Posts
Showing posts from January, 2016
Tutte к vie conducano a Roma
- Get link
- X
- Other Apps
Բոլոր ճանապահները տանում են Հռոմ: Այս ասացվածքը հայտնի է միջնադարից: Հռոմը ավելի ու ավելի մեծ տարածքներ էր միացնում իրեն և ստիպված էր կառուցել լավ ճանապահներ հարկերը, հաղորդակցությունը և զորքերը հեշտությամբ տեղափոխելու համար: ԵՎ բնական էր, որ կառուցված բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ: Իսկ ու՞ր են տանում կրթության ճանապարհները: Ո՞րն է այն <մայրաքաղաքը>, որին ձգտում են, կամ պետք է ձգտեն բոլոր մանկավարժական տեսություններն ու կրթական ռազմավարությունները: Առաջին արդյունաբերական հեղափոխությունը ապահովեց ձեռքի աշխատանքից անցում մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում էր, որը հանգեցրեց հասարակության վերափոխման։ [ Промы́шленная револю́ция ] Կրթությունից այս հեղափոխությունը պահանջում էր տարրական գրագիտություն: Բայց կրթական համակարգի վրա այն ունեցավ լուրջ ազդեցություն, որը ուղղված էր մասսայական գրագիտության ապահովմանը: Ու՞ր էր տանում այս ճանապարհը: Երկրո...