Posts

Showing posts from January, 2020

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԴԵՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ․․․

Image
Ֆեյսբուքում կազմակերպեցի հարցում, որտեղ խնդրեցի պատասխանել < ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԴԵՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ․․․>  հարցին ընտրելով պատասխաններից մեկը, կամ մի քանիսը, կամ գրելով սեփական պատասխանը։ Ամենից շատ ձայներ են տրվել (15 և 13) <շատ է, ժամանակը չի բավարարում> և <Երեխաների համար ազատ ժամանակ չի մնում> պատասխանները։ Կարծում եմ, որ երկու պատասխանն էլ խոսում է այն մասին, որ տրված տնային աշխատանքը ծավալով մեծ է և բարդ, որի պատճառով աշակերտները շատ ժամանակ են ծախսում դրանք կատարելու վրա և ոչ միշտ են կարողանում բոլոր առաջադրանքները կատարել։ Մյուս պատճառը, որ աշակերտները չեն ցանկանում կատարել տնային աշխատանքը այն է, որ տնային աշխատանքի նպատակ անհասկանալի է նրանց համար։ 1․ Ինչու՞ է տնային աշխատանքը շատ։  ա․ Ուսպլանով նախատեսված գրեթե բոլոր առարկաները հանձնարարում են տնային աշխատանք՝ սովորել պատմել և/կամ լուծել խնդիրներ, վարժություններ, գրել շարադրություն և այլն։  բ․ Դասացուցակը կազմված է սխալ և նույն օրը կան <դժվար> 2-3 առարկա, որոնց տնայինները բարդ են։...