Այցելություն Անգլիա


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ նախարարության թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի Լոնդոն գործուղ­ման արդյունքների մասին


Ս/թ սեպտեմբերի 3-ից 9-ը Լոնդոնում «ASOCIATIA Children’s High Level Group» (ACHLG) կազմակերպության կողմից կազմակերպված Համայնքային գործողության համակարգման թիմերի ժողովին մասնակցել են Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ACHLG կազմակերպության հիմնադիր, Լորդերի խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանի անդամ` Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը:
Կազմակերպվել են այցելություններ համայնքային գործողության ծրագիր իրականացնող մի շարք հանրակրթական դպրոցներ և հատուկ հանրակրթական հաստատություններ, որտեղ ներկայացվեց իրենց ձեռքբերումներն ու փորձը:
Հանդիպումների ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանում «Հանրակրթական դպրոցի համայնքային գործողություն» ծրագրի իրականացման զեկույցը, որը ներառում է ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև ծրագրում կամավորության սկզբունքով ընդգրկված հաստատությունների կողմից կատարված աշխատանքները:
Միաժամանակ, Հայաստանի կողմից ներկայացվեց Համայնքային գործողության ծրագրի զարգացման և ընդլայնման սկզբունքներն ու ձևաչափը, որը բարձր գնահատվեց բոլոր մասնակիցների կողմից:
Առանձնահատուկ կարևորվեց Համայնքային գործողության ծրագրի իրականացումը, որն ուղղված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության զարգացման և սոցիալական ինտեգրման ապահովմանը` հանրակրթական և հատուկ դպրոցների միջև համատեղ միջոցառումների իրականացմամբ: Համատեղ աշխատանքը խթանում է երեխաների կրթական, մարդասիրական, ստեղծագործական, երևակայական և արտահայտչական ընդունակությունները, նպաստում է նրանց ֆիզիկական հմտությունների զարգացմանը:
 Ամփոփելով աշխատանքներն առաջարկվեց նպաստել ծրագիրն իրականացնող պետությունների հնարավոր համագործակցությանը:   



Տեսանք Լոնդոնը: Հրաշալի և շատ գեղեցիկ քաղաք, որտեղ պատմությունը խառնված է իրականությանը և դու ներկա ես այսօրվա և անցյալի մեջ: Այս զգացողությունը դժվար է անտեսել և հոգնում ես ինքդ քեզ հետ պայքարելով անցյալի և ներկայի մեջ ընտրություն կատարելիս: Ես փորձում էի տեսնել ներկան, հասկանալ այս քաղաքակրթության հաջողությունների պատճառները և սովորել դրանք: Բայց հանկարծ հայտնվում էի Կրոմվելի կամ Չերչիլի աւձանի մոտ և կասկածում էի, որ կարելի է միայն ներկա փորձով փոփոխություններ կատարել: 
Եղա Սթոունհենջում և տեսա աշխարհի հրաշալիքներից մեկը: Երբեք չէի կարող պատկերացնել, որ նման հնարավորություն կունենամ: Շատ տպավորիչ էր: Բայց պարզվեց, որ ինձ համար նորություն չի: Մեր երկիրը ունի բազմաթիվ հուշարձաններ նույն տարիքի և նույն ոճի և նույն անունով: Մենք սովոր ենք մեր նախնիների գլուխգործոցների և գլուխկոտրուկների մեջ ապրել: Մեր երկրում դրանք շատ են: գուցե դա է պատճառը, որ մեր տաղանդները լքում են հայրենիքը և ստեղծագործում այլ երկրներում, որտեղ հրաշքների խտությունը մեկ կիլոմետրի վրա ավելի քիչ է: 
Սթոունհենջում գտա Հայոց տառերից: Գուցե կծիծաղեք կամ կասեք խաղ է, բայց ես տեսա:


        

      









Comments