Ամեն ինչի տեսություն

Ուսումնական պլանի վերանայման մեր աշխատանքները շարունակականություն չունեցան։ Գուցե խնդիրը այդքան սուր չէ և վերանայման կարիք չկա։ Ուսումնական պլանը մի յուրահատուկ կարգ է, որով պետք է բոլորը առաջնորդվեն։ Այդ պահանջը նաև ունի սխալներից ապահովագրելու նպատակ։
Այս մոտեցումը <Ամեն ինչի տեսության> մաս է, որը ձգտում է ստեղծել մի ընդհանրացնող օրենք բոլոր երևույթները բացատրելու համար։ Այդպիսի օրենք դեռ չի ստեղծվել, որովհետև միշտ առաջանում են բազմաթիվ մասնավոր դեպքեր, որոնք հնարավոր չէ բացատրել այդ օրենքով։
Չնայած դրան ընդհանրացնող օրենքները մարդիկ գնահատում են, որովհետև դրանք այնուամենայնիվ առաընթաց են ապահովում։ Առաջանում է գիտակցություն, անհանգստություն, որ այն խախտելու դեպքում ձևավորված հարմարավետ հավասարակշռությունը կխախտվի։
Մակս Պլանկը ասում էր, որ նոր գաղափարները չեն կարող զարգանալ, եթե չեն հրաժարվել հին գաղափարներից։
Հին գաղափարները կրողներին դժվար է համոզել դրանցից հրաժարվել։ Որպես կանոն դա անհնար է։ Ուրեմն պետք է սպասել մինչև հին գաղափարները հեռանան դրանց կրողների հետ միասին կամ հեռացնել հին գաղափարները։
Հեռացնելու լավ տարբերակ է ներդնել նոր գաղափարները առանձին՝ փորձնական միջավայրերում։ Մեր դեպքում այն դպրոցներում, որտեղ հին գաղափարները արդեն հեռացել են։ Այդպիսի շատ օրինակներ ունենք։
Երբ ուսուցման կազմակերպման համար առաջանում են խնդիրներ, որ առանց ուսպլանը, առարկայի ծրագիրը և դասագիրքը փոխելու հնարավոր չի լինի լուծել, որոշ դպրոցներ նախաձեռնում են փոփոխություններ նշված ուղղություններով։ Մի դեպքում մշակում են այլընտրանքային ուսումնական պլան, մյուս դեքում փոփոխում կամ մշակում են առարկայի ծրագիրը կամ ստեղծում են նոր դասագիրք։
Այդ փոփոխությունները դպրոցները անում են կոնկրետ իրենց համար։ Ունենում են համախոհ դպրոցներ ում հետ համագործակցում, զարգացնում են իրենց գաղափարները։ Նրանք չեն մնում կանգնած և ենթակա <Ամեն ինչի տեսության>։ Բայց միևնույն ժամանակ չեն ստեղծում նոր <Ամեն ինչի տեսության> և ուրիշների համար թողնում են հնարավորություն իրենց ապրել <Ամեն ինչի տեսության> ապահով միջավայրում։

Comments