Posts

Showing posts from December, 2016

Մենթոր դպրոցներ, թե՞ դպրոց հեռավոր աշակերտների համար

Image
Այսօր հնարավոր է լուծել խնդիրներ, որ նախկինում համարվում էին անլուծելի: Մենք չունենք շռայլություն այս հնարավորությունը անտեսելու համար: Չենք կարող թաքցնել մեր գլուխը <Անհնար է, որովհետև նման կարողություններ չունեմ> ավազների մեջ և համարել, որ խուսափեցինք վտանգից հայտնի թռնել չկարողացող թռչունների նման: Չունենք նման իրավունք այն երեխաների առաջ, ովքեր չեն սովորում այքան, որքան կարող են սովորել, որովհետև իրենց դպրոցում չկա տվյալ առարկայի մասնագետ: Այսպիսի դպրոցներ Հայստանում շատ կան: Առաջ հարցի միակ լուծումը մասնագետ ուսուցիչ գործուղելն էր: Առաջ ասելով նկատի ունեմ քսաներորդ դարը և մեր երկրում քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակը: Ասում եմ մեր երկրում, որովհետև աշխարհում այսպես կոչված <դպրոցներ մեկուսացված համայնքների համար> գործում են 1918 թվականից: SIDE is Western Australia's leading K – 12 distance education provider. Thousands of students across Western Australia and the wider world undertake their education with specialist teachers based in Leederville, an inner sub...

Մենթոր դպրոցների աշխատանքի կազմակերպման ճանապարհային քարտեզ

ՆԱԽԱԳԻԾ Մենթոր դպրոցներին ներկայացվող պահնջների ձևակերկում:     Մենթոր դպրոցը իրականացնում է   մենթի դպրոցում չդասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան :   մ ենթի դպրոցում  ո չ  մասնագետ ուսուցչի կողմից  դասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան ՝ միաժամանակ կամ լրացուցիչ ուսումնական նյութերի տրամադրման միջոցով :   աշակերտների գիտելիքների գնահատում էլեկտրոնային եղանակով:   Մենթոր դպրոցների կողմից իրականացվող աշխատանքի նկարագրություն:   Մ ենթի դպրոցում չդասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան :   Գնահատել  մենթի դպրոցում համացանցի որակը և անլար ցանցի առկայությունը:   Գնահատել մենթի դպրոցում համակարգիչների տեխնիկական վիճակը և հեռավար դասերի ընթացքում դրանց օգտագործման հնարավորությունը:   Գնահատել մենթի դպրոցում աշակերտների մոտ սմարթֆոնների առկայությունը և հեռավար դասերի ընթ...

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա

Image
Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լ. Մկրտչյան http://edu.am/index.php/am/news/view/6413 2016-12-15 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը ներկա են եղել ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, ԿԱԻ-ի ԿԳՆ ԾԻԳ-ի ներկայացուցիչները և աշխատանքային խմբում ընդգրկված դպրոցների տնօրենները: Նշենք, որ աշխատանքային խումբը ձևաորվել է ԿԳ նախարարի հրամանով՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060 Ա որոշմաբ հաստատված ծրագրի: Աշխատանքային խմբին հանձնարարված է վեցամսյա ժամկետում մշակել դպրոցների զարգացման մեթոդաբանություն: Ներկայացնելով դպրոցների զարգացման մեթոդական մոտեցումների կարևորությունը՝ ԿԳ նախարարը նշել է, որ...