Posts
Showing posts from February, 2011
Հանրահաշիվ 8-րդ դասարան
- Get link
- X
- Other Apps
Առանձնացնենք 8-րդ դասարանի հանրահաշվի դասընթացից մեկ թեմա և ուսումնասիրենք չափորոշիչ, ծրագիր և դասագիրք համակարգը: Նախ ծանոթանանք չափորոշչի նվազագույն պահանջին, որի պահանջը պարտավոր է ապահովել ուսուցիչը դասարանի յուրաքանչյուր աշակերտի համար: Համեմատենք չափորոշչի պահանջը ծրագրի հետ: Եթե կգտնեք տարբերություններ հիշեք, որ ուսուցիչը պարտավոր է ապահովել չափորոշիչների պահանջը: Իսկ ծրագիրը ներկայացնում է առարկայի դպրոցում ուսուցման նվազագույն և խելամիտ առավելագույն սահմանները: Իհարկե կարելի է աշակերտի շատ ավելի նյութ սովորեցնել, բայց պետք չէ մոռանալ, որ բոլորին այդ ամենը սովորեցնել սահմանված ժամանակում հնարավոր չէ և բոլորը [աշակերտ, ծնող, պետություն] ձեզանից դա չեն էլ պահանջում: Տարբերակված ուսուցումը մեզ հնարավորություն է տալիս օժտված երեխաների հետ աշխատել առանց ճնշելու մեծամասնության սովորելու իրավունքը: Այսպիսով սովորեցնում ենք նախ չափորոշիչների նվազագույն պահանջը, ապա հաջողության հասնելու դեպքում աշխատում ենք սովորեցնել Բ և Գ պահանջները: Այժմ առանձնացնենք դասագրքի պարագրաֆները և դրանց առա...