Բաց դասարան
Ինչ է նշանակում սովորել բաց դասարանում: Այսօր կարելի է գտնել ուսուցման կազմակերպման բազմաթիվ օրինակներ, երբ աշակերտը դպրոցում դասերն ավարտելով չի դադարում սովորել և ուսուցման գործընթացը դպրոցից դուրս կազմակերպվում է դպրոցի կողմից: Դրա դասական օրինակը տնային աշխատանքն է: Աշակերտները վերադառնալավո տուն կատարում են որոշակի հանձնարաված աշխատանք, որը դասարանում կազմակերպված ինքնուրույն աշխատանքի շարունակությունն է: ԵՎ դասարանում և տանը սովորողը իր ուսումնական գործունեությունը կազմակերպում է ինքնուրույն, իսկ տրված առաջադրանքների լուծումը դա միայն տվյալ աշակերտի աշխատանքի արդյունքն է: Այս աշխատանքը արդյունավետ է, սակայն ավելի շատ ամրապնդում է դպրոցում ստացած գիտելիքը և ավելի քիչ նոր նյութի յուրացում է ապահովում: Ուսուցիչը չի կարող վստահ լինել, որ աշակերտը ինքնուրույն ուսումնասիրելով նոր նյութը կարող է այն ճիշտ ընկալել և ուսուցիչը կարիք ունի այդ հանգամանքը ստուգել հաջորդ դասին՝ դպրոցում: Ուսուցիչը այդ դասը պլանավորելիս չգիտի ինքնուրույն սովորելու արդյունքը և չի կարող դասը պլան...