Posts

Showing posts from April, 2016

Բաց դասարան

Image
Հիշում եմ իմ գործընկերներից մեկի խոսքը, որ կանգնելով սարի փեշին նկատում ես, որ տեսադաշտդ մեծացել է: Մի քայլ վերև անելով տեսնում ես, որ այն ավելի մեծացավ: Երբ հասնում ես գագաթին, ապա տեսնում ես թե ինչ մեծ տեսադաշտ ունես: Բայց տեսնում ես նաև, որ քիչ այն կողմի ավելի բարձր սար կա և գիտես, որ նրա գագաթին կանգնելու դեպքում ավելի մեծ տեսադաշտ կունենաս: Բայց որպեսզի հայտնվես այդ նոր սարի գագաթին պետք է իջնես այն սարից, որի վրա հիմա կանգնած ես ու բարձրանաս մի նոր սար: Սա արդեն որոշում կայացնելու խնդիր է: Այս տարի դպրոցում սկսեցինք մի շատ հետաքրքրիր գործընթաց: Այն դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք տեսնել, թե ուր ենք հասնելու: Սկսեցինք դասի ընթացքում ինքնուրույն աշխատանքի կազմակերպումից: Ուսումնասիրեցինք ինքնուրույն աշխատանքի կազմակերպման մեթոդներ և սկսեցինք դրանք իրականացնել պատմության դասերին: Երկու շաբաթվա ընթացքում դրանց կիրառումը դարձավ պատմության ուսուցիչների ամենօրյա աշխատանքի մասը: Ուսուցիչները և աշակերտները գնահատեցին այն դրական արդյունքը, որ տվեց և տալիս է ինքնուրույն աշխատան...