Tutte к vie conducano a Roma

   Բոլոր ճանապահները տանում են Հռոմ: Այս ասացվածքը հայտնի է միջնադարից: Հռոմը ավելի ու ավելի մեծ տարածքներ էր միացնում իրեն և ստիպված էր կառուցել լավ ճանապահներ հարկերը, հաղորդակցությունը և զորքերը հեշտությամբ տեղափոխելու համար: ԵՎ բնական էր, որ կառուցված բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ:
   Իսկ ու՞ր են տանում կրթության ճանապարհները: Ո՞րն է այն <մայրաքաղաքը>, որին ձգտում են, կամ պետք է ձգտեն բոլոր մանկավարժական տեսություններն ու կրթական ռազմավարությունները:
   Առաջին արդյունաբերական հեղափոխությունը ապահովեց ձեռքի աշխատանքից անցում մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում էր, որը հանգեցրեց հասարակության վերափոխման։ [Промы́шленная револю́ция] Կրթությունից այս հեղափոխությունը պահանջում էր տարրական գրագիտություն: Բայց կրթական համակարգի վրա այն ունեցավ լուրջ ազդեցություն, որը ուղղված էր մասսայական գրագիտության ապահովմանը: Ու՞ր էր տանում այս ճանապարհը:
   Երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ տեխնոլոգիական հեղափոխությունը հիմնված էր գիտության նվաճումների վրա: Սկսեց զարգանալ գիտությունը և կրթությունից պահանջվում էր գիտությունների ուսուցում: Միայն գրագիտությունը արդեն բավարար չէր: Տեսական գիտելիքը շատ կարևոր էր համարվում: Այն բերեց գիտության զարգացման 20-րդ դարում: Այստեղ կարևորվում էր գիտելիքը և այն կիրառել կարողանալը: [Вторая промышленная революцияԱյս ճանապարհը տարբեր էր առաջինից: Բայց արդյո՞ք նրանք տարբեր տեղ էին տանում:
   Երրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ թվային հեղափոխությունը արդյունաբերությունը դարձրեց թվային: Արդեն ավելի քիչ մարդ է ընդգրկված արդյունաբերության մեջ և պոբոտացված հոսքերը կատարում են մեծ ծավալի աշխատանք մարդու փոխարեն: Մարդիկ ավելի շատ ընդգրկված են պլանավորման, ծրագրավորման, մարդու փոխարեն աշխատող մեքենաների նախագծման մեջ: [Цифровая революция] Այս հեղափոխությունը լուրջ պահանջներ ներկայացրեց աշխատաշուկա մտնող մարդուն և առաջարկեց կրթական համակարգին աշխատաշուկա ուղարկել մարդկանց, ովքեր ունեն <21->: Այս կարողությունները և իմացական և սոցիալական կարողություններ են: Գիտելիքի հետ միասին պահանջվում է իմանալ գիտելիք ստանալու ձևերը, ունենալ հաղորդակցվելու և համագործակցելու կարողություններ, իմանալ օգտվել տեղեկատվություից և կիրատել ՏՀՏ: Սա արդեն գիտելիքը կիրառել կարողանալու պահանջը չէ: Այն ավելի մեծ է ու տարողունակ: Կրթական համակարգը այս պահանջը կատարելու համար բետք է ձևափոխվի: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները մեծացրել են դպրոցը: Այսօրվա դպրոցը չի սահմանափակվում դպրոցի շենքով: Այն տեղափոխվել է համացանց և սովորողի համար դպրոցն այսօր ամենուր է: Սա արդեն նոր ճանապարհ է: Տեսնենք ու՞ր է այն տանում:
   Կարծում եմ բոլոր ճանապարհները տանում են դեպի ապահով, առաջադեմ և հնարավորությունների քաղաք: Վերևում նկարագրված բոլոր ճանապարհներն էլ տանում են այդ քաղաքը: Մենք դեռ գնում ենք երկրորդ հեղափոխության ճանապարհով, այն էլ լիարժեք չկատարելով նրա պահանջը և հիմնական ուշադրություն դարձնելով միայն գիտելիքի կերտման վրա: Ժամանակն է ընտրել երրորդ ճանապարհը, որը ամենակարճն է: Ճիշտ կլինի այդ ճանապարհով գնալ:
   ԵՎ պետք է շտապել, որովհետև սկսվում է չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը: Սրա ճանապարհները դեռ նոր են կառուցվում:

Comments