Ժողովրդավարության մշակույթ թվային դարում

ԴԿՄ կողմից իրականացվող <Ժողովրդավարության մշակույթ թվային դարում> Եվրոպայի Խորհրդի դրամաշնորհային ծրագրի առաջին՝ մեկնարկային խորհրդակցությունը տեղի ունեցավ Ստրասբուրգ քաղաքում հունվարի 31-ին և փետրվարի 1-ին, որտեղ ԴԿՄ-ն ներկայացնում էի ես, իսկ CRRC-Armenia-ն Սոնա Բալասանյանը:
Առաժին հավաքի ընթացքում ներկայացվեցին բոլոր չորս դրամաշնորհների ծրագրերը և ամեն ծրագիր քննարկեց իր աշխատանքային պլանը: Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույն թեմայով նախագիծը մասնակցող յոթ երկները իրականացնում են յուրովի: Ընդհանուրն այն է, որ բոլորը կատարում են իրավիճակի գնահատում և պարզում են իրենց երկրներում ժողովրդավարական կոմպետենցիաների առկայությունը հասարակության մեջ և կրթական համակարգում մասնավորապես: Այդ կոմպետենցիաները 20-ն են , որոնք նկարագրված են ԵԽ կողմից: Այս կոմպետենցիաները շատ քիչ են տարբերվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ 21-րդ դարի կոմպետենցիաներից, որոնք հանրակրթության հին և նոր չափորոշիչներով պահանջվում էր իրականացնել դպրոցներում: Հիմնական պահանջներից մեկը թվային միջավայրի օգտագործումն էր և ձևավորումը, որովհետև թվային միջավայրը երբեմն իրական կրթական միջավայրի նման ավելի տեսական է և կիրառել չի սովորեցնում:
Մեր նածագծի ընթացքում գնահատվելու է իրավիճակը, մշակվելու են ուսումնական նախագծեր, որոնք հասարակագիտության դասերի ընթացքում սովորած նյութի հիման վրա աշակերտներին հնարավորություն են տալու որոշակի իրավիճակներում կիրառել իրենց գիտելիքները իրական կյանքում: ԴԿՄ 15 հասարակագիտության ուսուցիչներ վերապատրաստվելու են՝ սովորելու են կազմակերպել այդ նախագծերը իրենց դպրոցներում և վերապատրաստել մյուս դպրոց-կենտրոնների ուսուցիչներին: Կազմակերպվելու է չորս վերապատրաստում ԴԿՄ դպրոցների քլաստերների դպրոցների համար, որոնցից յուրաքանչյուրին մասնակցելու են տսնհինգ ուսուցիչ: Ընդամենը այս վերապատրաստումներին մասնակցելու են յոթանասունհինգ ուսուցիչ: Միաժամանակ վերապատրաստումները տեղի են ունենալու օնլայն միջավայրում այն ուսուցիչների համար, ովքեր հնարավորություն չեն ստացել մասնակցել այս չորս վերապատրաստումներին: Ստեղծվելու է նախագծի իրականացման օնլայն հարթակ, որտեղ դպրոցները իրականացնելու են իրենց նախագծերը: Այդ հարթակիս հնարավորություն են ստանալու մասնակցել բոլոր դպրոցները:
Ինչպես բոլոր նման ծրագրերում այս ծրագիրն էլ ամբողջապես գործնական էր և մշակութային ոչ մի բաղադրիչ չուներ: Սակայն յուրաքանչյուր ոք այցելելով Ստրասբուրգ չի կարող անուշադրության մատնել քաղաքը, որը պահպանել է իր պատմական ճարտարապետությունը և քաղաքաշինությունը:










Comments