Այդ ընթացքում կրթական համակարգը փոխվել է։ Այս բլոգը կրկին ակտիվ է՝ կքննարկենք դպրոցի կառավարման, պլանավորման, ներքին վերահսկողության և հաշվետվողականության իրական խնդիրները ։ Առաջիկա նյութերում կանդրադառնամ՝ ՈՒԴԱՏՊ-ի մշակման և իրականացման գործնական դժվարություններին, տնօրենի դերակատարության բովանդակային փոփոխությանը, ներքին վերահսկողության (ՆԴՎ) իրական իմաստին և սխալ կիրառություններին, հաշվետվությունների որակին՝ ոչ թե քանակին, այն հակասություններին, որոնք առաջանում են փաստաթղթերի և իրական դպրոցի միջև։ Այս բլոգը նախատեսված է դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, մեթոդմիավորումների ղեկավարների, ուսուցիչների և կրթական քաղաքականությամբ զբաղվող մասնագետների համար։ Շարունակությունը՝ շուտով։