Posts

Showing posts from June, 2016

Նախագծերի մեթոդ

Image
Հունիսի 6-ից սովորում եմ Introducing Project-Based Learning in your Classroom դասընթացում:  Դասընթացը տևում է առնվազն 5 շաբաթ: Սկսվել է հունիսի 6-ին և ավարտվում է հուլիսի 10-ին: Դասընթացը ավարտելու համար պահանջվում է ուսուցմանը տրամադրել շաբաթական 3-4 ժամ: Մոդուլ 1 Ի՞նչ է Նախագծերի Մեթոդը և ինչու՞ է անհրաժեշտ այն օգտագործել: Ասեք ինձ և ես կմոռանամ ,  սովորեցրեք ինձ և ես կհիշեմ, մասնակից դարձեք ինձ և ես կսովորեմ: Բենջամին Ֆրանկլին Այս մոդուլում սովորելու նպատակն է. Հասկանալ, թե ի՞նչ է և ի՞նչ չէ նախագծերի մեթոդը: Անդրադառնալ ուսուցման սեփական փորձին և հասկանալ, թե ինպե՞ս է այն կապված ՆՄ հետ: Ճանաչել ՆՄ արդյունավետ բաղադրիչները և դրանցից առանձնացնել ձեր համար առավել բարդերը: Մշակել ՆՄ իրականացնելու առաջին գաղափարը դասընթացի համատեքստում և ձևակերպել խթանող հարցը: Այս ընթացքում կատարելու եք 2 հիմնական գործունեություն. Ավելացնելու եք անդրադարձ Ձեր կատարածի մասին Սովորելու օրագրում և կիսվելու եք մի հաղորդագրությամբ Ձեր զույգի հետ: Սևագրելու եք ձ...