Դպրոցը ժամանակի պահանջներին չի համապատասխանում
Եվ այնուամենայնիվ նա պտտվում է. Գալիլեո Գալիլեյ Կրթական համակարգը պահպանողական է: Սա հայտարարում են բոլորը: Միայն չես հասկանում ասողները համարում են, որ դա լա՞վ է, թե՞ վատ: Կրթական գործընթացի մասնակիցները՝ աշակերտները, ծնողները, ուսուցիչները, տնօրենները ունեն այս մասին տարբեր կարծիքներ: Այդ կարծիքները սուբյեկտիվ կամ օբյեկտիվ են և բխում են իրենց անձնական շահից: Այդ շահը երբեմն համընկնում է բոլորի կամ մեծամասնության մոտ: Բայց դա չի կարելի համարել կրթական քաղաքականության մշակման հիմք: Կրթությունը զարգացող գիտություն է: Իսկ այսօր այդ զարգացումը արագացել է: Մենք չենք կարող դանդեղեցնել այդ ընթացքը: Մենք դանդաղելու պատճառով կարող ենք ետ մնալ: Հոտո ինչ: Ասում է հասարակության մի մեծ հատված: Այսօր կա հասարակության մի մեծ հատված, որը դանդաղող կրթական համակարգի սերունդն է: Նրանք ապրում են դպրոցից ստացած ցածր գիտելիքներով: Հարմարվել են: Նրանք այդ կենսակերպը ընդունել են և փոխանցում են իրենց սերունդներին: Այդ նոր մարդկանց մի մասը դարձել է ծնող: Նրանք չեն անհանգստանում, որ իրենց երեխ...