Հանրահաշիվ 8-րդ դասարան

Առանձնացնենք 8-րդ դասարանի հանրահաշվի դասընթացից մեկ թեմա և ուսումնասիրենք չափորոշիչ, ծրագիր և դասագիրք համակարգը:

  1. Նախ ծանոթանանք չափորոշչի նվազագույն պահանջին, որի պահանջը պարտավոր է ապահովել ուսուցիչը դասարանի յուրաքանչյուր աշակերտի համար:
  2. Համեմատենք չափորոշչի պահանջը ծրագրի հետ: Եթե կգտնեք տարբերություններ հիշեք, որ ուսուցիչը պարտավոր է ապահովել չափորոշիչների պահանջը: Իսկ ծրագիրը ներկայացնում է առարկայի դպրոցում ուսուցման նվազագույն և խելամիտ առավելագույն սահմանները: Իհարկե կարելի է աշակերտի շատ ավելի նյութ սովորեցնել, բայց պետք չէ մոռանալ, որ բոլորին այդ ամենը սովորեցնել սահմանված ժամանակում հնարավոր չէ և բոլորը [աշակերտ, ծնող, պետություն] ձեզանից դա չեն էլ պահանջում: Տարբերակված ուսուցումը մեզ հնարավորություն է տալիս օժտված երեխաների հետ աշխատել առանց ճնշելու մեծամասնության սովորելու իրավունքը:
    Այսպիսով սովորեցնում ենք նախ չափորոշիչների նվազագույն պահանջը, ապա հաջողության հասնելու դեպքում աշխատում ենք սովորեցնել Բ և Գ պահանջները:
  3. Այժմ առանձնացնենք դասագրքի պարագրաֆները և դրանց առաջ գրենք թե չափորոշիչի և ծրագրի որ պահանջներն ենք այդ նյութը սովորացնելով կատարելու: Դուք կտեսնեք, որ կլինեն դասի այնպիսի բաժիններ, որոնք չափորոշչի նվազագույն պահանջ չեն կատարում և նյութի ուսուցման բովանդակությունը չեն խաթարի, եթե բաց թողնենք: Այդ բանը անել ուսուցչի համար շատ բարդ է: ուսուցիչը համարում է, որ ինչ գրված է դասագրքում պետք է սովորեցնել կամ հանձնարարել, որ աշակերտները ինքնուրույն սովորեն: Ոչինչ որ նրանք այդպես էլ ոչինչ չեն սովորի: Կարևորը պարտքը կատարելու զգացողությունն է:
    Իսկ երբ սովորեցնում ես չափորոշչի նվազագույն պահանջը հասկանում ես, որ բոլորը նյութը յուրացրեցին, բայց որոշ աշակերտներ կարող էիրն ավելին: Հենց այստեղ էլ առաջանում է այն կարծիքը, որ ամեն ինչ չսովորեցնելը սխալ է: Իրականում դա դասը սխալ պլանավորելու արդյունք է: Եթե ուսուցիչը ճանաչում է իր դասարանը, գիտի աշակերտների ընդունակությունները, նա դասը կպլանավորի այնպես, որ մյուսներից ավելի օժտվածները կստանան համապատասխան լրացուցիչ առաջադրանքներ: Իսկ եթե «ժամանակ չունեք» այդքան մանրամասն պլանավորել, ապա այս էջը փակեք:
    Մի թեմա հիմնավոր, նվազագույն բոլոր պահանջները կատարելով, նվազագույն պահանջին համապատասխան նյութը բոլորին սովորեցնելով, այդ գիտելիքը կիրառել բոլորին սովորեցնելով, ուսուցիչը ստեղծում է այնպիսի հիմք, որից նետո դասարանը հեշտույամբ հանձնում է թեմատիկ ստուգումը և հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում հաջորդ թեման, կարողանում է այն սովորել:
    Թեմատիկ գրավոր աշխատանքի նութը կազմելիս խիստ կարևոր է առաջնորդվել գնահատման մեթոդաբանությամբ և չափորոշիչների պահանջից: Գրավոր աշխատանքը պետք է ընդգրկի երեք բարդության առաջադրանքներն էլ, բայց այնպես, որ առաջին աստիճանի բարդության առաջադրանքները ճիշտ կատարելու դեպքում աշակերտը ստանա 5 միավոր: Հակառակ դեպքում պափորոշիչների նվազագույն պահանջը յուրացրած աշակերտը անարդարացի ձևով կստանա անբավարար գնահատական:
  4. Քննարկենք թեմատիկ պլանավորման խնդիրները: Թեմատիկ պլանավորումը կատարվում է ծրագրում տվյալ թեմայի ուսումնասիրմանը հատկացված ժամաքանակի և դասագրքում այդ թեմայի դաերի հարաբերակցությամբ այնպես, որ «հեշտ» դասերին քիչ ժամ տանք և «դժվար» դասերին` շատ: Ներկայացրեցի կարճ, կարելի է ասել պարզ, բայց համաձայնեք, որ ոչ սխալ: Իհարկե կարելի է նաև օգտագործել օրինակելի թեմատիկ պլանավորումը և խուսափել քննադատություններից: Բայց ես ուզում եմ ասել, որ թեմատիկ պլանավորման այս ձևը հին է և չի համապատասխանում չափորոշչահեն գործընթացին: Բանն այն է, որ չափորոշիչներով առաջնորդվելու դեպքում ուսուցիչը առանձնացնում է չափորոշիչների Ա մակարդակի պահանջները և ձգտում է աշակերտներին նախ և առաջ դա սովորեցնել: Բայց պարզվում է, որ Ա պահանջները բաշխված են բոլոր պարագրաֆներով մեկ: Սա օբյեկտիվ «թերություն» է, քանի որ հնարավոր չե դասը գրել միայն Ա մակարդակի համար: Բայց ի՞նչ պետք է անի ուսուցիչը: Նա եթե առաջնորդվում է թեմատիկ պլանով, ապա ուսուցումը պետք է կազմակերպի դաս առ դաս: Ուրեմն նա կամ առաջին դասի մեջ Բ և Գ մակրդակների նյութը պետք է չսովորեցնի և անցնի երկրորդ դասին, դրանով իսկ կատարելով չարյաց փոքրագույնը, կամ պետք է չափորոշիչներով չառաջնորդվի: Կա նաև մեկ այլ խնդիր դասերին հատկացված ժամերի տրամաբանության հետ: «Հեշտ» դասին քիչ ժամանակ տրամադրելով, մենք փաստորեն սահմանում ենք, որ Ա մակարդակի նյութը կարելի է շատ արագ սովորեցնել: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թեմայի առաջին դասերը հիմնականում աշակերտներին ծանոթացնում են թեմայի սկզբունքային, կարևոր և հետագայում սովորելու համար անհրաժեշտ նյութի հետ, ապա այստեղ հենց կենտրոնացված են Ա մակարդակի պահանջները: Այսինքն այստեղ է կենտրոնացված այն նյութը, որ բոլոր աշակերտները պարտադիր պետք է յուրացնեն: Այս տեսանկյունից դիտարկելու դեպքում կարծում եմ թեմատիկ պլանավորման մեջ այս դասերին հատկացվող ժամաքանակը պետք է մեծ լինի, անգամ ավելի մեք քան Բ և Գ մակարդակների նյութը ուսումնասիրելու համար:
    Վերը նշված խոչնդոտների վերացման համար կա հեշտ ճանապարհ: Պարզապես թեմատիկ պլանավորման մեջ «Ո՞ր դասին ի՞նչ ժամաքանակ է պետք տրամադրել» հարցադրումը պետք է փոխարինել «Չափորոշչի ո՞ր մակարդակին ի՞նչ ժամաքանակ է պետք տրամադրել» հարցով: Այս դեպքում ուսուցիչը հստակ որոշում է, թե ինչքան ժամանակ է պահանջվում տվյալ դասարանին թեմայի Ա մակարդակի չափորոշիչները ամբողջովին սովորեցնելու համար և ազատվում է պարագրաֆից պարագրաֆ անցնելու բարդույթից [որը ուսուցիչները կատարում են սովորաբար, բայց գրանցում են սահմանված կարգով]: Նման թեմատիկ պլանավորումը կխթանի չափորոշիչների կիրառումը ուսուցիչների կողմից:

Թեման Մեկ փոփոխականով բազմանդամների հանրահաշիվը, 14 ժամ

Սովորողներին ներկայացվող չափորոշչային պահանջներ ` գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:

Նվազագույն պահանջներ

Գաղափար ունենա մեկ փոփոխականով բազմանդամի,
նրա ավագ և ազատ անդամների, կատարյալ տեսքի,
աստիճանի, բազմանդամների հետ կատարվող գումարման, հանման, բազմապատկման և մնացորդով բաժանման, արմատի, մի քանի փոփոխականով բազմանդամի, նրա ավագ անդամի և կատարյալ տեսքի, աստիճանի, բազմանդամների գումարման, հանման և
2, 3, 4, 5, 9, 11 թվերի իմանա բազմապատկման մասին, մեկ հասկանա վրա բաժանելիության հայտանիշները, փոփոխականով բազմանդամի կիրառական գումարել, հանել և բազմապատկել բազմանդամները, կատարել բազմանդամի նման անդամների միացում, բազմանդամը բերել կատարյալ տեսքի:


Ծրագիր

Թեման Մեկ փոփոխականով բազմանդամների հանրահաշիվը, 14 ժամ

Թեմայի բովանդակությունը

Մեկ փոփոխականով բազմանդամ, նրա ազատ և ավագ անդամները, աստիճանը և կատարյալ տեսքը, մեկ փոփոխականով բազմանդամների գումարումը, հանումը, բազմապատկումը և մնացորդով բաժանումը, արժեքները, Բեզուի թեորեմը, մեկ փոփոխականով բազմանդամի արմատները:

Կրթական հիմնական խնդիրները

Ձևավորել մեկ փոփոխականով բազմանդամների գումարման, հանման, բազմապատկման գործողությունների կատարման հմտություն, մանցորդով բաժանման կարողություններ:

Թեմայի ուսուցումը սովորողին հնարավորություն է ընձեռելու

Գաղափար ունենալ մեկ փոփոխականով բազմանդամի մասին, իմանալ նրա ավագ և ազատ անդամները, աստիճանը, կատարյալ տեսքը, բազմանդամների հետ կատարվող գումարման, հանման, բազմապատկման և մնացորդով բաժանման գործողությունները, արժեքները, Բեզուի թեորեմը, արմատը, գաղափար ունենալ բազմանդամի արմատների թվի մասին: Կարողանալ գումարել, հանել և բազմապատկել բազմանդամները, բազմանդամը մնացորդով բաժանել բազմանդամի վրա, բազմանդամը բերել կատարյալ տեսքի:
Գիտակցել բազմանդամի կիրառական նշանակությունը, նրա պատմական դերը հանրահաշվում:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մաթեմատիակ առարկայի չափորոշիչ և ծրագիր
http://www.armedu.am/arm/files/material_files/matem.pdf
Դպրոցի կանոնադրություն
ՀՀ Օրենք ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ [հոդված 27 կետ 4]
ՀՀ Օրենքի նախագիծ ՈՍՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

P.S.

Հարգելի գործընկերներ
Ստորև կա հոդվածի վերաբերյալ Ձեր կարծիքը հայտնելու քվեարկության հնարավորություն: Խնդրում եմ ժամանակ ծախսել և ներկայացնել Ձեր կարծիքը քվեարկելով կամ գրառում կատարելով:

Հարգանքով Ա.Թ.

Comments