Posts

Showing posts from January, 2011

Ուսուցման որակի համար մեղավոր չճանաչել:

Ուսուցչի աշխատանքի արդյունքը կախված է աշխատանքային գործունեության երեք փուլերի որակից: Ուսուցչի աշխատանքային օրը կարելի է բաժանել երեք փուլերի` դասին նախապատրաստվել, դաս, դասի վերլուծություն: Այս երեք փուլերը իրար հետ խիստ կապակցված են և դժվար է հստակ սահմանել թե դրանցից որն է առաջինը և որը` վերջինը: Իմ նպատակը այս փուլերի կազմակերպման մանկավարժական հիմնավորումը չէ: Ես ուզում եմ պարզապես ներկայացնել, թե ինչ գործողություններ պետք է որ կատարի ուսուցիչը այս փուլերում, ինչքան ժամանկ նրանից կպահանջվի այդ աշխատանքը կատարելու համար և ինչպիսի որակ կարող է նա ապահովել այսօր պետության կողմից նրան տրված հանձնարարության սահմաններում: Նախապատրաստական փուլում մեկ դասի համար ուսուցիչը կծախսի առնվազն 30 րոպե: • դասի պլանավորում 15 րոպե • գրավոր կամ դասարանական աշխատանքի նախապատրաստում 15 րոպե • անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, բազմացում Դաս փուլում մեկ դասի համար ուսուցիչը կծախսի 45 րոպե: Դասի վերլուծություն փուլում մեկ դասի համար ուսուցիչը կծախսի առնվազն 40 րոպե: • հետադարձ պլանավորում • գրավոր աշխ...