Posts

Showing posts from May, 2010

Ուսումնական նոր միջավայր ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ավագ դպրոցների ներդրման առաջին փուլից հետո պարզ դարձավ, որ ավագ դպրոցը չի կարող բավարարվել միայն դասագրքով ուսուցում կազմակերպելու նախկին մտածելակերպով: Ավագ դպրոցի աշակերտի պահանջները ավելանում են և նրանք պահանջում են նոր, արդիական գիտելիք: Այդ գիտելիքը հնարավոր է ապահովել օգտագործելով մեդիա-հնարավորությունները և մեդիակրթության նոր տեսությունները: Այս ուղղությունը մանկավարժության մեջ դեռևս կիրառվում է տեսական միջավայրում և միայն ԲՈՒՀ-երում: Եկել է ժամանակը դպրոցի ուսուցչին մեդիակրթության տեսությունը ներկայացնելու և նրանց միջոցով մեդիագրագիտությունը ավագ դպրոց բերելու համար: 2010 թվականին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող Արմինե Մելքոնյանի [ղեկավար Գայանե Թերզյան] կողմից փորձարկվել է մեդիագրագիտության կարողությունների զարգացմանը նպաստող դասընթաց: Դասընթացի փորձարկման արդյունքում պարզվեց • Մեդիագրագիտությունը սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն գիտեիքներ ստանալ ժամանակակից մեդիայի բովանդակության մասին, այլ նաև, որ ա...