Քննարկում «12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության ներդրում. առավելություններ և խնդիրներ» թեմայով

http://www.media-center.am/hy/Discusssions-Establishment-of-12-Year-Secondary-Education--Advantages-and-Challenges

Քննարկման բանախոսներն են՝
Անահիտ Բախշյան, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն,
Ռուզաննա Մուրադյան, ՀՀ Ազգային ժողովի պտգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,
Սերոբ Խաչատրյան, կրթության ոլորտի փորձագետ,
Արմինե Դավթյան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ,
Արտաշես Թորոսյան, 198 դպրոցի տնօրեն:  

Comments

  1. Նախ շատ լավ էր, որ քննարկմանը մասնակցում էին կրթության ոլորտին քաջատեղյակ մասնագետներ և կարծում եմ կարևոր դիտարկումներ և առաջարկություններ հնչեցին: Բայց չհասկացա նպատակը որն էր քննարկման եթե արդեն իսկ ընդունված է օրենքը: Ես այսօր 8-րդ դասարանի աշակերտների հետ զրույց ունեցա, ներկայացնում եմ պատկերը, թե երեխաները ինչ մասնագետ են ուզում դառնալ:
    1. Գաջ քսող ծնողի երեխան ցանկանում է շարունակել հոր արհեստը /հիմիկվանից սովորում է հոր հետ/
    2. Ավտոմեքենա վերանորոգող ծնողի որդին ցանականում է շարունակել հոր արհեստը /աշխատում են միասին/
    3. Մյուսը ցանկանում է կահույքագործ դառնալ:
    4. Պատշար:
    5. Դզող-փչող /հայերեն մասնագիտության անունը չգտա/
    6. ևս մի քանի երեխաներ դեռ չէին կողմնորոշվում սակայն հաստատ ոչ բարձրագույն կրթություն են ստանալու ոչ էլ միջին մասնագիտական:
    Հիմա ես կցանկանայի ինձ պատասխաներ որևէ մեկը, այդ երեխաները որտեղ են սովորելու իրենց նախընտրած մասնագիտությունը և երբ???? Ով է նրանց պատասխան տալու կորցրած տարիների համար? Ով է երաշխավորելու , որ դպրոցի տնօրենները նկատողություն չեն ստանա բացակա երեխաների համար /միևնույն է նրանք շատ հաճախակի բացակայելու են/
    ի վերջո յուրաքանչյուր ծրագիր պիտի ունենա իր տեսլականը, որը չտեսա:
    Կարծում եմ պետք է ուշադրություն դարձնել Սերոբ Խաչատրյանի 3 առաջարկների վրա:
    Պետք է Արտաշես Թորոսյանի առաջարկի հիման վրա բոլոր գործատուներին պարտադրել որ աշխատանքի վերցնեն չափանիշներին համապատասխան մասնագետներ:
    Շաաաաաաաաատ բաց կողմեր կան ......... մտածեք մարզերի երեխաների մասին

    ReplyDelete

Post a Comment