Posts

Showing posts from September, 2013

Ով է դպրոցի հիմնադիրը

Այս հարցը իրավաբանական տեսանկյունից քննարկելու կարիք չկա: Բոլորն էլ գիտեն, որ պետական դպրոցը հիմնադրում է պետությունը: Այստեղից հստակ երևում է, որ երկրում ապրող երեխաների կրթությունը կազմակերպում է պետությունը: պետությունը նաև սահմանում է, որ բոլոր երեխաների հիմնական կրթություն ստանալը պարտադիր է: Մյուս կողմից ծնողն է ընտրում այն դպրոցը, որտեղ ցանկանում է, որ իր երեխան սովորի: Որովհետև ծնողներն են ընտրում կրթության այն չափը, որի կարիքը ունեն, կամ նրանք կարծում են որ ունեն իրենց երեխաները: Նրանք ընտրում են այն միջավայրը, որտեղ ցանկանում են իրականացվի իրենց երեխաների ուսուցումը և սոցիալական դաստիարակությունը: Հետևաբար տարբեր կրթական տեսլական ունեցող դրպրոցների հիմնադիրները ծնողներն են: Ինչպես է ձևավորվում դպրոցի տեսլականը այս իրավիճակում: Դպրոցը ոչ առևտրային կազմակերպություն է: Դպրոցը խանութ չէ, որ վաճառի այնպիսի ապրանքներ, որոնց ճաշակը ունեն տվյալ համայնքի բնակիչները: Դպրոցը չի կարող առևտրային մտածելակերպ ունենալ և իրականացնել հաճախորդի համար հարմար՝ <հեշտ> կրթություն: Բայց դպր...