Ավագ եւ հիմնական դպրոցների մրցապայքարն աստիճանաբար թեժանում է
ՄԱՔՍԼԻԲԵՐԹԻ 25.03.2010 Նարինե Ղալեչյան Կառավարության որոշման համաձայն` մինչեւ 2011 թվականը հանրապետությունում կգործի 150 ավագ դպրոց: Այսօր գործող 48 ավագ դպրոցները, սակայն, արդեն լուրջ գլխացավանք են դարձել հիմնական դպրոցների համար: «Այսօր հիմնական եւ ավագ դպրոցի ուսուցիչները միյանցից չեն տարբերվում, հետևաբար կրկնուսույցի ինստիտուտից աստիճանաբար ավագ դպրոցի կրթությանն ապավինելու ռազմավարությունը պարզապես չի իրականացվում», - կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հարցերի մշտական հանձաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով` իրենց կրթահամալիրում արդեն 20 տարի գործում են կրթության 3 ուղղություններ` գեղարվեստի, արհեստագործական եւ վարժարանային ավագ դպրոցներ: - «Անհասկանալի է` ինչ են անում. եթե կրթության այս բարեփոխումը պարգեւ է, ապա ինչու՞ բոլորին չի տրվում, ինչու՞ աստիճանավորումը չի արվում միանգամից, իսկ եթե պատիժ է, ապա ինչու՞ է արվում», - նշում է Բլեյանը: ԿԳ նախարար Արմ...