետենցիաներին պետք է տիրապետի գյուղական դպրոցի ուսուցը, եթե առաջիկա 10 տարիների ընթացքում դպրոցը դժվար թե ունենա բավարար քանակությամբ համակարգիչներ և ՏՀՏ այլ սարքավորումներ: Այս խնդիրը դպրոցներում հիմնականում ստացել է <Ոչ> պատասխանը և վերապատրաստումների ընթացքում, վերպատրաստման ծրագրով նախատեսված ՏՀՏ կիրառման մեթոդները հաղորդելիս, սեմինարավարները կանգնում են անելանելի իրավիճակի առաջ, երբ չեն կարողանում ՏՀՏ դասավանդման մեթոդներ սովորեցնել համակարգչից բոլորովին օգտվել չիմացող ուսուցչին: Նրանք չեն կարողանում պատասխանել ուսուցչի այն հարցին, թե ինչպե՞ս է օգտագործելու այդ մեթոդները, եթե իրենց դպրոցում երկու համակարգիչ կա:

Սովորել, թե չսովորել

<Կոմպետենցիաներ> տերմինը հաճախ օգտագործվում է որպես <կարողություններ> բառի հոմանիշ, բայց մեր դեպքում դա անձի ունակությունն է ի մի բերել արժեքները, վերաբերմունքը, կարողությունները, գիտելիքը և պատկերացումները՝ կյանքի ընթացքում առաջացող պահանջներին, մարտահրավերներին և հնարավորություններին պատշաճ ձևով արձագանքելու համար:
Սահմանումը հուշում է, որ նա, ով կսովորի, կյուրացնի կոմպետենցիաներով նկարագրված արժեքները, վերաբերմունքը, կարողությունները, գիտելիքը և պատկերացումները, իր կյանքի ընթացքում առաջացող իրավիճակներում պատրաստ կլինի կիրառել դրանք: Եթե ուսուցիչը հրաժարվի կոմպետենցիաները ունենալու հնարավորությունից, ապա կվտանքգի իր և պետության ապագան:
Հետևաբար ուսուցչին և մյուսների կողմից 21-րդ դարի կոմպետենցիաների յուրացումը խթանող պետությունը պետք է ճիշտ բաշխի իր ուժերը և կոմպետենցիաների ուսուցումը կազմակերպելուն զուգահեռ ապահովի դրանք օգտագործելու հնարավորությունը և տա մարդկանց այդ հնարավորությունից օգտվելու իրավունք օրենքների և կարգերի ձևով:

http://www.p21.org/about-us/p21-framework/350
http://unesdoc.unesco.org/images/0021/002134/213475r.pdf
http://unesdoc.unesco.org/images/0021/002134/213475e.pdf էջ 23
http://www.coe.int/t/dg4/education/Source/competences/CDC_en.pdf




Comments