Posts

Showing posts from November, 2009

Համայնքային գործողության ծրագիր

Image
ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցը արդեն երրորդ տարին է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ շրջանակնեում համագործակցում է Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի հետ: Համագործակցության նպատակն է հատուկ դպրոցի աշակերտների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր, նրանց համար դտեղծել լիարժեք հաղորդակցման միջավայր և ազատել նրանց բարդույթներից: Կազմակերպվում են շաբաթվա ընթացքում երկու-երեք այցելություն: Մեր դպրոցից այդ այցելություններին մասնակցում են ութերորդ դասարանցիները մեր դպրոցի կոորդինատոր Լուսինե բունիաթյանի և դասղեկ Արմինե Մելիքյանի ղեկավարությամբ: Երբ այցելությունների մասին խոսում ենք աշակերտների հետ, ապա հասկանում ենք, թե որքան կարևոր են նման այցելությունները հենց մեր դպրոցի երեխաների և ինչու ոչ նաև ուսուցիչների համար: Կամավորությունը լուրջ փոփոխուփյուն է մտցրել երեխաների կյանքում և նարանք շատ լուրջ են վերաբերվում իրենց նոր պարտականություններին: Ես շատ ուրախ եմ, որ այս ծրագիրը հաջողվել է և հույս ունեմ, որ մի օր, դառնալով մեծահասակ, մեր աշակերտները որոշումներ կայացնելիս կհիշեն իրենց օրերը Երևանի թիվ 17 հատ...

Ավագ դպրոցի անհրաժեշտությունը

Ավագ դպրոցի ստեղծումը կրթական համակարգի փոփոխությունների հերթական քայլն էր, որի պահանջը առաջացել էր տարիներ առաջ: Այսօր փորձ է արվում ներկայացնել ավագ դպրոցը որպես մասնավոր դասուսույցների ինստիտուտը փոխարինող համակարգ, որը իրականության հետ ոչ մի կապ չունի: Ավագ դպրոցների ստեղծումով մասնավոր դասուսույցների ինստիտուտի վերացումը կարող է լինել միայն հետևանք: Ավագ դպրոցների ստեղծումը հասարակության պատվերն էր, որ ձևավորվել էր 1990-ական թվականներին, երբ ծնողները համարում էին, որ ավարտական դասարաններում երեխաները խորոցված ձևով պետք է սովորեն միայն այն առարկաները, որ անհրաժեշտ են հետագայում իրենց կրթությունը շարունակելու համար: Այդ պատճառով նրանք պետական հանրակրթական դպրոցին սկսեցին գերադասել հենակետային վարժարանները և մասնավոր դպրոցները: Ավագ դպրոցը այսօր գալիս է կատարելու հասարակական պահանջը: Ժամանակ է պահանջվում կայացման համար և այսօրվա ավագ դպրոցների կարևորագույն խնդիրն է այդ քննությունը լավ բռնել: Իսկ ավագ դպրոց ստեղծող և կայացնող մարդկանց համար ներկայացնում եմ ПРИТЧА Феликс Кривин. http:/...