Սովորել ապագայում, թե՞ անցյալում ապրելու համար




Տեսաբացատրություն
Մաս 1 Մաս 2 Մաս 3







Հանրային քաղաքականության ինստիտուտի «Education Hub» նախագծի շրջանակներում իրականացվող քննարկման թեման է. «Սովորել ապագայում, թե՞ անցյալում ապրելու համար»: 

Փոփոխվող աշխարհում զարգացած երկրների դպրոցները, օգտվելով մանկավարժական և տեղեկատվական հաղորդակցության գիտությունների նվաճումներից, կրթությունը դարձնում են ավելի հասանելի ու մատչելի բոլորի համար և քիչ ծախսատար։ Դասարանում սովորեցնելու համար օգտագործվող մեթոդներից և ՏՀՏ հնարարավորություններից բացի, արդեն կարելի է դասավանդել հեռավորության վրա, վիրտուալ իրականության գործիքներով հայտնվել հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող դասարանում, դասավանդել գյուղական դպրոցում, որտեղ չկա, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչ կամ մասնակցել որևէ դպրոցի ուսուցչի դասին՝ իրական ժամանակում։

Այսպիսով, կրթությունը դառնում է մի կողմից՝ անհատական, բայց մյուս կողմից՝ նաև խմբային, սոցիալականացված։ Աշակերտները դասարանում կամ ավելի մեծ խմբերում սովորում են կիրառել իրենց գիտելիքները՝ նոր գիտելիք ստանալու կամ աշխատելու համար։ 

ՀՀ դպրոցների գերակշիռ մասում դասավանդումն իրականացվում է 20-րդ դարի պահանջներով, և մենք շարունակում ենք ապրել 20-րդ դարում։ Փորձ է արվում շտկել իրավիճակը՝ փոփոխելով դասագրքերը, առարկայական ծրագրերը և ուսումնական պլանը, բայց դպրոցը՝ իր կառուցվածքով, դասավանդման մեթոդներով և տեխնիկական ապահովմամբ մնում է անփոփոխ։

Վերը նկարագրվածը հնարավոր է իրականացնել նաև Հայաստանում։ Մենք կկարողանանք կրթություն ապահովել դժվար մատչելի բնակավայրերում ապրող երեխաների համար, նրանց հնարավորություն կտանք մասնակցել դասերի՝ այլ դպրոցում դասավանդող ուսուցիչների մոտ։ 

Աշակերտները կկարողանան սովորել ավելի լավ և ավելի շատ։ Ուսուցիչները կկարողանան խնայել ժամանակը, որ ծախսում էին մեխանիկական աշխատանք կատարելու համար և այդ ժամանակը կհատկացնեն դասավանդմանը։ Կփոխվեն դասագրքերը, դրանք կդառնան ավելի հետաքրքիր, ինտերակտիվ և արագ փոխվող։

Պահանջվող փոփոխությունը հնարավոր է կատարել և դրա համար լուրջ ծախսեր չեն պահանջվում։ 

Հանդիպման բանախոսն է կրթության ոլորտի փորձագետ, N198 ավագ դպրոցի տնօրեն Artashes Torosyanը: 

Comments