Posts
Showing posts from November, 2016
Սկայպը դասարանում: Սովորել, սովորել, սովորել ...
- Get link
- X
- Other Apps
Այսօր ՏՀՏ օգտագործումը ուսուցման համար զարգացում է ապրում նաև Հայաստանում: Արդեն կան իրականացված աշխատանքներ դպրոցների ներսում և դպրոցից դպրոց: Այդ աշխատանքները կատարվում են տարբեր ՏՀՏ գործիքների օգտագործմամբ: Ցանկանում եմ ներկայացնել Skype ծրագրի կիրառումը ուսուցման կազմակերպման համար: Skype -ը դասավանդելու համար օգտագործելու մեթոդ արդեն մշակվել է և ներկայացված է Մայքրոսոֆթ կազմակերպության կայքում: ՍԿԱՅՊԸ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ Սա մեթոդը ներկայացնող կարճ գովազդային հոլովակ է: Իսկ այստեղ մանրամասնորեն ներկայացվում է այն մեթոդը, որով կարելի է սկայպը օգտագործել դասավանդելու նպատակով: Այստեղ կարելի է գտնել Սկայպի միջոցով դասերի կազմակերպման օրինականեր: Սա էլ Սկայպի միջոցով դասի կազմակերպման օրինակ է: Այս ամենը մեզ հուշում է, որ արդյունավետ դաս Սկայպով կազմակերպելու համար բավարար չէ միայն Սկայ ունենալը: Անհրաժեշտ է հիմնավոր ձևով սովորել Սկայպով դաս կազմակերպելու մեթոդը: Այս մեթոդը պետք է ուսումնասիրել, թարգմանել, պատրաստել ուսուցի...
Պարտադիր, բայց ոչ անհրաժեշտ կոմպետենցիաներ
- Get link
- X
- Other Apps
21-րդ դարում պետությունները ավելի շատ են հենվում ինֆորմացիայի և գիտելիքների վրա: Իսկ դա պահանջում է կրթել և դաստիարակել արհեստավարժ մարդիկ, ովքեր կարող են օգտագործել ՏՀՏ տեղեկատվության հետ աշխատելու համար, կատարել վերլուծություն, լուծել խնդիրներ և ստեղծել նոր գիտելիք. օգնել յուրաքանչյուրին դառնալ ավելի գիտակ և հնարամիտ, արդյունավետ կառավարել սեփական կյանքի ընթացքը, վայելել իր լիարժեք և հագեցած կյանքը. խթանել բոլոր քաղաքացիներին մասնակցել հասարակության կյանքին, ազդել այնպիսի որոշումների վրա, որոնք ասզդեցություն ունեն իրենց կյանքի վրա. խթանե միջմշակութային փոխհամաձայնությունը և նպաստել կոնֆլիկտների խաղաղ լուծմանը: Այս խնդիրները թելադրված են սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներով և ժամանակակից աշխարհում կազմում են կրթական համակարգերի աշխատանքի հիմքը: Պետությունները հասկանում են նոր կոմպետենցիաների անհրաժեշտությունը և այս կամ այն չափով խթանում են իրենց քաղաքացիների մոտ այդ դրանց զարգացումը: Պետությունների մի մասը ձգտում է 21-րդ դարի կոմպետենցիաներով ապրելու մշակույթ ձևավորել: ...