ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն` ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ հաստատություն) (նշել անվանումը՝ ներառելով «պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, ավագ դպրոցում հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Դպրոցը հանդիսանում է ԿԳ «ուսումնական հաստատության» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը գրել պետռեգիստրի վկայականի տվյալները: 2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: 3. Հաստատության գտնվելու վայրն է ք.Երևան, Նոր Նորք 13/1: 4. Հաստատությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատություն...