Posts

Showing posts from August, 2013

Եթե մարդը ինքը չի ուզում սովորել, ապա ով է նրան այդպես դաստիարակել և ինչի է դա հանգեցնելու:

Կրթություն ստանալը երեխայի նպատակն է: Այդ նպատակը ձևավորվում է ընտանիքում: Ինչպիսի վերաբերմունք կա ընտանիքում գրագետ լինելու նկատմամբ, այնպիսի ձգտումներ են առաջանում երեխայի մոտ: Այդ ձգտումներով է երեխայի մոտ ծնվում ցանկություն կարդալ հեքիաթը, պատմվածքը, վեպը և էպոսը: Այդ ձգտումներով է երեխան հետաքրքրվում աշխարհի կառուցվածքով, բուրգերի առեղծվածով, երկնքում փայլող աստղերով: Նա իրական կյանքում փորձառություն է ձեռք բերում և այդ փորձառությունը հարցեր է ծնում: Նա փնտրում է իր լսած հեքիաթների մեջ այդ հարցերի պատասխանը: Նա սկսում  է իր համար աննկատ սովորել: Նա չի նկատում, որ սովորելը դժվար է: Մինչդեռ այն դժվար է և այս առաջին քայլերը չարած մարդիկ այդ դժվարությունը շատ են զգում և նրանց մի մասը հրաժարվում է կրել այդ դժվարությունը: Այդ դժվարությունը երեխաները և նրանց ծնողները փորձում են հաղթահարել: Բայց նրանք փաստորեն հաղթահարում են հետևանքը և ոչ թե պատճառը: Երեխաները որոշում են դիտել, ծնողները համաձայնում են, որովհետև երեխաները դժվարանում են կարդալ: Դիտելով դժվար է սովորել սովորել: Ցավոք ...

Ուսուցանող գնահատման բաղադրիչները

Ինչպես գիտենք ուսուցանող գնահտման գործընթացը իր մեջ ներառում է նպատակին հասնելու մասին գնահատման միջոցով ապացուցված տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն, որը հնարավորություն է տաիս որոշել թե երբ և ինչպես է պետք վերանայել ուսուցման գործընթացը ուսումնական նպատակին հասնելու համար: Ուսուցանող գնահատման բաղադրիչներ են. Ուսուցման կազմակերպման մեջ անհապաղ ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ մոտ ապագայում ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ վերջին պահին ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ տակտիկական ճշգրտումներ կատարելու համար: Դասարանական մթնոլորտի բարելավում կատարելու համար: Երբ ուսուցիչը որոշում է իր աշխատանքի մեջ կիրառել ուսուցողական գնահատումը նա պետք է ընտրի, թե վերը նշված բաղդրիչներից որն է իրականացնելու: Այդ դեպքում նա հնարավորություն կստանա ապահովագրել ճշգրիտ պլանավորումը, լավ նախապատրաստվելը և վերջնական հաջողությունը: Ուսուցման կազմակերպման մեջ անհապաղ ճշգրտումներ կատարելու համար: Այս ճշգրտումները ուսուց...