ԻՆՉՊԵՍ Է ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿԱԼՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Այս թեմայի քննարկումը սկսվել է Ուսումնական նոր միջավայր ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ հոդվածով: Այս դասը նախապատրաստել է Ռիչարդ Ֆրիդմանը: ԴԱՍԱՐԱՆ - 10-12 ՊԱՀԱՆՋՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԸ - 5-8 45 րոպե տևողությամբ դասեր Մարշալ ՄաքԼուհանը ասել է, որ «Հաղորդագրությունը գտնվում է մեջտեղում»: ENHANCES - բարձրացնում է, REVERSES - փոխում է, RETRIEVES - դուրս է բերում, OBSOLESCES - դարձնում է հին, MEDIUM - մեջտեղ: Այս դասի ընթացքում Ձեր աշակերտները կգտնեն և կհետազոտեն այն հիմնական գաղափարները, որ բարձրացվում են եթերի և համացանցի նորություններ հաղորդող կայքերում, կտարբերեն ենթատեքստը, որ ներկայացվում է խոսքի, ձայնի և տեսողական միջոցներով: Ձեր աշակերտները կպարզեն նաև, թե ինչպես են մասնագետները տեսնում լրատվության ազդեցությունը երիտասարդների վրա: Վերջում աշակերտները օգտագործելով այս գիտելիքները և հմտությունները կստեղծեն իրենց կայքերը: Դասի նպատակը Աշակերտները կկարողանան. - Որոշել այն տարրերը, որոնք խմբագիրները օգտագործում են խմբագրական կողմնակալ կարծիքը արտահայտելու համար: - Վերլուծել նորությունների էմոցիոնալ ազդեցու...