Ուսումնական այցելություն Լատվիա ՉԱՓՈՐՈՇՉԱՀԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ թեմայով:

Այցելությունը կազմակերպվեց ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԿ կողմից ԲՀՕԻ-ի ֆինանսական օժանդակությամբ: Լատվիայից ծրագրին մասնակցում էր և բոլոր այցելություններն ու հանդիպումները կազմակերպել էր Education Development Sentre կազմակերպության կողմից:
Այցելությանը մասնակցում էին Ռ.Մուրադյանը՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԿ նախագահ, Երևանի 43 ավագ դպրոցի տնօրենը, Ս.Պետրոսյանը՝ ԵՊՀ Փիլիսոփայության դասախոս,
Կ. Հարությունյանը՝ ԿԱԻ մասնագետ, Կ. Մելքոնյանը՝ ԾԻԳ էքսպերտ, Ն.Հովհաննիսյանը՝ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ, Ա.Թորոսյանը՝ 198 ավագ դպրոցի տնօրեն, Հ.Հակոբյանը՝ 159 ավագ դպրոցի տնօրեն և ուսուցիչներ՝ Գ.Դավթյանը և Ն.Ղազարյանը:

Օր 1

Հանդիպում EDC գրասենյակում, ծրագրի ընթացքի քննարկում, կարիքների գնահատում:

Օր 2

Ավագ դպրոցի կրթակարգի և հասարակագիտության չափոչոշչի ներկայացում ԿԳՆ ներկայացուցչի կողմից EDC գրասենյակում:

Հասարակական կազմակերպությունների դերը հասարակագիտություն առարկայի չափորոշչի ստեղծման գործում:

Օր 3

Այցելություն Nr. 1 գիմնազիա և հասարակագիտության դասի դասալսում:

Սեմինար ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ թեմայով:

Օր 4

Այցելություն Մանկավարժական Հմալսարան: Հանդիպում հասարակագիտության ուսուցիչների հետ:

Կլոր սեղան ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ թեմայով:

Օր 5

Այցելություն Nr. 2 գիմնազիա և հասարակագիտության դասի դասալսում երրորդ և իներորդ դասարաններում:

Այցելություն Գնահատման Կենտրոն և ներկայացում Լատվիայի աշակերտների գիտելիքների գնահատում թեմայով:

Օր 6

Ծրագրի ամփոփում և գնահատում:

Օր 7

Մեկնում


Ծրագրի ընթացքում կատարվեցին հետևյալ դիտարկումները

Հարց

Դիտարկում

Եզրակացություն

Ունի արդյոք Լատվիան կրթության պետական չափորոշիչ:

Լատվիան ունի կրթության պետական չափորոշիչ, որը ունի միայն մեկ մակարդակ:

Մեկ մակարդակով չափորոշիչը շատ ավելի հարմար է օգտագործման համար, հասկանալի է և չի առաջացնում տարբեր մեկնաբանություններ:

Ունի արդյոք Լատվիան առանձին պետական չափորոշիչ ըստ առարկաների:

Լատվիան ունի առանձին պետական չափորոշիչ ըստ առարկաների, որը մտնում է առարկայի ծրագրի մեջ և ունի մեկ մակարդակ:

Առարկայի ծրագրի մեջ մտնելով չափորոշիչը դառնում է ուսուցչի համար ավելի հասկանալի և երևում է ծրագրի հետ չափորոշչի տրամաբանական կապը: Միամակարդակ չափորոշիչը առավել ընդունելի է:

Օգտագործում են արդյոք չափորոշիչը ուսուցիչները:

Լատվիայում ուսուցիչները օգտագործում են չափորոշիչը, բայց անգիր չգիտեն: Հաճախ նրանց աշխատանքը ավելի շատ հենվում է ծրագրի վրա և քանի որ ծրագիրը հենված է չափորոշչի վրա՝ ուսուցիչը կատարում է նաև չափորոշչի պահանջը:

Ուսուցիչը պետք է իմանա չափորոշչի կառուցվածքը, ծանոթ լինի բովանդակությանը բայց կատարի ծրագրի պահանջը: Սա պարզեցնում և իրատեսական է դարձնում ուսուցչին ներկայացվող պահանջը:

Ինչպես է գնահատվում աշակերտների կողմից չափորոշիչների պահանջին համապատասխան գիտելիքների և կարողությունների յուրացման աստիճանը:

Համապատասխան կրթական աստիճանը ավարտելիս՝ Լատվիայի ԳԹԿ կողմից ստուգվում են աշակերտի գիտեկիքները և կարողույթունները:

Նման ստուգումներ իրականացվում է նաև մեր ԳԹԿ կողմից, բայց ուսուցչին չափորոշիչների պահանջը չկատարելու կամ կատարելու մասին հարցը չի քննարկվում:

Ինչպես է գնահատվում ուսուցիչը:

Ուսուցիչը Լատվիայում գնահատվում է ըստ նրա մասնագիտական թղթապանակի, որը ուներ յուրաքանչյուր ուսուցիչ:

Թղթապանակը, որը վարում է հենց ուսուցիչը ապահովում է ուսուցչի աշխատանքի օբյեկտիվ նկարագրություն, որտեղ չկատարված աշխատանքերը միանգամից աչքի են զարնում:

Կրթական համակարգի բարդությունները:

Աշակերտների թիվը կրճատվում է:

Ուսուցիչների աշխատատեղերը կրճատվում են և պահանջվում են մի քանի առարկա դասավանդել կարողացող ուսուցիչները:

Աշակերտներից շատերի ծնողները բացակայում էին և նրանց խնամքը մնացել էր տատիկների վրա, որը ծնում է լուրջ խնդիրներ:

Համակարգի ֆինանսավորումը:

Դպրոցի կոմունալ ծախսերը հոգում է տեղական ինքնավարության մարմինը: Դպրոցի կողմից ներկայացված ցուցմունքի հիման վրա ՏԻՄ-ը վճարում էր մատակարարին:

Աշակերտ թվով ֆինանսավորումից ձևավորվում էր միայն դպրոցի աշխատավարձի ֆոնդը:

Մեր երկրում նման մոտեցումը կարող է նվազեցնել ավագ դպրոցի հոգսերը:

Իսկ համայնքի կողմից ավելի հեշտ կլինի լուծել կոմունալ ծախսերի հարցը, որովհետև մեծ դպրոցի մեծ ծախսը կծածկվի փոքր դպրոցի փոքր ծախսով:

Comments