2018-2019 ուսումնական տարվա Երևանի N198 ավագ դպրոցի տարեկան աշխատանքային պլան

Դպրոցի տարեկան աշխատանքային պլանը նպատակ ունի նոր ուսումնական տարում զարգացնել աշակերտների իմացական և սոցիալական կարողությունները։
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ խնդիրները.

  • Զարգացնել ուսուցիչների մասնագիտական կարողությունները հաղորդակցություն, համագործակցություն, ՏՀՏ, մեդիագրագիտություն, քննադատական մտածողություն և խնդիրների լուծում, ստեղծագործություն և նորարարություն, ճկունություն և հարմարվողականություն, նախաձեռնություն և ինքնակառավարում, արտադրողականություն և հաշվետվողականություն, առաջնորդություն և պատասխանատվություն։
  • Ստեղծել տարբեր առարկաների դասերի ընթացքում աշակերտների իմացական և սոցիալական կարողությունների զարգացման ռազմավարությունները նկարագրող թվային դասընթացներ։
  • Երկու ամիսը մեկ անգամ գնահատել աշակերտների իմացական և սոցիալական կարողությունները։
Տարեկան աշխատանքային պլանը կազմված է ըստ ամիսների։ Ամեն ամսվա համար նկարագրված են կատարվելիք աշխատանքները։ Այդ աշխատանքերը պլանավորման, զարգացման, վերահսկողության, գնահատման և հաշվետվության նպատակ ունեն։ 
  • Աշխատանքի պլանավորման (ՏԿԽ, ՄԽ)
  • Ուսուցիչների կարողությունների զարգացման (Վերապատրաստում)
  • Ուսուցչի աշխատանքի վերահսկողության (ՆԴՎ, ՏԿԽ, ՄԽ)
  • Աշակերտի ուսումնական աշխատանքի վերահսկողության (ՆԴՎ, ԾԺ, ՏԿԽ, ՄԽ)
  • Ուսուցչի աշխատանքի գնահատման (ՆԴՎ, ՏԿԽ, ՄԽ)
  • Աշակերտի աշխատանքի գնահատման (ՆԴՎ, ԾԺ, ՏԿԽ, ՄԽ)
  • Ուսուցչի կատարած աշխատանքի մասին հաշվետվության (ՆԴՎ, ՏԿԽ, ՄԽ)

Comments