Համայնքային գործողության ծրագիր


ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցը արդեն երրորդ տարին է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ շրջանակնեում համագործակցում է Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի հետ: Համագործակցության նպատակն է հատուկ դպրոցի աշակերտների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր, նրանց համար դտեղծել լիարժեք հաղորդակցման միջավայր և ազատել նրանց բարդույթներից:
Կազմակերպվում են շաբաթվա ընթացքում երկու-երեք այցելություն: Մեր դպրոցից այդ այցելություններին մասնակցում են ութերորդ դասարանցիները մեր դպրոցի կոորդինատոր Լուսինե բունիաթյանի և դասղեկ Արմինե Մելիքյանի ղեկավարությամբ:
Երբ այցելությունների մասին խոսում ենք աշակերտների հետ, ապա հասկանում ենք, թե որքան կարևոր են նման այցելությունները հենց մեր դպրոցի երեխաների և ինչու ոչ նաև ուսուցիչների համար: Կամավորությունը լուրջ փոփոխուփյուն է մտցրել երեխաների կյանքում և նարանք շատ լուրջ են վերաբերվում իրենց նոր պարտականություններին:
Ես շատ ուրախ եմ, որ այս ծրագիրը հաջողվել է և հույս ունեմ, որ մի օր, դառնալով մեծահասակ, մեր աշակերտները որոշումներ կայացնելիս կհիշեն իրենց օրերը Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում:

Comments