Posts

Showing posts from December, 2012

Կլոր սեղան «Ավագ դպրոց-ոստիկանություն համագործակցություն՝ հանուն իրավախախտումների կանխարգելման» թեմայով

13.12.2012 «Հայստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ, ՀՀ Ոստիկանության կողմից կազմակերպվել էր կլոր սեղան դպրոցական տեսուչի ներդրման անհրաժեշտության մասին: Մեկ տարի առաջ ծրագիրը փորձարկվեց մի քանի ավագ դպրոցներում: Մեր դպրոցը նույնպես մասնակցում էր այդ ծրագրին: Ոստիկանի ներկայությունը ավագ դպրոցում շատ օգտակար էր մի քանի տեսանկյուններից: Ավագ դպրոցը մեծ թվով 16-18 տարեկան աշակերտների ուսուցման վայր է և ամենախիստ կարգապահական վերահսկողության կարիք ունի: Ցավոք մեր հասարակության մեջ կան ընտանիքներ, որտեղ լուրջ խնդիրներ կան դաստիարակության առումով և այդ բարքերը գալիս են դպրոց, առաջացնում ինչպես ուսումնական, այնպես էլ կարգապահական խնդիրներ: Մեկ ուրիշ խնդիր է երեխայի սովորելու իրավունքի պաշտպանությունը: Կան աշակերտներ, ում ընտանիքում սովորելը չի համարվում կենսական անհրաժեշտություն և ծնողները տանը չեն ապահովում սովորելու համար նպաստավոր պայմաններ, չեն հետևում երեխայի ուսումնական հաջողություններին դպրոցում: Կան նաև երեխաներ, որ ուզում են սովորել, բայց դ...

«Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» թեմայով աշխատանքային քննարկում

Դեկտեմբերի 5-ին մասնակցեցի ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության կողմից կազմակերպված «Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» թեմայով աշխատանքային քննարկմանը` նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին։ Քննարկումն անցկացվում էր «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի հովանու ներքո: Աշխատանքային քննարկման նպատակն էր երկրաշարժերից երեխաների պաշտպանության մակարդակի բարձրացումը դպրոցներում: