Ամառային ակադեմիա <Ժողովրդավարությունը դպրոցում> թեմայով:




Սուլեյուվեկ/Վարշավա, Լեհաստան



Սուլեյուվեկ [sulɛˈjuvɛk] քաղք Լեհաստանում: Լեհաստանի մայրաքաղք Վարշավայի կենտրոնից հեռու է 18 կիլոմետր: 2004 թվականի տվյալներով այստեղ ապրում են 18414 մարդ: 1923-26 թվականներին այստեղ է ապրել Յոզեֆ Պիլսուդսկին:

Հայերը Լեհաստանում

Տակավին 14-15-րդ դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ: Լեհաստանի հայ գաղութը ստվարացել է հատկապես Բագրատունյաց մայրաքաղաք Անիի կործանումից հետո : Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը: Արևելքում Լեհական դիվանագիտության ռահվիրաններն էին Յան ՍոբեսկինՍեֆեր ՄուրատովիչըՇիմոն ՊետրովիչըՌոմաշկևիչը և ուրիշներ: Դրա շնորհիվ էլ լեհ թագավորները հովանավորել են հայերին՝ նրանց ընձեռելով զանազան արտոնություններ, շնորհել ազգային սովորույթների և կրոնի պահպանության իրավունք: Լեհահայերը կառուցել են եկեղեցիներ (կաթոլիկ), հիմնել դպրոցներ, հիվանդանոցներ: 17-րդ դարում նրանք ունեին տպարան և թատրոն: Լեհահայերը տվել են նշանավոր գիտնականներ (Մելխիոր ՍտեֆանովիչՍահակովիչ ԿասյանՇիմոն ՊետրոսովիչՅակոբ ԱռաքելովիչՍտեփանոս ՌոշքաԳոգոժ Փիրամովիչ և ուրիշներ), պատմիչներ (Հովհաննես ԿամենեցացիՍիմեոն ԼեհացիՅան Տոմաշ Յուզեֆովիչ), բանաստեղծներ ու երաժիշտներ (Շիմոն Շիմոնովիչ,Տոմաչ ՆարգիլևիչՅոզեֆ Դիոնեզի ՄինասովիչԿայեթան ԱբգարովիչԱդոլֆ ԱբրահամովիչՅուզեֆ ՆիկորովիչԿարոլ Միկուլին և ուրիշներ): Նրանք հիմնականում ապրել են ԼվովումԿամենեց-ՊոդոլսկումԼուցկումՎոլինումՌաշկովումԿրակովումՊոզնանումՎրոցլավում,Լյուբլինում և Վարշավայում18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին մասնատված լեհական հողերում մնացել են փոքրաթիվ, հիմնականում կաթոլիկ հայեր, որոնք աստիճանաբար ձուլվել են: Ներկայումս Լեհաստանում բնակվում է 92.000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանիցարտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում: Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում: 1980 թ.-ից Կրակովում գործում են Հայ մշակույթի համակիրների շրջանակը (ընկերություն), 1985 թ.-ից՝ Հայ մշակութային ընկերությունը , որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ: Գործում է Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին Գլիվիցում, միակ առաքելական Սուրբ Վասիլ եկեղեցին Վարշավայում :

6 հուլիսի

Ներկայացվեց ծրագիրը: Մասակից թիմերը ներկայացրեցին իրենց դպրոցների փորձառությունը: Շատ աշխույժ և աշխատանքային մթնոլորտում բոլոր երկրների ներկայացուցիչները կարողացան ներկայացնել և իրենց հաջողությունները քաղաքացիական կրթության բնագավառում և իրենց երկրները և իրենց մշակույթը:

7 հուլիսի

Այցելություն Վարշավա: Քայլեցինք շատ: Կարելի է ասել, որ շատ-շատ: Բայց նաև շատ գեղեցիկ քաղաք տեսանք: Հետաքրքիր էր քայլել հին քաղաքով, պատկերացնել, թե ինչպես են ապրել մարդիկ նախկինում: Պարզվեց, որ կարելի է ապրել նաև առանց համակարգչի:



8 հուլիսի

Այցելություն Վարշավա: Ամառային ակադեմիայի բացման արարողություն: 

Comments